Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Միհր» ռազմամարզական ճամբարը՝ Սևանա լճի ափին

Օգոստոսի 8, 2021
Սոցիում
«Միհր» ռազմամարզական ճամբարը՝ Սևանա լճի ափին
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրեթե 8 ամսվա պատմություն ունի «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որը զբաղված է պատանիներին, երիտասարդներին մարզելով։ 2020թ․ սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրվանից Գոռ Մանուկյանն ու ընկերներն Արցախում էին․ զբաղված էին կարևոր առաքելությամբ։ Պատերազմի ավարտից հետո Գոռն ու տղաներից շատերը դարձան սահմանապահ զինվոր ու դիրքերում էին մինչև տարվա ավարտը։ Սկզբում «Միհր»-ը ճամբար հիմնեց Կոտայքի մարզում։ Այժմ նվիրյալների ռազմամարզական ճամբարը մասնաճյուղեր ունի ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերում։ Օգոստոսի 2-ից Սևանա լճի ափին կազմակերպվել է «Միհր»-ի ճամբար-բանակումը, որին մասնակից են դարձել բոլոր մասնաճյուղերում մարզվող պատանիներ՝ մոտ 40 հոգի: Օգոստոսի 6-ին՝ կեսօրին, ճամբարականների մոտ էի, ծանոթացա պատանիների առօրյային, ներկա եղա մարզումներին, զրուցեցի ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի, հրահանգիչների, պատանիների հետ։ Հանգստի ժամ էր․ պատանիների մի մասը՝ հրահանգիչների հսկողությամբ, լողանում էին լճում, մի մասը հանգստանում էր, որոշները վոլեյբոլ էին խաղում։ Իսկ ճամբարի ղեկավար Գոռն ու հրահանգիչ -ը ճաշն էին պատրաստում։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ հիմնական ճամբարները գործում են շաբաթը 3 օր՝ 2 գիշերակացով։ Այդ ընթացքում պատանիները, հաճախ նաև աղջիկներ, մասնակցում են ռազմամարզական տարբեր մարզումների, որոնք անցկացնում են հիմնականում զինվորական կրթությամբ և թոշակի անցած պահեստազորի սպաներ, ովքեր նաև անցել էն Արչցախյան պատերազմի ճամփաներով, մասնակցել 2016թ․ ապրիլյան և 2020թ․ Սեպտեմբերյան պատերազմներին։ «Միհր» Հկ-ի նպատակն է նաև Բանակ-Հասարակություն-Ռազմամարզական ճամբար-խմբեր/ջոկատներ/ ՀԿ-ների միասնությունը կայանա։ Մեր ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել իր տունը։ Այս առումով «Միհր»-ի ղեկավարությունը շատ է կարևորում նման ճամբարների դերը և համագործակցում են «Հայքյան» ասոցիացիայի, «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանի, «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի, ՈՄԱ-ի, «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի և նման այլ կառույցների հետ։

 -Ցանկանում ենք համագործակցել նաև ՀՀ ՊՆ-ի և ԿԳՄՍ նախարարության հետ, -ասաց Մանուկյանը: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կազմակերպում ենք նման ճամբար-բանակումներ, որին մասնակից են դառնում բոլոր մասնաճյուղերի սաները. սա ունի մի քանի առավելություն․ բացի մարզումներից և դասախոսություններից, ճամբարի մասնակից պատանիները ծանոթանում են, ճանաչում միմյանց, ընկերանում, և հաճախ շատ դժվար են իրարից բաժանվում։ Կապը միմյանց հետ միշտ պահում են։ Գ․ Մանուկյանը կարևորեց նաև այն, որ հրահանգիչները նույնպես տարբեր մարզերից են եկել։ Մարզումներից բացի շատ է կարևորվում պատանիների աշխարհահայացքի ձևավորումը, հայեցի դաստիարակությունը, Հայի արժեհամակարգն ուսանելը։ Այն հարցին՝ որ տարիքի պատանիներ են մարզվում 7-օրյա այս ճամբար-բանակումում, Գոռը տեղեկացրեց՝ ամենափոքրը 8-ամյա 3-րդ դասարանցի Հայկ Շահինյանն է՝ 4-րդ դասարանցի եղբոր՝ Արամի հետ․ եկել են Աբովյան քաղաքից։ Ամենատարիքովը 17-ամյա 2 տղաներ են։ Կան մասնակիցներ նաև՝ արտերկրից եկել են հայրենիք արձակուրդ և սիրով միացել են ճամբարականներին։

 -Նման ճամբարները նպատակ ունեն նաև՝ մինչ զորակոչվելը՝ հայ պատանիներին պատրաստել որպես զինվորացու։ Պետք է այնպես դաստիարակենք մեր տղաներին, որ բանակի 2 տարին դառնա նրանց կյանքի լավագույն շրջանը, -ասաց  Գ․ Մանուկյանը և ուրախությամբ նշեց՝ «Միհր»-ի սաներից կան տղաներ՝ արդեն ծառայում են Հայոց բանակում, և աչքի են ընկել իրենց կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ։

 Հավատում է նաև՝ նույն տղաներից շատերը կդառնան Հայոց բանակի վաղվա սպաները, որ ՀՀ-ում գործող ռազմական ուսումնական հաստատություններ շատ դիմողներ կլինեն և արդեն պատրաստի ուսանողներ։ Բանակը պետք է լինի Հայոց ամենամաքուր կառույցներից մեկը։ Ներկայացնելով ճամբարի առօրյան՝ Գ․ Մանուկյանը տեղեկացրեց՝ առավոտյան ժամը 7-ին զարթնում են պատանիները «Սարդարապատ» երաժշտության հնչունների ներքո։ Վարժանք, վազք, լվացվել, նախաճաշ։ Օրվա ընթացքում 3 անգամ սնվում են։ Մասնակցում են հիմնականում մարզումների, ունկնդրում տեսական դասախոսություններ՝ ռազմարվեստ, պատմություն, առաջին բժշկական օգնություն, մարտավարություն և այլն։ Երեկոյան խարույկի շուրջ տեղի են ունենում մշակութային տարբեր միջոցառումներ, հաճախ ճամբար են այցելում երգիչներ, դերասաններ, մարզիկներ, ռազմական գործիչներ, այլոք։ Գոհ է Գոռը․ արդեն չի զգացվում՝ տղաներից ովքեր որտեղից են եկել, բոլորը բարեկամացել են։

 -Ճամբար-բանակումը կհամարեմ հաջողված, եթե գան ավտոբուսները և տղաներին տանեն, կտեսնեմ, օրինակ, Տավուշ մեկնող ավտոբուսում գորսեցի է նստել, և հակառակը։ Հրահանգիչ Արտակ Բադալյանը քառորդ դարից ավելի ծառայել է հայոց բանակում, հետախույզ է։ Ավարտել է Մ․ Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Իր գիտելիքներն է փոխանցում պատանիներին։ Բացի մարտավարություն սովորեցնելուց, կարևորում է տեղանքում կողմնորոշվելը և մի դասաժամ նվիրեց այդ նպատակին։ Կարևորում է՝ Հայոց դպրոցներում նոր ձևաչափով դասավանդվի ռազմագիտությունը։ Տղաների հետ մարզվում էր նաև մի աղջիկ՝ Սեդան։ Գտնում է՝ հայ աղջիկները նույնպես պետք է պատրաստ լինեն կռվելու թշնամու դեմ։ 15-ամյա Գարիկ Սիմոնյանն ու Էրիկ Գյուլինյանը համադասարանցիներ են, Տավուշի մարզի Նորաշեն գյուղից են եկել։ Գոհ են, ուրախ, որ նման հնարավորություն է տրվել մարզվելու և հանգստանալու Սևանա լճի ափին, շփվել իրենց տարեկից տղաների հետ, որ ՀՀ տարբեր վայրերից են։ Հատկապես կարևորում են հրահանգիչների դերը, որ մարզվում են նման ռազմական փորձ ունեցող զինվորականների կողմից։ Կապան քաղաքից է 11-րդ դասարանի աշակերտ Ռոման Մովսիսյանը։ Գիտակցում է՝ ինչքան կարևոր է այսօր իր հայրենի քաղաքը պաշտպանելը, և որոշել է դառնալ զինվորական։ Կարոտելու է արդեն նոր ձեռքբերած ընկերներին՝ Տավուշից, Աբովյանից, Հրազդանից, Գորիսից, բայց նաև ուրախ է. ունի նման ընկերներ, որ տուն ունի նշված բնակավայրերում։ Հրազդանցի Վահե Մարտիրոսյանը սովորում է 10-րդ դասարանում, չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց Հայոց բանակի զինվոր դառնալու է հաստատ։ Պոնչը՝ Արտակ Մինասյանը, «Միհր»-ի առաջին սաներից է։ Սովորում է Հրազդանի դպրոցներից մեկում՝ 8-րդ դասարանում։ Նա էլ է հաստատ որոշել՝ Հայոց բանակի լավագույն սպաներից է դառնալու։ «Միհր»-ի շատ համախոհներ երբեմն այցելում են ճամբար, հնարավորության դեպքում աջակցում։ Օգոստոսի 6-ին ճամբար այցելեցին ամուսիններ Հակոբ Ճաղարյանն ու  Զարուհի Մուրադյանը՝ հայ նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը։ Ճաղարյան-Մուադյանների ընտանիքը նույնպես  մեծ աշխատանք կատարեց պատերազմի ողջ ընթացքում և շարունակում է աջակցել արցախահայությանը մինչ օրս։ Գոռ Մանուկյանը պատանիներին և հրահանգիչներին ներկայցրեց հայրենասեր այս ամուսսիններին՝ տեղեկացնելով նրանց հայրենանվեր աշխատանքի մաստն։ Հ․ Ճաղարյանը «Վահագն»-ի կողմից արժանացավ մեդալի, իսկ Զ․ Մուրադյանը՝ պատվոգրի։ Երեկոյան հրաժեշտ տվեցի «Միհր»-ականներին, ովքեր այստեղ կմանան մինչև օգոստոսի 9-ը։ Այդ օրը կկայանա ճամբար-բանակումի հանդիսավոր փակումը։

Թեգեր: ճամբարՄիհրՍեւանՍյունիքՏավուշի մարզ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեսսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար

Մեսսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար

Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ հոնկոնգցիներին անվտանգ ապաստան տրամադրելու որոշման համար

Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ հոնկոնգցիներին անվտանգ ապաստան տրամադրելու որոշման համար

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist