Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»

Սեպտեմբերի 30, 2021
Սոցիում
«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է մատենադարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջեւ, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել…»:

Հենրիկ ՄԱԼՅԱՆ

Վրաստանի Թելավ քաղաքում է ծնվել հայ կինոարվեստի երախտավորը՝ թատերական ու կինոռեժիսոր, սցենարիստ ու թատերական ուսուցիչ Հենրիկ Մալյանը: Աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում՝ գծագրիչ ու փականագործ: Բայց ի վերուստ նրան տրված կոչումն այլ էր: Եվ այդ կոչմանը տանող ճանապարհն սկսվելու էր ուսումնառությամբ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լեւոն Քալանթարի արվեստանոցում: Այնուհետեւ ավարտելու էր Մոսկվայի՝ Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ընդլայնված դասընթացները: Եվ սկսվելու էր մասնագիտական գործունեությունը հայրենի քաղաքներում: Արտաշատ, Վանաձոր, Կապան քաղաքների բեմերում ներայացնելու էր Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Հ. Պարոնյանի  «Պաղտասար աղբար», իսկ մայր թատրոնի բեմում՝  Վ. Սարոյանի  «Խաղողի այգին» պիեսները: Հետո աշխատելու էր հեռուստատեսությունում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Եվ ստաժավորում էր անցնելու ռեժիսորներ Կալատուզովի ու Բոնդարչուկի մոտ: 1980-ին Երեւանում հիմնելու էր «Մալյան թատրոն-ստուդիան»՝ որպես դերասանական արվեստի դարբնոց: Այստեղ նրա առաջին բեմադրությունը Վիլյամ Սարոյանի «Իմ հայրենիքի խրատական հեքիաթներն» էր լինելու:

Հենրիկ Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես», «Մսյո Ժակը եւ ուրիշներ»: Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» շրջադարձային էր լինելու ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար՝ անմիջականություն, գեղարվեստական հզոր խոսք, ռեժիսորական նուրբ ճաշակ:

Ռեժիսորը «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» եւ սիրված այլ ֆիլմերի համար ընտրելով ոչ այնքան ծավալուն սյուժեներ՝ հասնում է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների՝ իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապելով նոր ժամանակների նշանակալի իրադարձություններին ու խմորումներին: Նշվածներից «Նահապետը» առանձնանում է, հիրավի, շքեղ կինոլեզվով, ֆիլմ, որում հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտված մեծ եղեռնի արհավիրքներից փրկված հայ մարդու կերպարը: Եվ որքան բնութագրական է մալյանական ֆիլմերում կոթողային կերպարներ մարմնավորած մեծավաստակ Սոս Սարգսյանի գնահատման ու  մեծարանքի ծանրակշիռ խոսքը՝ հասցեագրված իր արվեստագետ ընկերոջը. «Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, եւ չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում…»:

Հավելենք, որ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը, որ դեռ այնքա՜ն մտահղացումներ ուներ իրագործելու, երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1988-ի գարնան զարթոնքի ճիշտ այն օրերին, երբ հայրենիքում, Արցախում  եւ սփյուռքում փոթորկվել էր ազատատենչ համայն հայությունը: Նրան բախտ չվիճակվեց մասնակիցն ու ականատեսը դառնալու համազգային այդ զարթոնքին, որը կարող էր նոր արարումների մղել ազգային կինոգործչին: Սակայն գոհանանք, որ հասցրեց արարել կինոարվեստի այնպիսի գոհարներ, որոնք ենթակա չեն մշուշվելու այլ արժեք դավանող ժամանակների հոլովույթում…

Թեգեր: Հենրիկ ՄալյանմշակույթռեժիսորՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ

Աֆղանական «գորդյան հանգույցը»

Էրդողանը պարզաբանել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների գնումը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist