Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին տեղի կունենա տասնյոթ համերգ

Սեպտեմբերի 29, 2021
Սոցիում
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին տեղի կունենա տասնյոթ համերգ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին, որն անցկացվելու է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը, տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Մարկ Բուշկովը։ Կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի և Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ փառատոնի բացմամբ կտրվի նվագախմբի 16-րդ համերգաշրջանի մեկնարկը:

«Արտիստները, ծրագրերը, ասելիքը, որոնցով ներկայանում է փառատոնը,  համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: «Արմենիան» ցույց է տալիս կոլեկտիվների և տարբեր թիմերի համագործակցությունը»,-նշեց Սմբատյանն ու հավելեց, որ հրավիրել են այնպիսի բարձրակարգ մենակատարների, ինչպիսիք են Գիլ Շահամը, Միխայիլ Պլետնյովը և այլք:

Սմբատյանն անդրադարձավ Բուշկովին՝ նշելով, որ վերջինս փայլուն ջութակահար է, որի հետ սիրով են առաջին անգամ Հայաստանում կատարելու Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը:

Բուշկովն արդեն իսկ համագործակցել է Սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, որին հրաշալի  դիրիժոր է համարում: Միասին հանդես են եկել Հայաստանում, Սանկտ Պետերբուգում, Մոսկվայում:

Խոսելով համերգի ծրագրի մասին՝ ջութակահարն ասաց, որ Պրոկոֆևի երաժշտությունն աստվածային է: Ե՛վ ինքը, և՛ Սմբատյանը սիրում են այն: Ջութակահարը քաջածանոթ է նաև հայ երաժշտությանը: «Ես հաճախ եմ Սերգեյ Սմբատյանին ասում, որ կարող ենք նաև Խաչատրյան ներկայացնել: Վերջերս ծանոթացել եմ նաև Բաբաջանյանի գործերին, որոնք հրաշալի են, գեղեցիկ, ռոմանտիկ»,-ընդգծեց երաժիշտը:

Անդրադառնալով «Արմենիա» փառատոնի դերին՝ Բուշկովը շեշտեց, որ այն կարող է նպաստել դասական երաժշտության զարգացմանը, քանի որ մեկ հարկի տակ է  համախմբում բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողների:

 «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թեգեր: երաժշտությունսիմֆոնիկ նվագախումբփառատոն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist