Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Միհրի» հրաշալի դպրոցն ու հրաշալի սաները

Սեպտեմբերի 18, 2021
Սոցիում
«Միհրի» հրաշալի դպրոցն ու հրաշալի սաները
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
424
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրեթե 8 ամսվա պատմություն ունի «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որն զբաղված է պատանիներին ու երիտասարդներին մարզելով։

2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրվանից Գոռ Մանուկյանն ու ընկերներն Արցախում էին. զբաղված էին կարեւոր առաքելությամբ։ Պատերազմի ավարտից հետո Գոռն ու տղաներից շատերը դարձան սահմանապահ զինվորներ ու մինչեւ տարեվերջ դիրքերում էին։ Սկզբում «Միհրը» ճամբար հիմնեց Կոտայքի մարզում։ Այժմ նվիրյալների ռազմամարզական ճամբարը մասնաճյուղեր ունի Սյունիքում (Հարժիս, Կապան) եւ Տավուշում (Բերդ):

Վերջերս Սեւանա լճի ափին կազմակերպվել էր «Միհրի» ճամբար-բանակումը, որին մասնակից էին դարձել բոլոր մասնաճյուղերում մարզվող պատանիները՝ մոտ 40 հոգի: Ճամբարում ծանոթացա պատանիների առօրյային, ներկա եղա մարզումներին, զրուցեցի ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի, հրահանգիչների, պատանիների հետ։ Հանգստի ժամ էր. պատանիների մի մասը՝ հրահանգիչների հսկողությամբ, լողանում էր լճում, մի մասը հանգստանում էր, ոմանք վոլեյբոլ էին խաղում։ Իսկ ճամբարի ղեկավար Գոռն ու Ալեքսան Բայանդուրյանը, ով անցել է արցախյան բոլոր պատերազմներով, կորցրել ոտքը, ճաշն էին պատրաստում։

Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ հիմնական ճամբարները գործում են շաբաթը 3 օր՝ 2 գիշերակացով։ Այդ ընթացքում պատանիները, հաճախ՝ նաեւ աղջիկներ, մասնակցում են ռազմամարզական տարբեր մարզումների, որոնք անցկացնում են հիմնականում զինվորական կրթությամբ եւ թոշակի անցած պահեստազորի սպաներ, ովքեր նաեւ անցել են Արցախյան ազատամարտի ճամփաներով, մասնակցել 2016 թ. ապրիլյան եւ 2020 թ. սեպտեմբերյան պատերազմներին։ «Միհր» ՀԿ-ի նպատակն է նաեւ, որ բանակ-հասարակություն-ռազմամարզական ճամբար-խմբեր (ջոկատներ) ՀԿ-ների միասնությունը կայանա։ Մեր ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր տունը։ Այս առումով «Միհրի» ղեկավարությունը շատ է կարեւորում նման ճամբարների դերը, եւ համագործակցում են «Հայքյան» ասոցիացիայի, «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանի, «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի, ՈՄԱ-ի, «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի եւ նման այլ կառույցների հետ։

-Ցանկանում ենք համագործակցել նաեւ ՀՀ ՊՆ-ի եւ ԿԳՄՍ նախարարության հետ,-ասաց Մանուկյանը:- Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կազմակերպում ենք նման ճամբար-բանակումներ, որոնց մասնակցում են բոլոր մասնաճյուղերի սաները: Սա ունի մի քանի առավելություն. բացի մարզումներից եւ դասախոսություններից, ճամբարի մասնակից պատանիները ծանոթանում են, ճանաչում միմյանց, ընկերանում եւ հաճախ շատ դժվար են իրարից բաժանվում։ Կապը միմյանց հետ միշտ պահում են։

Գ. Մանուկյանը կարեւորեց նաեւ այն, որ հրահանգիչները նույնպես տարբեր մարզերից են եկել։ Մարզումներից բացի, շատ են կարեւորվում պատանիների աշխարհայացքի ձեւավորումը, հայեցի դաստիարակությունը, հայի արժեհամակարգն ուսանելը։ Այն հարցին՝ ի՞նչ տարիքի պատանիներ են մարզվում 7-օրյա այս ճամբար-բանակումում, Գոռը տեղեկացրեց՝ ամենափոքրը 8-ամյա 3-րդ դասարանցի Հայկ Շահինյանն է 4-րդ դասարանցի եղբոր՝ Արամի հետ. եկել են Աբովյան քաղաքից։ Ամենաավագը 17-ամյա երկու տղա են։ Կան մասնակիցներ նաեւ արտերկրից՝ եկել են հայրենիք արձակուրդ եւ սիրով միացել ճամբարականներին։

-Նման ճամբարները նպատակ ունեն նաեւ մինչ զորակոչվելը հայ պատանիներին պատրաստել որպես զինվորացու։ Պետք է այնպես դաստիարակենք մեր տղաներին, որ բանակի 2 տարին նրանց կյանքի լավագույն շրջանը դառնան,- ասաց Գ. Մանուկյանը եւ ուրախությամբ հավելեց՝ «Միհրի» սաներից կան տղաներ, որ արդեն ծառայում են Հայոց բանակում եւ աչքի են ընկել իրենց կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ։

Հավատում է նաեւ՝ նույն տղաներից շատերը կդառնան Հայոց բանակի վաղվա սպաները, որ ՀՀ-ում գործող ռազմական ուսումնական հաստատություններ շատ դիմողներ կլինեն եւ արդեն պատրաստի ուսանողներ։ Բանակը պետք է լինի Հայոց ամենամաքուր կառույցներից մեկը։ Ներկայացնելով ճամբարի առօրյան՝ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ առավոտյան ժամը 7-ին զարթնում են պատանիները «Սարդարապատ» երաժշտության հնչունների ներքո։ Վարժանք, վազք, անձնական հիգիենա, նախաճաշ։ Օրվա ընթացքում 3 անգամ սնվում են։ Մասնակցում են հիմնականում մարզումների, ունկնդրում տեսական դասախոսություններ՝ ռազմարվեստ, պատմություն, առաջին բժշկական օգնություն, մարտավարություն եւ այլն։ Երեկոյան խարույկի շուրջ տեղի են ունենում մշակութային տարբեր միջոցառումներ, հաճախ ճամբար են այցելում երգիչներ, դերասաններ, մարզիկներ, ռազմական գործիչներ, այլք։ Գոհ է Գոռը. արդեն չի զգացվում՝ տղաներից ովքեր որտեղից են եկել, բոլորը բարեկամացել են։

Հրահանգիչ Արտակ Բադալյանը քառորդ դարից ավելի ծառայել է հայոց բանակում, հետախույզ է։ Ավարտել է Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետեւ՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Իր գիտելիքներն է փոխանցում պատանիներին։ Բացի մարտավարություն սովորեցնելուց, կարեւորում է տեղանքում կողմնորոշվելը։ Շատ է ցանկանում, որ հայոց դպրոցներում նոր ձեւաչափով դասավանդվի ռազմագիտությունը։ Տղաների հետ մարզվում էր նաեւ մի աղջիկ՝ Սեդան։ Նրա կարծիքով՝ հայ աղջիկները նույնպես պետք է պատրաստ լինեն կռվելու թշնամու դեմ։ 15-ամյա Գարիկ Սիմոնյանն ու Էրիկ Գյուլինյանը համադասարանցիներ են, Տավուշի մարզի Նորաշեն գյուղից են եկել։ Գոհ են, ուրախ, որ նման հնարավորություն է տրվել՝ մարզվելու եւ հանգստանալու Սեւանա լճի ափին, շփվելու իրենց տարեկից տղաների հետ։ Հատկապես կարեւորում են հրահանգիչների դերը, որ մարզվում են նման ռազմական փորձ ունեցող զինվորականների կողմից։

Կապան քաղաքից է 11-րդ դասարանի աշակերտ Ռոման Մովսիսյանը։ Գիտակցում է՝ ինչքան կարեւոր է այսօր իր հայրենի քաղաքը պաշտպանելը, եւ որոշել է դառնալ զինվորական։ Կարոտելու է արդեն նոր ձեռք բերած ընկերներին՝ Տավուշից, Աբովյանից, Հրազդանից, Գորիսից, բայց նաեւ ուրախ է, որ ունի նման ընկերներ։ Հրազդանցի Վահե Մարտիրոսյանը սովորում է 10-րդ դասարանում, չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց Հայոց բանակի զինվոր դառնալու է հաստատ։ Պոնչը՝ Արտակ Մինասյանը, «Միհրի» առաջին սաներից է։ Սովորում է Հրազդանի դպրոցներից մեկում՝ 8-րդ դասարանում։ Նա էլ է հաստատ որոշել՝ Հայոց բանակի լավագույն սպաներից է դառնալու։

«Միհրի» շատ համախոհներ երբեմն այցելում են ճամբար, հնարավորության դեպքում աջակցում։ Այդ օրը ճամբար այցելեցին ամուսիններ Հակոբ Ճաղարյանն ու  Զարուհի Մուրադյանը (հայ նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը)։ Նրանց ընտանիքը նույնպես  մեծ աշխատանք կատարեց պատերազմի ողջ ընթացքում եւ շարունակում է աջակցել արցախահայությանը մինչ օրս։ Գոռ Մանուկյանը պատանիներին եւ հրահանգիչներին ներկայացրեց այս ամուսիններին՝ տեղեկացնելով նրանց հայրենանվեր աշխատանքի մասին։ Հ. Ճաղարյանը «Վահագնի» կողմից արժանացավ մեդալի, իսկ Զ. Մուրադյանը՝ պատվոգրի։

Թեգեր: ճամբարՄիհրռազմական կրթություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»

«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist