Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է…»

Ազգային երգի ու պարի հմայքի անզուգական մեկնիչը

Հոկտեմբերի 2, 2021
Սոցիում
«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
337
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Որքան էլ օտար ու խորշելի վտակներ մերձենան հայ երգի մայր գետին, միեւնույն է, այն շարունակելու է խոխոջել իր վճիտ ակունքներից բխող անաղարտությամբ, պարուրելու է հայ մարդու սիրտն ու հոգին, ապրելու է եւ ապրեցնելու ներկա ու գալիք սերունդներին: Զորավոր այդ երգի պատվելի մշակներից է Թաթուլ Ալթունյանը՝ պատկառելի վաստակով մի արվեստագետ, ում առաքելություն էր վիճակված հիմնադիր-խմբավարը լինելու Հայաստանի ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլի, առհասարակ՝ հայ երգի ու պարի կախարդական աշխարհը բացելու ոչ միայն հարազատ ժողովրդի, այլեւ աշխարհի առջեւ:

Հայկական Կիլիկիայի գեղատեսիլ, բայց թուրք ենիչերիների ձեռամբ արյան բաղնիքի վերածված Ադանայում էր ծնվել մեծ երախտավորը: Տակավին ութ տարեկան երեխա էր, որ ականատես է լինում բնօրրանում կատարվող նախճիրին: Դա 1909 թվականն էր: Տարիներ անց, երբ արդեն պատանի էր, արյան գետեր էին հորդելու ողջ Արեւմտյան Հայաստանով մեկ: Նաեւ այդ սոսկումների ականատեսն էր լինելու: 1915-ի եղեռնից մազապուրծ Թաթուլը, ողբի ու սուգի ճանապարհներ կտրելով, ապաստանում է Երեւանում: Միջավայր, որտեղ բացահայտվելու էր նրա տաղանդը: Նախ ավարտում է մայրաքաղաքի, այնուհետեւ Լենինգրադի կոնսերվատորիան՝ հմտանալով խմբավարի արվեստում: 1934-ին սկսում է դասավանդել Երեւանի գլխավոր երաժշտանոցում: Մեկ տարի անց արդեն ղեկավարում էր այս կրթoջախը, որտեղ եւ վերակազմում է երգչախումբն ու համերգներ տալիս: Ղեկավարում է նաեւ իր ջանքերով ստեղծված Հայաստանի պետական երգչախումբը (1937-39 թթ., 1947-49 թթ.), Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական անսամբլը (1938-70 թթ.), Երգչախմբային ընկերությունը, որի նախագահն է եղել մեկ ու կես տասնամյակ անընդմեջ:

Խմբերգային արվեստի վարպետի ղեկավարությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Սոնա յար», «Կալի երգը», «Լո, լո», «Անձրեւն եկավ», «Քաղհան», Կարա Մուրզայի «Զինչ ու զինչ», «Գացեք տեսեք», Ռոմանոս Մելիքյանի «Թխկոնդա», «Բիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արեւմտաեվրոպական խմբերգային  ստեղծագործություններ: Հայկական երգի-պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի եւ իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները՝ «Հոյ, իմ նազան յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամբաջի», «Քա դե եսիմ», «Չաման յար», այլ սիրված եւ գուսանական երգեր: Թաթուլ Ալթունյանը հեղինակել է  այնքան հոգեհարազատ «Սեւանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» եւ այլ պարեղանակներ:

Նրա ղեկավարած երգի-պարի պետական անսամբլը համերգային շրջագայություններով հայ երգի ու պարի կախարդանքն է սփռել աշխարհով մեկ, ելույթներ ունեցել հայկական սփյուռքի գրեթե բոլոր հանգրվաններում, էապես նպաստել տեղական երգի-պարի սիրողական խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը:

Պատվիրանի նման է հնչում վաստակաբեռն արվեստագետի՝ հայ երգը բնութագրող այն խոսքը, թե. «Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է, որին եթե շատ զարդարես՝ կկորչի ու կխեղդվի, կկռանա ու կփշրվի…»: Ցավոք, այդ «նուրբ գեղեցկուհին» այսօր մի տեսակ անպաշտպան է, որին շատ հաճախ որոշ նորաթուխ երգիչներ ոչ միայն «զարդարում» են իրենց անճաշակ ճաշակով, ոչ միայն մեղեդի ու բառեր են աղավաղում, այլեւ սպանում են երգի մարմինն ու հոգին… Տեսնես՝ ալթունյանական սթափեցնող պատվիրանը երբեւէ կհասնի՞ նմանների՝ հայ զուլալ երգին խորթացած սրտին, հոգուն ու ունկերին…

Թեգեր: դիրիժորերաժշտությունԹաթուլ Ալթունյանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse dixit․ ԼԵՈ

Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ

«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist