Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը

Հոկտեմբերի 1, 2021
Սոցիում
Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեք տարի առաջ ճիշտ այս օրը համաշխարհային երգարվեստի երկնակամարում շիջեց մի լուսաստղ՝ ֆրանսիական Մուրիեսի իր բնակարանում կյանքին հրաժեշտ տվեց մեծահամբավ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, բոլոր ժամանակների գործող ամենաերկարակյաց երգիչը, որի անունն ու փառքը տարածված էին մոլորակով մեկ: Նա երգիչ էր, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան, նաեւ՝ հասարակական գործիչ: Իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել էր շուրջ 1200 երգ՝ աշխարհի տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն, հեղինակել եւ համահեղինակել ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ ա՛յլ երաժիշտների համար:

Տակավին 9 տարեկան էր, որ երազում էր դերասան դառնալ, եւ ծնողները նրան տանում են արվեստի դպրոց: Այստեղ է նա ընտրում Ազնավուր անունը եւ Պտի Մոնդ կոչված փոքրիկ բեմում առաջին անգամ բեմ բարձրանում որպես պարող, ապա սկսում մանկական դերեր խաղալ «Օդեոն», «Մադլեն», «Մարինի» փարիզյան թատրոններում:

1941 թ. Ազնավուրն հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին: Այս հանդիպումը վճռորոշ էր լինելու երգարվեստը որպես ճակատագիր ընտրելու գործում: Ընկերներն ստեղծում են «Ռոշ եւ Ազնավուր» դուետը եւ սկսում հանդես գալ տարբեր համերգասրահներում: Երեք տարի անց գրվում է Շառլի առաջին երգը՝ «Ես խմել եմ»: Այն Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանանալու էր «Տարվա ձայնապնակ» մրցանակին:

Ազնավուրի կյանքում, սակայն, բեկումնային էր լինելու հանդիպումը հանրահռչակ Էդիտ Պիաֆի ու իր կուռք Շառլ Տրենի հետ: Հենց երգչուհու խորհրդով էլ սկսում է իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողություն չի բերում: Եվ սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ: 1956 թ. համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Հաջողություններն աննախադեպ էին: Իսկ նրա առաջին ելույթը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցելու էր Ֆրանսիայի մայրաքաղաքը: «Փարիզն ազնավուրացած է»,- ազդարարելու էր մամուլը: Չէր ուշանալու երկրի ղեկավար Շառլ դը Գոլի հիացական ու թեւավորող խոսքը. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ կարողանում եք հուզել…»:

Եվ ծնվում են երգեր մեկը մյուսի հետեւից՝ «Իմ կյանքի մասին», «Մամա», «Բոհեմ», այլ հանրահայտ ու սիրված երգեր, որոնց կատարումով հանդես էր գալու Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Իսկ նրա հռչակը տարածվելու էր աշխարհով մեկ 1963 թ. Նյու Յորքի «Քառնեգի հոլում» տված շքեղ համերգից հետո:

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն է ունենում Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը: Ի դեպ, միջազգային հիթեր դառնալու են արժանանում նրա ինչպես վերը նշված, այնպես էլ «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլ երգեր, որոնք կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Ջո Դոսենը, Ռեյ Չարլզը, աշխարհահռչակ այլ երգիչներ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցումների համաձայն՝ մեծն հայը ճանաչվել է «Դարի արվեստագետ»:

Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ժագմամբ, մշտապես սատար կանգնում մայր հայրենիքին, որին նվիրված բազմաթիվ երգեր է գրել՝ «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան»:

Անուրանալի է Ազնավուրի ազգանվեր գործունեությունը 1988-ի հետերկրաշարժյան օրերին, երբ ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Սա հոգում հայրենիք փայփայող զավակի վերաբերմունք էր, որը շարունակվեց մինչեւ իր երկրային կլյանքի ավարտը: Նա հայրենիքին ծառայեց նաեւ որպես քաղաքական գործիչ՝ որպես արտակարգ եւ լիազոր դեսպան Շվեյցարիայի Համադաշնությունում, որպես ՀՀ ներկայացուցիչ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում:

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ եւ հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգը, միտքես կըսեմ. «Ապրի՜ս, եղբա՜յր, դուն ալ մեծ ու տոկուն հայ մըն ես…».-Ազնավուրով այսպես էր սքանչանալու նաեւ հայոց փառքերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը հեռավոր օվկիանոսից այն կողմ:

Իսկ կգա՞ մի օր, որ նորից սկսենք սքանչանալ մեր նոր մեծերով: Կգա, անշուշտ, չենք տարակուսում…  

Թեգեր: երգիչՇառլ Ազնավուր
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

Նա սիրո ճամփով գնաց դեպի երկինք…

Նա սիրո ճամփով գնաց դեպի երկինք…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist