Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրը

Սեպտեմբերի 1, 2021
Սոցիում
Ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
467
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 10 տարի Լոռիում նշվում է հայոց նորագույն ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրը: Հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) գործողություններն  աշխարհին հիշեցրին, որ Հայ դատը փակված չէ: Այդ գործողությունները վերստին միջազգային օրակարգ բերեց Արմենոցիդը ճանաչելու եւ ցեղասպան երկրից պատասխան պահանջելու խնդիրը:

Հայ առաքելական եկեղեցու Վանաձորի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշակոթողի մոտ ոգեկոչվեց եւ հարգանքի տուրք մատուցվեց զինյալ պայքարում մարտիրոսված հերոսների հիշատակին: Ներկա էին ԱՍԱԼԱ-ի համակիրներ Հայաստանից եւ արտերկրից, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, գրողներ, մտավորականներ, ԵԿՄ Լոռու մարզային կառույցի անդամներ: Օրհնանքի աղոթքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ով կարեւորեց հայ ազգի ապագա երթում Գաղտնի բանակի պայքարն ու նահատակների հիշատակը վառ պահելը: Բանախոսեցին նաեւ Վանաձորի փոխքաղաքապետ, պատմաբան Արման Բերնեցյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, ԵԿՄ մարզային վարչության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, պատմաբան Ռուբեն Պարսամյանը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ, գրող Կարո Վարդանյանը:

«Երախտագիտությամբ պետք է հիշենք վանաձորցիներ Պողոս Հակոբյանին, Արա Հարությունյանին, Ռազմիկ Մադարյանին, Վահե Միկիչյանին եւ «Ինտերկապ» ԲԿ-ին, որոնց նախաձեռնությամբ մեկ տասնամյակ առաջ կանգնեցվեց այս հուշաքարը: Վերջին տարիներին Վանաձորում հայրենասիրական միջոցառումների զգալի մասը կազմակերպում են «Ինտերկապը» եւ ԵԿՄ Լոռու մարզային կառույցը, որոնց նույնպես պետք է արժանին մատուցել»,- գնահատեց Մ. Միկոյանը:

Ազգային սրբազան գործի համար ընկած մարտիկների անուններն ու գործը խնկարկելուն նվիրված միջոցառման հաճելի անակնկալը Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում… եւ ոչ միայն» գրքի՝ անգլերենով հրատարակության ազդօրինակի ներկայացումն էր Նահատակաց պուրակում: Վերջում հնչեց Սամվել Խալաթյանի՝ ԱՍԱԼԱ-ին նվիրված բանաստեղծությունը: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: ԱՍԱԼԱ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը. կայացավ Արցախի ԱԺ հատուկ նիստը

Արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը. կայացավ Արցախի ԱԺ հատուկ նիստը

Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist