Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մերժված տաղանդը

Սերգեյ Դովլաթովի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով

Սեպտեմբերի 3, 2021
Սոցիում
Մերժված տաղանդը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախկին հասարակարգին բնորոշ երեւույթ էր, երբ այլախոհ մտավորականի, արվեստագետի կամ քաղաքական այլ կողմնորոշում ունեցող մեկի գլխին պիտի շառաչեր պետական պատժիչ խարազանը՝ մերժելով ու հալածելով նրան կամ դարձնելով վտարանդի: Այդպիսի ճակատագիր էր վերապահված նաեւ Սերգեյ Դովլաթովին, որին ԽՍՀՄ-ում գիտեին ոչ օրինական հրատարակություններից եւ «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդումների շնորհիվ:

Տաղանդավոր գրողը ծնվել է 1941 թ. Ուֆա քաղաքում: Մայրը հայուհի, գրականության սրբագրիչ Նորա Դովլաթյանն է, հայրը՝ ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկը: Չորս տարեկանից ապրել է Լենինգրադում: 1959 թ. ընդունվել եւ երկուսուկես տարի ուսանել է Ժդանովի անվան պետհամալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, որտեղ էլ մոտիկից շփվել է ժամանակի հանրաճանաչ գրողների եւ նկարիչների հետ՝ Իոսիֆ Բրոդսկի, Եվգենի Ռեյն, Սերգեյ Վոլֆ, այլք: Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով:

Վերադառնալով զինվորական ծառայությունից, սկսել է զբաղվել լրագրությամբ, ընդունվել ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել Լենինգրադի նավաշինական ինստիտուտի հրատարակած պարբերականում, գրել առաջին պատմվածքները, անդամակցել «Քաղաքացիներ» գրական խմբակին: Այնուհետեւ ճակատագիրը նրան հասցնում է Էստոնիա, որտեղ Տալին քաղաքի գրանցում ստանալու համար մի քանի ամիս աշխատում է կաթսայատան հնոցապան՝ միաժամանակ հանդիսանալով «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից: Հետագայում աշխատանքի է անցնում էստոնական ծովային նավագնացության «Մորյակ Էստոնի» շաբաթաթերթում՝ որպես պատասխանատու քարտուղար, թղթակցում «Երեկոյան Տալլին» քաղաքային թերթին, որպես հաստիքային աշխատող անդամակցում «Սովետսկայա Էստոնիա»-ի լրագրողական ընտանիքին: Տարիներ անց իր «Փոխզիջում» գրքում անդրադառնալու էր այդ շրջանի իր գործունեությանն ու լրագրող ընկերներին: Իսկ առաջին՝ «Հինգ անկյուններ» պատմվածքների ժողովածուն ոչնչացվելու էր «Էէստի Ռաամատ» հրատարակչությունում՝ էստոնական ՊԱԿ-ի հրամանով:

Հալածանքն սկսված էր, եւ անսովոր գրողը որոշ ժամանակ էքսկուրսավար է աշխատում Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում: 1975-ին վերադառնում է Լենինգրադ, աշխատում «Կաստյոռ» ամսագրում, ստեղծում արձակ գործեր, որոնք մերժում են հրատարակել: Հեղինակն ստիպված իր ստեղծագործությունները տպագրում է ոչ օրինական ճանապարհով, ինչպես նաեւ տարագրության մեջ հրատարակվող «Կոնտինենտ», «Վրեմյա ի մի» ամսագրերում: 1976 թ. առաջին անգամ Սերգեյ Դովլաթովի գործերը տպագրվում են արեւմտյան մի քանի ռուսալեզու թերթերում ու ամսագրերում, որի հետեւանքը լինում է նրա հեռացումը ԽՍՀՄ լրագրողների միությունից: Երկու տարի անց, իշխանությունների հետապնդումների պատճառով, գրողն ստիպված արտագաղթում է ԱՄՆ՝ հաստատվելով Նյու Յորքի Ֆորեստ Հիլս շրջանում: Այստեղ նա ստանձնում է ռուս վտարանդի մտավորականների ստեղծած «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս ամսագրի խմբագրակազմի անդամներն էին Բորիս Մետերը, Ալեքսանդր Գենիսը, Պյոտր Վայլը, պոետ եւ էսսեիստ Գրիգորի Ռիսկինը, այլ հալածյալ մտավորականներ: Թերթում հաջորդաբար լույս են տեսնում Դովլաթովի արձակ ստեղծագործությունները: 1980-ականներին նա արդեն մեծ ճանաչում ունեցող հեղինակ էր, որին սիրով էին տպագրում հեղինակավոր պարբերականները: Տարագրության 12 տարիների ընթացքում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հրատարակվում են նրա 12 գրքերը՝ «Անտեսանելի գիրք», «Կոմպրոմիս», «Արգելոց», «Մերոնք», «Միայնակների քայլերթ», «Արտասահմանցին», «Պատկերացում», «Մասնաճյուղ», «Գրառումների գիրք»… Վտարանդի գրողի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով: Եզակիներին բնորոշ իրողություն…

Սերգեյ Դովլաթովն իր հայկական արմատներին անդրադարձել է «Մերոնք» գրքում: Որքանո՞վ է ծանոթ հայ ընթերցողը նրա գրչին՝ դժվարանում եմ ասել: Իսկ նրա աճյունն ամփոփված է այնտեղ՝ Նյու Յորքի Քվինս թաղամասի Մաունթ Հեբրոն հրեական գերեզմանոցի հայկական մասում: 1914 թ. Նյու Յորքի քաղաքային իշխանությունների որոշմամբ նրա անունով փողոց է անվանակոչվել՝ ի հարգանս տաղանդավոր գրողի: Փողոց, որտեղ նա բնակվել է 10 տարի…

Թեգեր: մշակույթՍերգեյ Դովլաթով
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

Արշակ Կարապետյանն ընդունել է բանակցությունների համար ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ ռազմական մասնագետներին

Արշակ Կարապետյանն ընդունել է բանակցությունների համար ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ ռազմական մասնագետներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist