Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Պատանի երկրապահ»՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը

Սեպտեմբերի 2, 2021
Սոցիում
«Պատանի երկրապահ»՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

24 տարվա պատմություն ունի ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը, իսկ արդեն 13 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի մոտ, Սեւանա լճի ափին գործում է «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը, որի 2021 թ. բացումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Օգոստոսի 23-ին ներկա եղա ճամբարի փակման հանդիսավոր արարողությանը:

«Պատանի երկրապահ» ակումբի փոխնախագահ Ալյոնա Ստեփանյանը ճամբարի բացման օրվանից այստեղ է, հաճույքով է աշխատում պատանիների հետ: Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) դուստրն է Ալյոնան, շատ է սիրում իր աշխատանքը: Հոր երազանքն է՝ Հայոց բանակը հզորանա. 4 թոռն էլ այստեղ են: Տեղեկացրեց, որ ճամբարում կազմակերպվում են նաեւ էքսկուրսիաներ, ուխտագնացություններ պատմամշակութային եւ գեղատեսիլ վայրեր, տարածքի թանգարաններ: Պատանիները նաեւ մեծ սիրով են մասնակցում տարբեր մրցույթների՝ ռազմամարզական, ինտելեկտուալ, արժանանում պարգեւների: Ջերմուկի ջոկատի հրամանատար Էդմոնդ Հովակիմյանը ակումբի սաներից է, ով արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, կռվել է Ջրականում, ծանր վիրավորվել հոկտեմբերի 10-ին: Պատերազմական փորձն օգտագործում է պատանիներին մարզելիս: Այստեղից շատերը բանակ են մեկնում արդեն պատրաստի զինվոր դարձած:

Արագածոտնի մարզի պատանիների հրամանատար, պահեստի կապիտան Արամ Մխիթարյանը Ծաղկահովիտ գյուղից է: Իր ջոկատում ընդգրկված էին պատանիներ Ծաղկահովիտից, Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանից եւ 12 երեխա՝ Գավառի մանկատնից: Արդեն հարազատացել են երեխաները, դժվարությամբ են համակերպվում, որ շուտով բաժանվելու են: Իջեւան քաղաքի 12 հոգանոց ջոկատը հրամանատար, բռնցքամարտի մարզիչ, «Պատանի երկրապահի» Տավուշի մարզի հրամանատար Սուրեն Օհանյանի գլխավորությամբ ճամբարի զրուցարաններից մեկում նախապատրաստվում էր փակման արարողությանը: Այս տարի ընդհանուր 87 պատանի է Իջեւանից մասնակցել ճամբարին: Տղաները բոլորն էլ բռնցքամարտի պարապմունքի են մասնակցում: Սուրենը մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ցավով տեղեկացրեց, որ իր սաներից 4-ը մարտիրոսվել են այս պատերազմում, իսկ եղբոր որդին գերի է: Հպարտությամբ նշեց՝ իր ազգականներն են արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Սարիբեկ եւ Արմեն Օհանյանները: Ներկայացնելով հարազատներին՝ Սուրենն ասաց, որ 1992 թ. հայ հերոս նահատակների աստղաբույլին միացավ արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից Սարիբեկ Օհանյանը, ով  Իջեւան քաղաքի երկրապահ ջոկատի առաջին հրամանատարն էր:  Փոխգնդապետ Արմեն Օհանյանը նույնպես զինվորական կենսագրությունն սկսել է արցախյան առաջին պատերազմից եւ հերոսաբար մարտիրոսվել 44-օրյա պատերազմում:

Կապիտան Վահան Հարությունյանը՝ Մոսոն, ճամբարի ֆիզհրահանգիչն է. երկրորդ հերթափոխից այստեղ է: Սիրով է աշխատում պատանիների հետ: Ասաց, որ հիմնականում 9-15 տարեկան երեխաներ են հանգստանում ճամբարում: Այստեղ նրանք շատ բան են սովորում: Ճանաչելով հայրենիքը, իմանալով  նրա պատմությունը՝ արդեն հայրենասեր են դառնում: Ներկայացրեց նաեւ ճամբարի առօրյան: Էջմիածնի 30 հոգանոց ջոկատի հրամանատար Արմինե Պողոսյանը փակման արարողության ընթացքում ղեկավարեց դրոշակակիրների վաշտը: Առաջին անգամ է ճամբարում եւ շատ է ոգեւորված. «Այնքան լավ բան կարող եմ պատմել ճամբարի մասին, որ մի ամբողջ տետր չի բավարարի…»:

Երեւանի Աջափնյակի ջոկատի հրամանատար, պահեստի փոխգնդապետ Ժիրայր Վարդանյանը նաեւ ՀՀ ԵԿՄ Աջափնյակի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահն է, ասաց, որ առաջին եւ վերջին հերթափոխներին է մասնակցել: Ընդհանուր 40 պատանի են հանգստացել ճամբարում: Բոլորն էլ պատրաստ են՝ եկող տարի նույնպես դառնալ ճամբարական: Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի  «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Թովմաս Գալստյանի տեղեկատվությամբ՝ ընդհանուր 75 հոգի են մասնակցել ճամբարի առօրյային: Մարզահրապարակի պտտաձողի վրա մարզվում էին 2 երիտասարդ՝ Գոռ Գալստյանը Եղեգնաձորից եւ Նարեկ Խլղաթյանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Նարեկը որոշել է՝ դպրոցն ավարտելուց հետո ուսանելու է հայ-ամերիկյան համալսարանում. դպրոցում մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներն է լավ սովորում:  Գոռը ճարտարապետ է դառնալու: Ինչ վերաբերում է վերջին 10 օրերին, հիանալի ժամանակ են անցկացրել, ծանոթացել ու ընկերացել են:

Մինչ արարողության պաշտոնական մասի մեկնարկը տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում ճամբարում տեղադրված խաչքարի առջեւ: Ճամբարի շարահրապարակում կայացավ փակման արարողությունը: Ամեն ինչ զինվորական կարգ ու կանոնով էր: Դրոշակակիրները հրապարակ բերեցին ՀՀ, Արցախի Եռագույն եւ Երկրապահի դրոշները: Հնչեցին մեր 2 հանրապետությունների ու ԵԿՄ օրհներգերը, հայտարարվեց լռության րոպե: ՀՀ ԵԿՄ աշխատակազմի ղեկավար, գնդապետ Վաչագան Ղուկասյանը, ով ղեկավարում էր փակման արարողությունը, վարչության նախագահին զեկուցեց, որ ճամբարականները շարված են եւ պատրաստ հանդիսավոր միջոցառմանը: Ս. Միքայելյանը ողջունեց պատանիներին ու նրանց ղեկավարներին: Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ Տերունական աղոթքի խոսք ասաց Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը:

Շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Ներկայացնելով եռասերունդ երկրապահի «Պատանի երկրապահ» ակումբը՝ Ս. Միքայելյանն ասաց. «Երկրապահ կամավորականների միության այն ամուր կորիզն է, որը կրթվելով եւ դաստիարակվելով հաղթանակած սերնդի ոգով՝ շարունակելու է ազգանվեր գործը»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այսուհետ ավելի լավ տեսքի կբերվի ճամբարը, կընդլայնվի տարածքը: Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու օժանդակել են ճամբարի կայացմանը: Անդրադառնալով արցախյան պատերազմներին՝ Ս. Միքայելյանն ասաց, որ հայոց մայրերը պետք է գլուխները բարձր պահեն, եւ իր խոնարհումը բերեց որդեկորույս մայրերին՝ փառք տալով անմահ հերոսներին: Ասաց՝ արդեն 3 տարի է, ինչ ղեկավարում է ՀՀ երկրապահ կամավորականների միությունը եւ հավատում է՝ Երկրապահը, որ հիմնվել է սպարապետի կողմից, կա եւ կլինի: Դիմելով շարքով կանգնած պատանի երկրապահներին՝ վարչության նախագահը կոչ արեց լինել ոգով ուժեղ, չհուսահատվել, քայլել առաջ եւ հիշել, որ մեր ազգը հազարամյակներ շարունակ պայքարել է հայրենի հողը պաշտպանելու համար: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ճամբարի պետ, Վարդենիսի տարածաշրջանի «Պատանի երկրապահ» ակումբի փոխնախագահ Նարեկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ավագ-լեյտենանտ Կարեն Անտոնյանը, Գավառի մանկատան սան Հայկուհի Մելքոնյանը, Զառի վաշտի սան Հռիփսիմե Բաղիկյանը:

ՀՀ ԵԿՄ վարչության կողմից եղավ նաեւ պարգեւատրման արարողություն: ԵԿՄ շնորհակալագրերի եւ պատվոգրերի արժանացան միության հետ համագործակցող պետական կառույցների ներկայացուցիչները, հովանավորներ եւ ճամբարականներ: Այստեղ էին Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր եւս արժանացան ԵԿՄ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Թեգեր: Գեղարքունիքի մարզԵԿՄ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ես համաշխարհային բեմեր նվաճելու նպատակ չունեի…»

«Ես համաշխարհային բեմեր նվաճելու նպատակ չունեի…»

Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Վեհափառ Հայրապետ

Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Վեհափառ Հայրապետ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist