Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ»

Պարողներից առաջինը՝ հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած

Հոկտեմբերի 5, 2021
Սոցիում
«Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
269
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Միշտ զայրացել եմ, երբ ինձ ինչ-որ բան են խոսք տվել ու չեն արել: Այդ պահերին շատ եմ զայրանում: Իմ շրջապատում, պարային խմբերում այդպիսի մարդիկ շատ կային մի ժամանակ, բայց հիմա ինձ ճանաչելով, սկսել են փոխվել, որ չզայրանամ: Ես, ընդհանրապես, հանգիստ մարդ եմ, ուշ եմ զայրանում, ու հենց այդ պատճառով էլ զայրույթս ուժգին է լինում: Տարօրինակն այն է, որ ամբողջ կյանքում զայրացել եմ ամենատարբեր առիթներով. գները բարձրանում են՝ զայրանում եմ, հայերը գնում են Թուրքիայում հանգստանալու՝ զայրանում եմ… Ու միշտ միայնության մեջ ինքս ինձ հետ եմ կռիվ տալիս: Այսօր էլ ոչինչ չի փոխվել՝ ոչ պատճառները, ոչ էլ իմ սովորությունը…»:

Վանուշ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

Իսկ մենք լավ ենք հիշում բնավորությամբ հանգիստ արվեստագետի փոթորկուն պարը անգամ ծերունազարդ հասակում, երբ ջահելների հետ պարահրապարակ էր մտնում՝ ասես ապացուցելու իր այն խոսքը, թե. «Նոյեմբերին կդառնամ 84 տարեկան, բայց չեմ զգում, որ ծերացել եմ՝ հոգիս ջահել է, նոր դառնում եմ 30 տարեկան: Տարիքս է անցնում, հենց դա էլ ինձ մեծացնում է: Բայց ներքուստ ես հին Վանուշն եմ, որ պարում էր կրակոտ Սպարտակի պարը: Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ: Չեմ պատկերացնում, որ արդեն ծերացել եմ: Այդպիսի բան լինել չի կարող, ուղղակի չի կարող…»:

Հայ պարարվեստի երախտավորը, որ Հայաստանի պարի պետական անսամբլ էր եկել մեծանուն Թաթուլ Ալթունյանի հրավերով, 1968 թ. ստանձնում է համբավավոր այս կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր բալետմեյստերի պաշտոնը: Անսամբլ է գալիս դասական բալետից, գալիս է որպես փառաբանված պարող, պարողներից առաջինը՝ հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած: Իսկ բալետային արվեստում նա անկորնչելի վաստակ էր թողել՝ ստեղծելով կոթողային կերպարներ՝ Սասունցի Դավիթ, Սպարտակ, Լոռեցի Սաքո, Արքայազն, Գիրեյ, Ներսես: Դասական արվեստից անցումը ժողովրդական պարարվեստին՝ թվում էր, թե խնդիրներ է առաջացնելու, սակայն այդպես չեղավ, որովհետեւ արտիստը լիովին պատրաստ էր դրան՝ Ալթունյանի օրոք երգի-պարի պետականում աշխատել էր որպես բալետմեյստեր:

Ստանձնելով պատասխանատու այս պաշտոնը՝ ոչ միայն գործնականում, այլեւ տեսականորեն խորապես  ուսումնասիրում է հայ պարի եւ, առհասարակ, հայ մշակույթի պատմությունը, իր սեղանի գիրքն է դառնում Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը եւ թատերական ներկայացումները» ուսումնասիրությունների մեծարժեք գիրքը: Նա որոնում էր պարի նոր տարբերակներ, կատարելագործում հային բնորոշ «Բերդի» գեղագիտական ողջ համալիրը, իսկ «Սարդարապատը» կառուցում հերոսական եւ քնարական տրամադրությունների հակադրության շահեկան հենքի վրա: Արդյունքում՝ արտաքուստ հակասական զգացմունքների միաձուլումից ծնվում է առինքնող պարը:

Վանուշ Խանամիրյանի բեմադրություններից առանձնանում է նաեւ «Կակաչները», որի մտահղացումը՝ աղջիկ-կակաչ, պայմանավորված է գեղանկարիչ Սուրեն Ստեփանյանի «Իմ երազանքը» կտավից ստացած տպավորությամբ ու համահունչ է դրան:

Վանուշ Խանամիրյանը, ժամանակին լինելով պարի պետական անսամբլի մենակատար, այնուհետեւ՝ գեղարվեստական ղեկավար, հայկական պարը ներկայացրեց աշխարհի տարբեր երկրներում, արժանացավ հիացմունքի, ճանաչման ու ամենաբարձր գնահատականի, վայելեց եւ՛ փառք, եւ՛ պատիվ: Երկարատեւ իր գործունեության ընթացքում բեմադրեց տասնյակի հասնող՝ մեկը մյուսից սքանչելի ներկայացումներ, հասավ իր նպատակին՝ հայկական պարը ամենահասկանալի լեզվով հասցնել հանդիսատեսին: Ավելին՝ կրթեց սերունդներ, որոնք նույն առաքելությամբ, նույն ոգով այսօր աշխարհի տարբեր բեմերում թնդացնում են հայկական պարը: Ստեղծեց «Վանուշ», «Բարդիներ» պարախմբերը, հիմնադրեց եւ ղեկավարեց Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը:

«Երկար ճանապարհ եմ անցել,- գրել է պարարվեստի վարպետը,- ու այդքան տարիների ընթացքում թիկունքիս այդպես էլ ոչ ոք չունեցա: Ամեն ինչ ինքնուրույն արեցի: Ու դրանով այսօր հպարտանում եմ ու հենց դա էլ համարում եմ իմ հաջողության գաղտնիքը: Ես ինքս էլ մինչեւ հիմա հաստատ չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ «Սասունցի Դավիթ» պարեցի, «Սպարտակ» պարեցի, ու բոլորը զարմանում էին: Բայց ավելի շատ ես էի զարմանում, թե ինչպես եմ կարողանում, ախր ես շատ ցածրահասակ էի: Ով եկել է ինձ մոտ, սովորեցրել եմ իմ գիտեցածը, նույնիսկ շպար անել եմ սովորեցրել ջահելներին: Երեւի դրա համար էլ հիմա չեմ հասկանում, թե որն է իմ հաջողության գաղտնիքը…»:

Իսկ այդ հաջողության համար շատերը նախանձել են նրան, անգամ… ատել. «…Ուրախանալու փոխարեն նախանձում են: Ինչո՞ւ: Չգիտեմ: Ախր ես երբեք ոչ մեկին չեմ խանգարել ու չեմ էլ ցանկացել խանգարել: Երբեք չեմ էլ ասել, թե ես ամենալավն եմ: Ամենեւին, ես ամենալավը չեմ: Բայց ինչի հասել եմ, հասել եմ ինձ ատողների շնորհիվ: Չեմ հասկացել այն մարդուն, որը կարողանում է դիմացինին ատել…»:

Ականջդ կանչի, վարպետ, մի՞թե մոռանում էիր, որ բերքի տակ կռացած ծառին են քար գցում… Այդպես միշտ է եղել, ցավոք, եւ կլինի այսուհետ:

Թեգեր: մշակույթպարՎանուշ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Սակրավորների աշխատանքային շրջանակն ավելի է ընդլայնվում

Սակրավորների աշխատանքային շրջանակն ավելի է ընդլայնվում

Ipse dixit

«Գդալ-գդալ կիտեցի, շերեփ-շերեփ դուրս տվի»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist