Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատմական բարձրարժեք վավերագրություն

Սեպտեմբերի 3, 2021
Սոցիում
Պատմական բարձրարժեք վավերագրություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
337
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ձնհալն արվեստում» հրաշալի պատմավավերագրական ֆիլմն անվիճելի գլուխգործոց է, որը մտահղացել ու հրաշալի ստեղծագործ մասնագիտական խմբով իրականացրել է «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը: Վերջինիս գիտական աշխատություններում վերհանված են խորհրդային տարիների 1950-ականներից մինչեւ 1970-ականների եւ ավելի ուշ շրջանի բազմաճյուղ հայ արվեստի նվաճումների դրսեւորումները:

Ահա օրերս էլ «Թեքեյան» միության դահլիճում տեղի ունեցավ բազմագիտակ մշակութային գործչի նախաձեռնությամբ նկարահանված «Ձնհալն արվեստում» ֆիլմի ցուցադրումը: Այն վարում էր հենց ինքը՝ Ռուբեն Միրզախանյանը, նրա հետ ֆիլմում մեկնաբանություններ էին տալիս անվանի կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ հանրահայտ կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը:

Ֆիլմը ռուսերենով էր, քանզի մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության կազմակերպած միջազգային կինոփառատոնին: Ֆիլմի տեքստը կարդում էր եվրոպական մի քանի լեզուների տիրապետող, հայկական կրթություն ունեցող Տիգրան Միքայելյանը, որի ռուսերեն խոսքն անթերի էր, տպավորիչ ու համակող:

Հայկական կինոն 60-ական թվականներին ֆիլմում ներկայանում է իր անվիճելի նվաճումներով, որոնք ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հնչեղություն ունեն: Սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյանը զուսպ եւ հստակ ներկայացնում է ֆիլմի բովանդակային կարեւոր կետերը, ֆիլմի ռեժիսորին հաջողվել է 60-ական թվականների հայ կյանքի էական կողմերի տպավորիչ դրվագները ներկայացնել արդիական արժեքով եւ դեպի լուսավոր հոգեւոր Հայաստանը տանող իմաստուն պատկերներով:

Ցուցադրումից առաջ հակիրճ խոսքով հանդես եկավ Ռուբեն Միրզախանյանը, ով ասաց, որ ֆիլմը շատ է հուզել այսօրվա երիտասարդությանը: Սա, անշուշտ, ֆիլմին տրված ամենաբարձր գնահատականն է: 1950-ականների վերջից, երբ ստալինյան ռեժիմը մերժվեց, խորհրդային մշակույթը ստացավ անհատի ստեղծագործական ազատության հնարավորությունը, եւ ըստ ֆիլմի՝ հայ մշակույթի գործիչները նորաշունչ եւ այլեւս գաղափարական կաշկանդվածություն չունեցող արվեստագետների առաջին շարքերում էին:

60-ականներն աչքի ընկան նաեւ հայի կենսապայմանների տեսանելի առաջընթացով: Հայաստանում մարդիկ ամեն եկող տարի ավելի լավ էին ապրում: Դա ուժեղ պետականության արգասիքն էր: Ստալինի արձանը, որը իշխում էր Երեւանի համայնապատկերին, փոխարինվեց «Մայր Հայաստան» կոթողով՝ ավելի ընդգծելով Հայաստանի Հանրապետության ազգային բնույթը: Դա 1967 թվականին էր:

Հայկական կրկեսում բացառիկ դեմք դարձավ Լեոնիդ Ենգիբարյանը, ով գեղեցիկ ձեւով կերտեց իր կերպարը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում: Ենգիբարյանը համաշխարհային առումով կրկեսը բարձրացրեց արվեստի բարձր մակարդակի: Հայ կինոն նկարահանեց համաշխարհային հռչակի տեր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմը, որում ողջ աշխարհի առաջ գերիրապաշտական մեթոդով ներկայացվեց քրիստոնյա Հայաստանը իր միջնադարյան հոգեւոր հարստությամբ: Սա, իհարկե, խիզախում էր, որովհետեւ Խորհրդային Միությունը աթեիստական երկիր էր: Ֆրունզե Դովլաթյանը նկարահանեց «Բարեւ, ես եմ» հրաշալի ֆիլմը՝ Հայաստանի լեռներում գիտափորձեր դնող միջազգային հռչակ ունեցող ֆիզիկոս հայի մասին, որի դերը փայլուն կատարեց Արմեն Ջիգարխանյանը: Ջիգարխանյանը, Մարգարիտա Տերեխովան, առաջին անգամ հանդես գալով այդ ֆիլմում, հետագայում դարձան խորհրդային կինոյի փառքերից:

60-ականների հայ միտքը փայլեց շախմատի ասպարեզում, երբ Տիգրան Պետրոսյանը, հաղթելով աշխարհի չեմպիոն Բոտվինիկին, դարձավ շախմատի գծով աշխարհի նոր չեմպիոն: Տիգրան Պետրոսյանի խաղին հետեւում էր Երեւանը. դա համազգային տոնի վերածված հաղթանակ էր: Ֆիլմի ռեժիսորը վարպետորեն վավերագրական այդ դրվագները ներմուծել է ֆիլմ: Անմոռաց է, երբ հայ տղամարդը, բարձրահարկ շենքի բաց պատուհանին կանգնած, ձեռքերը բարձրացրած, ողջ կոկորդով գոռում է. «Հաղթանա՜կ, հաղթանա՜կ»: Նա մոռացել է, որ ոգեւորության պահին կարող է ցած գահավիժել:

«Ձնհալն արվեստում» ֆիլմում կողք կողքի դրված են մեծ գիտնականին պատկերող «Բարեւ, ես եմ» ֆիլմը եւ մեծատաղանդ ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» Հրանտ Մաթեւոսյանի սցենարով նկարահանված ու չհնացող ասելիքով ֆիլմը, որը ներկայացնում էր հայ գյուղի աշխատավորի ազնվությունը: Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք այսօր էլ հուզում են մարդկանց, հնչեցին Լաերտ Վաղարշյանի եւ Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Այդ կինոնկարը հետագա սերունդներին պարգեւեց Խորհրդային Միության մեջ հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանի ու Վաղարշ Վաղարշյանի խաղի վարպետությունը: Այն համընդհանուր պաշտամունքի առարկա դարձրեց ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Խորեն Աբրահամյանին:

Մարտին Վարդազարյանն իր խոսքում պատմում է, թե ինչպես է գրել որոշ ֆիլմերի երաժշտություն, նա նստած է դաշնամուրի առաջ ու երբեմն հատվածներ է կատարում այդ ֆիլմերի մեղեդիներից: Նա ականատեսն ու մասնակիցն է 60-ական թվականների մշակութային վերելքի դրսեւորումներին, դրանք կերտողներից է եւ համոզված է, որ Հայաստանի հոգեւոր կյանքը պետք է զարգանա 60-ական թվականների բարձրաճաշակ, մարդուն լույս պարգեւող արվեստի գործերի ճանապարհով: Վարդազարյանն ուշագրավ դրվագներ է պատմում այն մասին, թե ինչպես է ստեղծվել «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի երաժշտությունը:

Ռուբեն Միրզախանյանը ֆիլմի միջոցով անմոռանալի է դարձրել հայ կինոյի նշանավոր կինոռեժիսորների գործերն ու անունները: «Ձնհալն արվեստում» ֆիլմը չունի մերկապարանոց գաղափարախոսական ուղղվածություն: Նրանում ամեն ինչ բնական է, ընկալելի, ճշգրտորեն ընդգծված, բարձր ճաշակի ոլորտներում ստեղծված: Ֆիլմը ցնցող է նաեւ իր անկեղծ ճշմարտացիությամբ: Նրանում մեկտեղված են հայ կյանքի լավագույն այն կողմերը, որոնց միջոցով կարելի էր ստեղծել ազգային միասնություն: Ամեն ազգ ուժեղ է, երբ ունի ազգային միասնություն եւ դեպի լուսավոր գալիքը տանող միտումներ:

Ֆիլմի ցուցադրման վերջում ելույթ ունեցավ ֆիլմի սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյանը, ով իր գոհունակությունը հայտնեց ֆիլմը նկարահանող ողջ խմբի անունից՝ ֆիլմը ճիշտ եւ բարձր գնահատականի արժանացնելու համար: «Ձնհալն արվեստում» ֆիլմը հայ մշակույթի ապագային ուղղված լուսավոր ու իրական հիմքի վրա կառուցված հրաշալի, իմաստուն ասելիքով լեցուն պատվիրան է: Այն միջազգային ասպարեզում հայ կինոն լավագույնս ներկայացնելու այցեքարտ է:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Թեգեր: մշակույթՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մերժված տաղանդը

Մերժված տաղանդը

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist