Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Չենթարկվելով «Նահանջ» հրամանին

Օգոստոսի 14, 2021
Սոցիում
Չենթարկվելով «Նահանջ» հրամանին
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղցի Անմահ հերոսներից է Էրիկը, իսկական զինվորի կերպար, ով մարտիրոսվեց վիրավոր ընկերոջը փրկելու պահին։ Էրիկ Գաբրիելի Սայադյանը ծնվել է 1994թ․ մայիսի 10-ին։ Նոր էր դարձել 4 տարեկան, որ Գաբրիել և Ալինա Սայադյան ամուսինները 2 զավակների՝ Էիրկի և Քնարիկի հետ ՀՀ Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղից տեղափոխվեցին Արցախի Հանրապետության Քաշաթաղի վերաբնակեցվող շրջան։ Ազատամարտիկ հայրը լավ էր գիտակցում ազատագրված ու վերաբնակեցվող, վերահայացող Հայոց հողի գինը։ Նոր հիմնված Կովսական քաղաքում բացվող դպրոցը Հայոց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր կոչվում․ մուտքի մոտ հերոսի քարակերտ կիսանդրին էր։ Էրիկն առաջին դասարան ընդունվեց հերոսի անվան դպրոցում, և յուրաքանչյուր օր դպրոց մուտք էր գործում Թաթուլի բարեժպիտ դեմքին նայելով։ Թաթուլի ոգին էր տիրում դպրոցում, դպրոցից դուրս, և պատահական չէ, որ շատ կովսականցի երիտասարդներ մասնակից եղան 2016-ի Ապրիլյան պատերազմին։ Դրանից առաջ՝ 2014-ի օգոստոսին, երբ լարված էր իրավիճակն Ացախի սահմանում, դարձյալ շատ քաշաթաղցիներ կամավոր առաջնագիծ մեկնեցին, այդ թվում նաև՝ կովսականցիներ։ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմն այլ էր իր բնույթով․ մեծ կորուստներ ունեցանք՝ մարդկային և Հայրենիքի։ Թշնամուն մնաց նաև Կովսական քաղաքը, որի զավակներից Էրիկ Սայադյանը, Գուրգեն Միրզոյանը, Հովհաննես Խաչատրյանը, Հովհաննես Սողոմոնյանը հերոսաբար մարտիրոսվեցին ռազմի դաշտերում։ Մինչ օրս անհայտ է պայմանագրային զինծառայող Մոնթե Հայրապետյանի ճակատագիրը։ Թաթուլն իր ոգեղեն էությամբ շատ էր ազդել նույն տղաների և շատ կովսականցի երիտասարդների ու աղջիկների վրա, ովքեր նրա անվան դպրոցի, ազգագրական համույթի սաներ էին։ Էրիկը 11-12-րդ դասարաններում ուսումը շարունակել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2 կրթօջախներում էլ Էրիկը լավ էր սովորում, ընկերասեր էր և սիրված ու հարգված էր թե ուսուցչական անձնակազմի, և թե դասընկերների կողմից։ Մշտապես ժպիտը դեմքին գեղեցկատես երիտասարդն աչքի էր ընկնում ամեն տեղ։ Եվ նրա հետ շփվողները կարճ ժամանակում ճանաչում էին լավ հայորդու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ բաժինը։ 2012-2014թթ ծառայել է Հայոց բանակում՝ Վարդենիսի զորամասում։ Պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ, բանակի դերը գիտակցելով, ընկերասիրությամբ, հայրենասիրությամբ, խիզախությամբ։ Այս ամենի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պատվոգրերի։ Ծնողների համար մեծ պատիվ էր, երբ շնորհակալագիր էին ստանում զորամասի հրամանատարության կողմից; 2014թ զորացրվելուց հետո շարունակում է ուսումը ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ մասնագիտության առկա, այնուհետև հեռակա բաժիններում։ Ծնողներին օգնել էր պետք, հայրենի Կովսականը՝ շենացնել։ Այս էր պատճառը, որ Էրիկն ուսումը շարունակեց հեռակա բաժնում և վերադարձավ Արցախի արաքսամերձ Կովսական, որը փռված է Ողջիի 2 ափերին։

Քույրը՝ Քնարիկը, միակ եղբոր մասին գրում է․ «Էրրկը ակտիվ երիտասարդ էր՝ սիրված, հարգված ընկերների և համաքաղաքացիների շրջապատոմ։ Սիրում էր օգնել բոլորին ցանկացած հարցում։ Ժպտերես էր կատակասեր, ազնիվ ու ըկերասեր։ Կարելի է անվերջ խոսել նրա մարդ տեսակի մասին։ Հերոսաբար զոհվեց հենարան եղբայրս»։ 2016թ․ պայմանագրային ծառայության է անցել ՀՀ սահմանապահ զորքերում՝ Քաշաթաղի տարածում։ Նույն թվականի ապրիլի սկզբին արդեն առաջնագծում էր՝ Ջրականում։ Սահմանապահ զորքերում շարունակեց ծառայությունը՝ զուգահեռ ուսանելով ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում։ Քույրը հպարտությամբ է տեղեկացնում՝ եղբայրը և՛ կարգապահ ու օրինակելի զինվոր էր, և՛ ուսանող։ 2020-ին ավարտեց ուսումը՝ ստանալով ֆինանսներ մասնագիտության բակալավրի աստիճան։ Երազանքներ ու նպատակներ շատ ուներ երիտասարդ սահմանապահը։ Կյանքը դեռ առջևում էր։ Սակայն հազարավոր հայ երիտասրդների պես նա էլ ամեն ինչից վեր հայրենիքը համարեց ու 2020թ․ սեպտեմբերի 27-ին առաջիններից էր, որ հասավ սահման՝ Արաքսի հովիտ, որը շատ հեռու չէր հարազատ Կովսականից։ Զինվորական մասնագիտությամբ գնդացրորդ էր, սակայն լավ տիրապետում էր նաև «Իգլա» տիպի զենքին։ Ընկերները պատմում են․ «Մեկ մարտական ընկերներին էր օգնում առանց վախի, մեկ կազմակերպում նրանց սննդի և տեղափոխման հարցերը։ Հրամանատարի զոհվելուց հետո, որը տեղի է ունեցել իր աչքերի առաջ, առանց վարանելու վերցրել է ռացիան և շարունակել մարտը վարել․ պետք է ամեն գնով փակել թշնամու առաջխաղացումը․ դիմացը Կլովսականն էր։ Այդ օրերին հորդորել է ծնողներին՝ դուրս գալ Կովսականից, քանի որ թշնամին, չնայած մեր զինվորների դիմակայությանը, առաջ էր գալիս։ Սակայն, ծնողներն անտեսելով վտանգը, չլքեցին Կովսականը, որովհետև ընդամենը մի քանի կիլոմետր հեռու ընթացող թեժ մարտերում մասնակից էր նաև իրենց միակ որդին։ Հավատում էին՝ Էրիկն ու մարտական ընկերները կփակեն թուրքի ճանապարհը․․․ Պատերազմի 16-րդ օրը կապը ծնողների հետ կտրվում է, սակայն հոկտեմբերի 14-ժին վերջին անգամ զանգել է քրոջը՝ Քնարիկին, ասել՝ ամեն ինչ լավ է լինելու, փոքրիկ Սիլվիին(քրոջ դստերը), որին խենթի պես սիրում էր, լավ կպահես։ Այնուհետև զգուշացրել է՝ մի քանի օր չի զանգելու, թող չանհանգստանան։ Այդ օրերին մերձարաքսյան հովտի Արաքսավան գյուղի համար թեժ մարտեր էին ընթացել։ Այստեղ էր նաև հերոսանում Էրիկը՝ զինակից ընկերների հետ։ Դարձյալ մարտական ընկերներն են ասել․ «Չենթարկվելով «Նահանջ» հրամանին՝ գնում է փրկելու իր զինակից ըկերներին։ Թշնամու կրակի տակից դուրս է բերում վիրավորներին և զոհվածներին։ Վերջին վիրավորին, ով նրա հրամանատարն էր, դուրս բերելու ընթացքում թշնամին թիրախի տակ է վերցնում նրանց, և ականանետի պայթյունից մահացու վիրավորում են և՛ Էրրիկը, և’ նրա հրամանատարը։ Հուղարկավորվել է ծննդավայրի գերեզմանոցում։

Թեգեր: ԱրցախԷրիկ ՍայադյանհերոսպատերազմՔաշաթաղ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

Իսրայելն ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանի հարցով «պլան Բ-ն»

Իսրայելն ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանի հարցով «պլան Բ-ն»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist