Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Փոքր դերերի մեծ վարպետը

Սեպտեմբերի 7, 2021
Սոցիում
Փոքր դերերի մեծ վարպետը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
334
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ո՞վ ես դու, ի՞նչ ես դու… Այս հարցերին պատասխանեմ Շեքսպիրի խոսքերով՝ մի դերասան, որ բեմի վրա փքվում, բորբոքվում է… Է՛հ… Մի դերասան, որ իր ամբողջ կյանքը նվիրել է այսպես կոչված՝ փոքր մարդկանց կյանքին, նրանց ապրումներին, նրանց ուրախ, տխուր պահերին: Հավատացեք ինձ, ես էլ եմ պատկանում այդ կարգի մարդկանց…»:

Մուրադ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Իր մասին այսպես համեստորեն արտահայտված դերասանին արվեստասերն այսօր հիշում է հատկապես հայ կինոյում նրա կերտած մեծ ու փոքր դերակատարումներով: Սակայն մինչ կինոյում հայտնվելը, նա խաղացել է թատրոնում՝ դառնալով խաղընկերն այնպիսի փառահեղ դերասանների, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, այլ երեւելիներ, որոնք զարդարել են բեմական ու կինոարվեստը մեզանում:

Իսկ որտեղի՞ց էին սերվում դերասանի արմատները. ծնվել է 1902 թ. սեպտեմբերի 7-ին՝ Իրանի Ատրպատականի նահանգի Սալմաստ գավառի Հավթվան հայաբնակ գյուղում: Այստեղ, թեեւ չունենալով կրթություն ստանալու հնարավորություն, մանուկ հասակից տարվել է փահլեւանների խաղով, ազգային ծեսերով ու տոներով: Սակայն, ճակատագրի բերումով, նրանց ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան՝ հանգրվանելով Ցարիցին քաղաքում: Ժամանակի ընթացքում տիրապետելով ռուսերենին, իր բեմելն սկսում է Պյատիգորսկի եւ Կիսլովոդսկի սիրողական խմբերի ներկայացումներում: Երբ արդեն վճռել էր իր անցնելիք ճանապարհը, մասնագիտական կրթություն ստանալու նպատակով մեկնում է Մոսկվա՝ սովորելու տեղի հայկական դրամատիկական ստուդիայում եւ ծանոթանալու, իր խոսքերով, «նոր սքանչելի աշխարհի» հետ: Այդ սքանչելի աշխարհում ուսանելիս՝ անժխտելի դերակատարում են ունենում այստեղ դասավանդող երկու մեծանուն արվեստագետներ՝ Կոնստանդին Ստանիսլավսկին եւ Եվգենի Վախթանգովը: Մոսկովյան այս շրջանի մասին դերասանը գրել է. «Ինձ թվում է, թե ես մի գեղեցիկ երազի մեջ եմ եւ ուզում եմ, որ այդ երազը վերջ չունենա…»:

Այդ երազային աշխարհին հաջորդում է դերասանական գործունեությունը Հարավային Կովկասի հայ մշակութային կենտրոն հանդիսացող Թիֆլիսում: Այստեղ նրա բեմական գործընկերներից էր Վարդան Աճեմյանը, որի հետ էլ վճռում եւ մեկնում է Լենինական, 1928 թ. հիմնում հայկական երկրորդ պետական՝ Գյումրիի այսօրվա ՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկականը: Այս թատրոնում Մուրադ Կոստանյանն աշխատում է երկու տարի՝ տարբեր ներկայացումներում կերտելով 10 դեր: Սակայն որքան էլ միջավայրը հարազատ եւ ինքն իր տարերքում՝ Երեւանի մայր թատրոնից գայթակղիչ ու ճակատագրորեն վճռորոշ հրավերը նրան բերում է մայրաքաղաք: Սունդուկյանական բեմում հիսուն տարի անընդմեջ մարմնավորում է թե՛ դրական, թե՛ բացասական, թե՛ կատակերգային, թե՛ դրամատիկական դերեր: Բոլորն էլ ապրված ու ինքնատիպ, անթերի: Ու թեեւ բախտ չի վիճակվում մեծ ու գլխավոր դերակատարումների, այնուամենայնիվ, նրա խաղացած դերերն այնքան հուզիչ էին ու համոզիչ, որ դերասանին բնութագրում են որպես փոքր դերերի մեծ վարպետի: Իսկ բեմական այդ դերակատարումները հասնում էին  շուրջ 50-ի: Նմանատիպ դերերով Մուրադ Կոստանյանը փայլելու էր նաեւ հայկական շատ ու շատ ֆիլմերում, առավել սիրված ու հայտնի է դառնում հենց դրանց շնորհիվ: «Ես խարակտերային կոմիկ դերասան եմ,- գրել է տարիներ անց,- եւ անչափ գոհ եմ, որ այդպիսին եմ, քանի որ այդ կարգի դերերը անսահման հնարավորություն են տալիս դերասանին: Գույներն առատ են, գունապատկերը՝ հարուստ, փնտրիր ինչքան կարող ես: Հենց սկզբից, ամենաառաջին քայլերից սկսած, ես իմ տարերքի մեջ եմ եղել…»:

Հիրավի. նա իր տարերքի մեջ է նաեւ ֆիլմային բոլոր կերպավորումներում՝ «Ձախորդ Փանոս»-ում, «01-99»-ում, «Երջանկության մեխանիկա»-ում, իսկ «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարում նրա խաղը պարզապես անգերազանցելի է: Փորձենք պատկերացնել այս սքանչելի ֆիլմը՝ առանց Մուրադի… Կարծում եմ՝ անհնար է: Ավելին. այս ֆիլմից հետո դերասանին ճանաչում էին ոչ միայն բոլորը, այլեւ ընդօրինակում էին նրա կերպարն ու բազմաթիվ արտահայտություններ՝ թեւավոր խոսքեր դարձրած, կիրառում պատեհ առիթներով. «Ուզում ա ես կատաղեմ…», «Ջրի գող էլ դառանք…», «Եթե ասում եմ ե՛ս, ուրեմն Արուսը հետս ա…», «Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն նե՛տ…»: Կարելի է այսպես երկար վերհիշել:

Չթվարկենք փոքր դերերի մեծ վարպետի խաղացած բոլոր դերերը հայկական կինոժապավեններում: Դրանք 15-ն են՝ մեկը մեկից տպավորիչ ու հիշվող կերպավորումներով: Միայն ափսոսանք, որ ժողովրդական սեր վաստակած տաղանդավոր դերասանը կյանքից հեռացավ գրեթե աննկատ: Հեռացավ մեր երկրի համար ծանրագույն դժվարին տարում՝ 1992-ին: Հեռացավ՝ մեզ թողնելով իր արվեստի խինդաբեր ու անանց թովչանքը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  

Թեգեր: մշակույթՄուրադ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Առաքինի Հայրապետի սուրբ առաքելությունը

Առաքինի Հայրապետի սուրբ առաքելությունը

Առաքինի Հայրապետի սուրբ առաքելությունը

Կոմիտաս-Արամ Խաչատրյան-Չառլի Չապլին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist