Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ոչ թե ուրիշի, այլ սեփական կյանքը…

Աստվածաշունչը ինքնասպանությունը դիտում է որպես մարդասպանությանը հավասար մեղք

Սեպտեմբերի 10, 2021
Սոցիում
Ոչ թե ուրիշի, այլ սեփական կյանքը…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
165
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է. այն սկսել է նշվել 2003 թվականից` Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ եւ Միացյալ ազգերի կազմակերպության հովանավորությամբ։

Ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների համակարգման, ուշադրությունը խնդրո առարկայի վրա բեւեռելու եւ պայքարի արդյունավետ ձեւեր գտնելու նպատակով տարբեր երկրներում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում` բարերարների, կամավորների, հոգեբանների, գիտական հանրության, ինչպես նաեւ  պրոֆեսիոնալ անհատների մասնակցությամբ։ Խնդիրը լուրջ է այնքանով, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, կանխանշվում է, որ երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ կմահանա, քան բոլոր պատերազմների զոհերը եւ բռնի մահերը միասին վերցրած։

Ինքնասպանությունը, անշուշտ, հոգեվիճակի հետեւանք է, հոգեվիճակ, որ չի կարողանում ինքնուրույն հաղթահարել անհատը, քանզի ելք չի գտնում իրեն բաժին ընկած իրողությունից, եւ, որքան էլ այն դիտվի որպես մարդասպանությանը հավասար մեղք, դժվար է այն համարել հանցագործություն, քանզի ինքնասպանի հանդեպ «դատապարտությունը» լցված է կարեկցանքով ու ափսոսանքով։ Ինքնասպանը, կարելի է ասել` հիվանդի հոգեվիճակում է եւ այդ վիճակից դուրս գալու համար կարիք ունի ապաքինման` հավատի, վստահության ու հույսի, ապրելու եւ պահը հաղթահարելու ներշնչանքի, այլ կերպ` նրան հոգեկից է պետք կամ գործնականում օգնող ձեռք, քանզի նման հոգեվիճակի հասնելու դրդապատճառները տարբեր են լինում, որոնք էլ հանգեցնում են հուզական-աֆեկտային գործողության։

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգիչ վիճակագրությանը երրորդ հազարամյակի վերաբերյալ` պատերազմի զոհերի եւ բռնի մահերի հանդեպ ինքնասպանների թվի հնարավոր գերազանցությանը, ակամայից հարց է ծագում` ինչո՞ւ… Ինչո՞ւ է երրորդ հազարամյակը հղի ինքն իրեն կյանքից զրկելու այդքան ահռելի թիվ կազմող իրողության հեռանկարով, երբ մարդկությունը, կարծես, հասել է զարգացման մի աստիճանի, որ նրան առավել վայելք պիտի պատճառեր կյանքը, քան խոր հիասթափություն։ Պատճառները, կարելի է ասել, ակնհայտ են ու պատասխանն էլ` պարզ. առավել, քան երբեւէ, երրորդ հազարամյակում մարդկային վեհ արժեքների` սիրո, հավատարմության, բարեկամության, նվիրվածության, ազնվության, աշխատասիրության փոխարեն մարդկությանը ներարկվում է շահի, ուժի, բռնության, ամեն կերպ դիմացինին նսեմացնելու ու հաղթելու դանդաղ, բայց անվրեպ ազդեցության թույնը, եւ մի՞թե հենց գերհզոր տեխնիկայով հագեցած ներկայիս չվերջացող պատերազմների սահմռկեցուցիչ իրողությունն ու հետեւանքները չեն, որ անհատին հասցնում են ապատիայի ու հուսալքության, մի՞թե այդ պատերազմների ու անարդարությունների հետեւանքով առաջացած սոցիալական անհաղթահարելի պայմանները չեն, որ մարդուն դրդում են ծայրահեղ քայլի, մի՞թե մարդկանց միմյանցից մեկուսացնելու զանազան գայթակղիչ ծրագրերը չեն, որ մատուցվում են քաղցր ժպիտներով ու այսպես կոչված` օգտակարությամբ` կազմակերպելով հեռավար ուսուցումներ, աշխատանք, վիրտուալ խաղեր ու անգամ միմյանց հանդեպ զգացմունքներ դրսեւորելու վիրտուալ հարթակներ…

Մենք թեւակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ մենակությունը դարձել է գերիշխող, երբ այն դատարկում է ներաշխարհը եւ ոչ լցնում, երբ այն ոչ թե առանձնացում է, այլ մեկուսացում, երբ ազատության փոխարեն անտարբերությունն է նրա տեղը գրավում, անտարբերություն այն աստիճան, որ չենք զգում կորուստը, հոգեւորի, բանականության նահանջը, երբ ամաչում ենք զգացմունքներից եւ ոչ տգիտությունից, վարքի մշակույթից եւ ոչ բռիությունից, նվիրվելուց եւ ոչ ուժի կիրառումից, ու այս ամենը հաստատուն մտել է կենցաղ, դարձել օրինաչափ, իսկ կամրջի վրա ինքնասպանի ձեռքը բռնելը` որքան էլ խրախուսական, այնուամենայնիվ, հարցի արմատական լուծում չէ, քանզի խնդիրը պետք է կանխել մինչեւ կամրջին հասնելը, մանավանդ` բոլոր ինքնասպանները չէ, որ նման «ռոմանտիկ» ճանապարհ են ընտրում կամ հույս փայփայում, թե ինչ-որ մեկը վերջին պահին, գուցե, ձեռքը բռնի… Հատուկենտ դեպքեր կանխելը դեռ հասարակության առողջացում չէ, իսկ միջազգային ու տեղական կառույցների ուշադրությունը խնդրի նկատմամբ առավել գործնական ու ազդեցիկ քայլեր է պահանջում` ընդհուպ պատերազմ սանձազերծողների, սոցիալական անարդարություններ սերմանողների, մարդկային վեհ արժեքների փոխարեն հոգեկան շեղում ու ապատիա առաջացնող քարոզիչների դեմ հրապարակային դատավարության ու համապատասխան պատժի իրականացում եւ ոչ դատարկ, «դաստիարակչական» խոսքերի տարափ, որոնք ինչքան շատ` այնքան արժեզուրկ…

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայոց բերդը»՝ լույսերի մեջ

«Հայոց բերդը»՝ լույսերի մեջ

Ճակատագրական երկու դեպք

Ճակատագրական երկու դեպք

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist