Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հրաշալի ցուցահանդես՝ հրաշալի թանգարանում

Սեպտեմբերի 25, 2021
Սոցիում
Հրաշալի ցուցահանդես՝ հրաշալի թանգարանում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
683
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվեց «Ուրիշ ափեր: Ռուսական արվեստը Նյու Յորքում. 1924 թ.» («Другие берега. Русское искусство в Нью-Йорке. 1924»), որին Մ. Սարյանի տուն-թանգարանը մասնակցում է Մարտիրոս Սարյանի «Արաբ պարուհին» (1913) նկարով:

1924 թ. Նյու Յորքի Կենտրոնական մեծ պալատում բացվեց Ռուսական արվեստի ցուցահանդեսը, որը ԱՄՆ էր տեղափոխվել Շվեդիայի Մալմյո քաղաքից, որտեղ դեռեւս 1914 թ. կազմակերպված էր նույնանուն Բալթյան ցուցահանդեսը: Մարտիրոս Սարյանն այդ ցուցահանդեսին ներկայացրել էր 6 նկար: Առաջին համաշխարհային պատերազմի, այնուհետեւ ռուսական հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Շվեդիայի հետ խզված դիվանագիտական հարաբերությունների պատճառով նկարները շուրջ 10 տարի չէին վերադարձվում նկարիչներին, որոնց մի մասն արդեն գաղթել էր Եվրոպա եւ ԱՄՆ, մյուս մասն ապրում էր Ռուսաստանի իրավահաջորդ ՍՍՀՄ-ում: Նկարիչ, ակադեմիկոս Ի. Գրաբարի առաջարկով եւ ակտիվ մասնակցությամբ ԱՄՆ-ում կազմակերպվեց վերոհիշյալ ցուցահանդեսը, եւ ռուս նկարիչների, այդ թվում՝ Մ. Սարյանի գործերը նավով տեղափոխվեցին Մալմյոյից դեպի Նյու Յորք: Ցուցահանդեսը տեւեց ընդամենը 20 օր, որից հետո բաժանվեց երկու մասի՝ մեկը հյուսիսային, մյուսը՝ հարավային, եւ մինչեւ 1926 թ. շրջագայեց ԱՄՆ-ի  եւ Կանադայի քաղաքներով: Սարյանի «Արաբ կինը» (1913 թ.) ձեռք բերեց նյու յորքցի Ռոզենցվեյգ ազգանունով արվեստի հավաքորդը:

Այսօր Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում ներկայացված են այս պատմական ցուցահանդեսին մասնակցած նկարիչների գործերը, որոնք հավաքագրվել են աշխարհի տարբեր երկրների թանգարաններից, եւ մասնավոր հավաքածուներից, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահից Արիստարխ Լենտուլովի «Սերգիեւ Պոսադ» եւ Մ. Սարյանի տուն-թանգարանից՝ Մարտիրոս Սարյանի «Արաբ պարուհի» նկարները: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի կողմից արված է վիթխարի գիտական եւ հավաքչական աշխատանք, տպագրվել է հրաշալի կատալոգ, ներդրվել են խոշոր միջոցներ բարերարների եւ մեկենասների կողմից, որոնց թվում է Հայաստանի «Արարատ» կոնյակի գործարանի ռուսական մասնաճյուղը:  

Ցուցահանդեսի բացումը կազմակերպված էր առանձին շուքով, անցյալ դարի քսանական թվականներին համապատասխանող շնչով եւ նորաձեւությամբ: Ներկա էին ութ երկրի դեսպաններ, հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ, թանգարանային գործիչներ, գործարարներ: 

Ռուզան ՍԱՐՅԱՆ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն

Հ. Գ. Օրերս եւս մի ուրախալի լուր իմացա: Տրետյակովյան պետական պատկերասրահը Մ. Սարյանի «Նռնենու մոտ» նկարը տրամադրել է Լուի Վիտտոնի կենտրոնում բացված ցուցահանդեսին: Դա մեզ համար նշանակալի իրադարձություն է:

Թեգեր: թանգարանՄարտիրոս ՍարյանմշակույթՑուցահանդես
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Եղել են հայկական եւ հայկական էլ կմնան…

Եղել են հայկական եւ հայկական էլ կմնան...

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist