Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ես հիշում եմ իմ առաջին դասախոսությունը…

Սեպտեմբերի 29, 2021
Սոցիում
Ես հիշում եմ իմ առաջին դասախոսությունը…
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լևոն Ներսիսյան (1931-1999)՝ դասախոս, գրականագետ, գեղագետ, դերասան

Ես հիշում եմ իմ առաջին դասախոսությունը, երբ առաջին անգամ մտա լսարան` 34 տարի առաջ, եւ մեկը կար այն ժամանակ, շատ հայտնի մի գրականագետ, ով եկել էր ստուգելու, տեսնելու, թե էս ջահել տղան ով է: Եվ քանի որ իսկապես ջահել էի, եւ ցուցադրելու մարմաջ կար մեջս, տեսեք, թե ով եմ ես, ինչ օրինակ ասես՝ չբերի, ինչքան ասես: Ես տեսնում էի, որ իֆքը՝ նշանավոր գրականագետը, շատ բաներ չգիտեր: Ինձ էլ էդպես բան էր պետք: Տեսա՛ր, տեսա՛ր: Երբ դուրս եկանք, էդ մարդը, ում ես խորապես շնորհակալ եմ, ասաց. «Շատ լավ է, ապրես, Լեւոն ջան, զարգացած տղա ես, կարդացած տղա ես, բայց էնպես արա, որ քո բերած ամենաբարդ օրինակը լինի Թումանյանի «Գիքորը»: Եվ ես շնորհակալ եմ նրանից:

Անշուշտ, էդպես չարի: Եվ պետք էլ չէր, որ էդպես անեի, բայց մեթոդը, գաղափարն իր շատ լավն էր: Հասկացա, եւ ինչքան մեծանում, այնքան հասկանում եմ իմաստությունն այդ բանի: Ուրիշ խնդիր, որ իմ մասնագիտությունն այլ է, եւ ես հնարավորություն չունեմ, ասենք, Շեքսպիրի «Համլետի» փոխարեն ձեզ պատմել Թումանյանի «Գիքորը»: Բայց ահա հանգեցնելը, շատ ընդհանուր մեծ գաղափարը շատ պարզ օրինակի հանգեցնելը լավ է: Փոքրիկ պատմվածք է Թումանյանի «Գիքորը», բայց գիտե՞ք ինչպես է սարքած, ինչպես է շինված: Ժամանակին ձեւապաշտները (ֆորմալիստներ) այդպես սովորեցնում էին, օրինակ, ինչպես է սարքած Սերվանտեսի «Դոն Կիխոտը»: Մտածում ես, եղբայր, ինչի՞ մասին է խոսում: Սերվանտեսի «Դոն Կիխոտը», որ աշխարհի ամենամեծ վեպն է, բայց ինչպե՞ս է սարքած: Եվ ահա՝ ինչ կնշանակի, ինչպես է սարքած Թումանյանի «Գիքորը»: Աննկարագրելի մի բան կա, գիտե՞ք, ինչպես է սկսվում… Ասում է. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ի՞նչ ձեւով է կառուցված: Երկու անգամ այդ պատմվածքը նկարահանվել է, երկու ֆիլմ կա «Գիքոր»` մեկը հին, ես նոր էի ծնվել, սուտ եմ ասում, որ հիշում եմ, բայց ինչ-ինչ պատմություններով հիշում եմ, այո… այն համր էր, հետո եկան ձայնագրեցինք, հետո նոր ֆիլմ հանեցինք…

Հետագայի պատմությանը ես արդեն ուղղակիորեն մասնակցել եմ: Ամենասարսափելի խնդիրը սա է. սկսվում է, չէ, պիտի սկսես: Մարդն ասում է. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել», արի ու գնա ֆիլմ սկսի: Ի՞նչ նկարես, ո՞նց նկարես: Կարելի՞ է նկարել, անշուշտ, կարելի է, ես ինչ գիտեմ, կես ժամ պետք է նկարեք, որպեսզի իմանաք, թե ինչ է նշանակում կինոյի լեզվով, որ գյուղացի Համբոյի տանը կռիվ էր ընկել: Զարմանալի բան. այն մեծագույն տարբերությունն է, որ ունի արձակ խոսքը, էպիկական խոսքը: Մի նախադասություն եւ ամբողջ մի կյանք: Կինոն այդ հնարավորությունը չունի բացարձակապես: Նրան պետք է կանոնադ, նրան պետք է մետրաժ, նրան պետք են մարդիկ, նրան պետք են ձայն, լուսավորություն, դերասաններ. մեկը վատ, մյուսը լավ, եւ ինչ էլ անում ես, այդ հսկայությունը, ծանրությունը «Գիքորի» կորում է: Եվ առաջին ֆիլմում, եւ երկրորդ ֆիլմում, եւ խորհուրդ չեմ տա, որ ձեր սերնդից մեկն էլ երրորդ ֆիլմը անի:

Ուստի արձակ ստեղծագործությունը, պրոզան, այսպես կոչված, ինչպես եւ դրամատիկական ստեղծագործությունները, ինչպես եւ էպոսը, վիպերգությունը, կառուցված են ահա այս… Պիտի գա, պիտի գա Գիքորը… տեսեք՝ ինչու է մենակ վերադառնում, տեսեք՝ ինչու՞ է Համբոն մենակ վերադառնում: Ամբողջ մի կյանք, ամբողջ մի շարժում: Եթե ես ճիշտ եմ, որ առաջին գործողությունը եւ վերջին գործողությունը «Համլետի» տարբեր են, եւ Համլետներն են տարբեր, կարծում ենք՝ Գիքորն էլ, կարծում ենք՝ Համբոն էլ, չէ՞: Այնպես որ, ընդհանրապես ամբողջ գրականությունը, բոլոր ժողովուրդների գրականությունը բոլոր ժամանակների համար զարգացման, շարժման, գործողության, հերոսի ներկայացման եղանակ են ներկայացնում իրենցից:  Մի տարօրինակ բացառությամբ. դա Հոմերոսի «Իլիականն» է: Ես էլ ասեմ ձեզ, որ ամեն ասածս հալած յուղի տեղ չընդունեք, շատ հնարավոր է, որ սուտ եմ ասում: Գիտեք, գրականության մասին խորհրդածությունները, ոչ թե դատողությունները, կարող է պատահի, սխալ են, բայց հո դիտմամբ ձեզ սխալ չեմ ասում, այլ ուզում եմ:

Ահա թե ինչու գրականության մեջ ես գտնում եմ այս երկու եղանակները հերոս ներկայացնելու, գլխավոր, կարեւորագույն, հիմա տեսնում եք, չափումներից դուրս, որովհետեւ մեծագույն  մասը գրականության այս զարգացման գրականությունն է, եւ առաջին ստեղծագործությունը՝ միայն «Իլիականը», դրանից դուրս բացահայտման… Եվ, ուրեմն, փորձենք տեսնել, թե ինչո՛ւ է, եւ ո՛վ են այս մի նկարագիր, մի կերպար ունեցող մարդիկ: Սկսեմ նրանից, որ գլխավոր հերոսները, անկախ նրանից, թե նրանք բացակա են, հեռացված են, թե պարիսպների հետեւում են, թե գրավում են, երկուսն են` մեկը հունական կողմից, եւ մյուսը` տրոյական Աքիլլեսը եւ Հեկտորը: Սկզբնական ծանոթությամբ, էսպես… հիշողությամբ Աքիլլեսը եւ Հեկտորը կողք կողքի են եւ հատկանիշներ ունեն, որոնք նմանեցնում են. ես այստեղի մեծագույն հերոսն եմ, դու այնտեղի մեծագույն հերոսն ես` արդեն հավասարվում են: Բայց մի քիչ խոր վերլուծելուց հետո նկատում ենք՝ շատ տարբեր են, հակոտնյա կերպարներ: Աքիլլեսը մենակ ծնվել է պատերազմի համար, ռազմիկ, էությունը` պատերազմ: Եթե չգային ու չհամոզեին Աքիլլեսին, թե՝ արի ու մասնակցի այս Հեղինեի փրկության պատերազմին, այսինքն՝ եթե պատերազմ չլիներ, ի՞նչ պիտի աներ: Աքիլլեսը նոր պատերազմ պիտի հորիներ, պատերազմ պիտի լիներ, ինչ-որ մի պատերազմի նա պիտի մասնակցի: Դրանից դուրս չկա նա…

Պատրաստեց  Թադևոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թեգեր: դասախոսԼեւան Ներսիսյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր…»

«Գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր...»

«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist