Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր…»

Հայ նոր լիրիկայի փայլուն դեմքերից մեկը

Սեպտեմբերի 29, 2021
Սոցիում
«Գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
320
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կան մեզանից հավերժ բաժանվածներ, որոնք միշտ ներկա են մեր սրտերի մեջ, որոնց հիշում ենք երախտագիտությամբ եւ անհուն սիրով: Այդպիսի անմահներից է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը՝ մեր նոր լիրիկայի փայլուն կերտողներից մեկը: Նրա անունը թինդ է հանում իմ հոգին, եւ վերստին ապրում եմ խանդավառ պատանեկությանս հրաշալի այն պահը, երբ հոգուս աչքերի առաջ բացվեց կախարդանքի այն չքնաղ պարտեզը՝ նրա բյուրեղային լիրիկան: Բախտորոշ եղավ ինձ համար նվիրական այդ պահը, եւ ես գտա իմ ճանապարհը:

Այսպես՝ առաջին անգամ ես տեսա նրան 1889 թվին, սեպտեմբերին, երբ աշակերտեցի Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Իմ երազած բանաստեղծը իմ ուսուցիչն է հիմա, իմ վարժապետը, ի՞նչ կար սրանից ավելի նախանձելի վիճակ: Առաջին վայրկյանից ես սիրեցի ու նվիրվեցի նրան: Այն ժամանակ նա 26 տարեկան երիտասարդ էր՝ գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր: Սրտով սովորում էի նրա դասերը եւ ուզում էի, որ նկատեր ինձ: Երբեմն-երբեմն նոր գրած ոտանավորներս ներկայացնում էի նրան, սիրով կարդում էր, նկատումներ եւ ուղղումներ անում եւ անգնահատելի խորհուրդներ տալիս: Այսպես գնում էր ժամանակը դասերի եւ անուրջների միջով:

Մի օր՝ 1892 թվին, ցույց տվի մի նոր ոտանավոր.

«Ծաղիկ էի նորաբողբոջ

Սարի լանջում, երկնի տակ»…

Կարդաց ոտանավորս, նորից կարդաց եւ քաղցր ժպիտով ասաց՝ ուսիս թեթեւ խփելով. «Կեցցե՜ս, հիմա արդեն բանաստեղծ ես…»:

Ոգեւորությանս սահման չկար…»:

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Կարծում եմ՝ արժեր Վարպետի հուշերից այս թանկ պատառիկն ամբողջությամբ ներկայացնել Հովհաննես Հովհաննիսյան բյուրեղյա բանաստեղծի հիշատակի օրվա պատեհ առիթով: Նրա, ում վերապահված էր արեւելահայ բանաստեղծական նոր դպրոցի ստեղծումը, որի ներկայացուցիչներն էին նույն ինքը՝ Ավ. Իսահակյանը, մեծն Թումանյանը, Վ. Տերյանը, այլ երեւելիներ:

1864 թ. հայոց հոգեւոր մայրաքաղաքում ծնված ապագա բանաստեղծը նախ ուսանել է տեղի ծխական դպրոցում, ապա Երեւանի պրոֆգիմնազիայում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել նույն քաղաքի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Ուսումնառության ավարտից անմիջապես հետո երիտասարդ բանաստեղծը շրջագայում է եվրոպական մի շարք քաղաքներում՝ Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն: Վերադառնալով ծննդավայր՝ աշխատանքի է անցնում Գեւորգյան ճեմարանում՝ դասավանդելով ռուս գրականություն եւ լեզու, ընդհանուր գրականություն եւ… հունարեն:

1912-ին նա արդեն հայահոծ Բաքվում էր: Հանրահայտ Բաքվի կոմունայի օրերին բանաստեղծը ստանձնում է կոմունայի լուսբաժնի վարիչի պաշտոնը: Հուսալով բաղձալի ապագա՝ ողջունում է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, իր գրչակից ընկերներից շատերի նման նվիրվում երկրի վերակառուցման ու լուսավորության գործին: Աշխատում է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ, 1922-ին՝ երկրի Ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում:

Իսկ գրական աշխարհ նա մուտք էր գործել վաղուց՝ 1887-ին հրատարակված «Բանաստեղծություններ» խորագրով գրքով: Առաջին գիրք եւ անթաքույց ճանաչում. քչերի պարագայում է լինում այդպես: Բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ հագեցած նրա ստեղծագործությունները հեշտությամբ են գտնում դեպի մարդկային սրտեր տանող ճանապարհը: Նրա պոեզիայում անթաքույց է սերը ճնշվածների, հարստահարվածների հանդեպ, ժողովրդի ցավերն ու մտահոգություններն անշրջանցելի են բազմաթիվ գործերում: Հովհաննիսյանի քնարերգության որոշ նմուշներ ձեւով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիային՝ «Արազն եկավ լափին տալով», «Ալագյազ բարձր սարին»: Բոլորը չթվարկենք: Դրանցում մեր ժողովրդի պանդուխտ զավակների ապրումներն են, հայրենի չքնաղ բնաշխարհի գեղեցկությունները:

Բանաստեղծի հայրենասիրական քնարին հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը: Նրա անսասան համոզմունքն է, որ հայրենիքի նվիրյալ զինվորը չպետք է հանձնվի հուսահատության, լքման տրամադրություններին («Սարն ի վեր»՝ գրված համիդյան կոտորածների օրերին):

Հ. Հովհաննիսյանը հաճախակի է դիմել մեր վաղնջական պատմության անցքերին, ժողովրդական զրույցներին: Արդյունքում ծնվել են ժամանակակիցներին ոգեշնչող գործեր, որոնք մեր դասական պոեզիայի զարդերից են նաեւ այսօր՝ «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը», քնարաշունչ բազմաթիվ ստեղծագործություններ:

Անուրանալի է բանաստեղծի նաեւ թարգմանական վաստակը՝ Հոմերոս, Գյոթե, Շիլլեր, Հյոգո, Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Հայնե, Պետեֆի, Ուլանդ, տասնյակ ուրիշ դասականներ: Եվ բոլորը՝ բնագրային թարգմանություններ: Եվ բոլորը՝ դասական մակարդակի:

Այսպիսին են երեւելիները՝ նոր ժամանակներում անիրավորեն թեկուզ ինչ-որ տեղ մոռացված…

Թեգեր: Ավետիք ԻսահակյանՀովհաննես Հովհաննիսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

Հովհաննես Բաչկովը կարծում է, որ աշխարհի այս առաջնությունում շատ դժվար է լինելու

Հովհաննես Բաչկովը կարծում է, որ աշխարհի այս առաջնությունում շատ դժվար է լինելու

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist