Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սթրես վարժություն աշխարհի համար

Մեզ անհրաժեշտ է սոցիալական հարթակների դիվերսիֆիկացիա

Հոկտեմբերի 6, 2021
Սոցիում
Սթրես վարժություն աշխարհի համար

Silhouettes of mobile users are seen next to a screen projection of Facebook logo in this picture illustration taken March 28, 2018. REUTERS/Dado Ruvic/Illustration - RC1A5AD844C0

3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
322
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի բազմաթիվ երկրներում նախօրեին զանգվածային խափանում էր տեղի ունեցել «Facebook» սոցիալական ցանցի, «Instagram» եւ «WhatsApp» հավելվածների աշխատանքում։ Օգտատերերը 6-7 ժամ շարունակ չեն կարողացել օգտվել «Ֆեյսբուք» ընկերությանը պատկանող սոցիալական այս հարթակներից։

Ք. գ. թ., կիբեռանվտանգության գծով մասնագետ Անահիտ Պարզյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհն ավելի շատ է սկսել կախվածություն ունենալ սոցիալական ցանցերից եւ թվային տեխնոլոգիաներից, իսկ նախօրեին տեղի ունեցածը կարելի է յուրօրինակ սթրես վարժություն համարել աշխարհի համար, որն ի ցույց դրեց, թե մենք բոլորս որքան խորն ենք կապված այս համակարգերին, եւ մեր առօրյան որքանով է կախված այս համակարգերի հաղորդակցման մեխանիզմներից։

Թեեւ այս պահին դեռեւս հնարավոր չէ ամբողջությամբ ամփոփել եւ վերջնական եզրահանգում կատարել, սակայն կարելի է արձանագրել, որ տեղի ունեցածը անվտանգային տեխնիկական խնդիր էր եւ առաջացել էր «Ֆեյսբուք» ընկերության ներսում։ Հասկանալի է, որ տեխնիկական խնդիրը մի քանի աստիճանի է եղել. առաջինն այն էր, որ խնդրի առաջացման պատճառով խաթարվել էր ընկերության ծառայությունների մատուցման ամբողջ համակարգը, այդ թվում՝ «Ֆեյսբուքի» ներքին հաղորդակցման ամբողջ կարգը, աշխատանքի արդյունավետ կառավարման մեխանիզմը։ Այդ ամենի հետեւանքով ընկերության բաժինները հնարավորություն չեն ունեցել հաղորդակցվել միմյանց հետ եւ հստակ ձեւաչափերով իրականացնել ստանդարտ անվտանգային համակարգերի ստուգման, արձագանքման եւ վերլուծման մեխանիզմները։

Օրական ավելանում է օգտատերերի, ինչպես նաեւ փոխկապակցված ծառայությունների օգտատերերի քանակը, եւ այդ գլոբալ համակարգի համար «Ֆեյսբուքը» պետք է կարողանա նոր մեխանիզմներ մշակել, որոնք աննախադեպ են եւ աննկարագրելի։ Այն ծրագրավորումը, որը կարող էր բնական աճ ենթադրել եւ չափել բոլոր այն օգտատերերի քանակը, որոնց կարելի էր ապահովագրել համակարգերում, ներկայումս գերազանցում է ակնկալիքները, եւ ընկերության մասնագետները չեն հասցնում տեխնիկապես ստեղծել այն մեխանիզմները, որոնք կկանխարգելեին նման տեխնիկական խնդիրները։ Չմոռանանք, որ ցանկացած աշխատող տեխնիկա, ծրագիր խոցելի է։ Երեկ ականատես եղանք, որ «Ֆեյսբուքը» նույնպես խոցելի է։ «Չկա տեխնոլոգիա, որը խոցելի չլինի, ուղղակի նրանց ծառայությունների մատուցման անվտանգությունը ռեյտինգավորվում է տեխնոլոգիաների խոցելիության եւ ապահովության աստիճանների մակարդակներով»,- ընդգծեց զրուցակիցս։

«Արձանագրվել են աննախադեպ քանակի բողոքներ. գրանցվել եւ գեներացվել են 10 մլն 600 հազար բողոքներ «Ֆեյսբուքի» հետ կապված, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու համար՝ ընդհանուր «shutdown» է տեղի ունեցել, թե որոշ գործողություններ են մինչ այդ եղել, եւ դրա պատճառով է տեղի ունեցել «shutdown»-ը։ Իրական պատճառները հետաքննության արդյունքում պարզ կլինեն։ Այլ հարց է՝ «Ֆեյսբուքը» կհանրայնացնի պատճառները, թե ոչ կամ ինչ չափով կհանրայնացնի։ Չմոռանանք, որ այն ընդամենը կորպորատիվ կառույց է եւ տեղեկատվություն կարող է տալ այնքան, որքան հանրային պարտավորություն ունի»,- ասաց Ա. Պարզյանը։

Այսպիսով՝ տեխնիկականից այն վերածվեց նաեւ անվտանգային խնդրի, որովհետեւ խաթարվեց մարդկանց առօրյան, սովորական դարձած գործունեությունը։ Նշենք, որ «Ֆեյսբուքից» օրական օգտվում է երկու միլիարդ ակտիվ օգտատեր։ Մի շարք համակարգերում ակտիվ օգտատերերն իրենց ֆեյսբուքյան հաշիվները կապում են այլ հարթակների հետ, ինչպես օրինակ՝ օնլայն խանութներում, նոր պորտալներում գրանցվելիս կամ իրենց առողջական ապահովագրության համակարգերում որպես նույնականացման միջոց նշում են «Ֆեյսբուքի» իրենց օգտահաշիվը։ «Այսօր երեւաց «Ֆեյսբուքից» մարդկանց առօրյայի կախվածության աստիճանը, երբ խնդիրներ առաջացան տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման հետ կապված։ Փաստացի մարդիկ չէին կարողանում ազատ տեղեկատվություն փոխանակել,  հաղորդակցվել, ծառայություններ ստանալ։ Իսկ մյուս կողմից էլ՝ գործատուների իրավունքները խախտվեցին, որովհետեւ «Ֆեյսբուքում» նրանք վճարում են ժամով եւ օրով, բայց վեց ժամ շարունակ չեն կարողացել ծառայություն մատուցել եւ ստանալ, մասնավորապես, վերլուծություններ, տեղեկատվություն իրենց հաճախորդների մասին։ Չեն կարողացել նաեւ կապ ապահովել հաճախորդների հետ ոչ միայն «Ֆեյսբուքում», այլ բոլոր այն հարթակներում, որոնցով «Ֆեյսբուքը» հանդիսացել է նույնականացման հարթակ»,- պարզաբանեց մասնագետը։

Անահիտ Պարզյանը հայաստանյան հանրության ուշադրությունը հրավիրեց հասկանալու եւ գնահատելու համար, թե ի՞նչ է նշանակում «Ֆեյսբուքի», «Ինստագրամի» եւ «Whatsapp»-ի խաթարումը մեզ համար։ Մեր հասարակությունն ամեն օր տեղեկատվություն է ստանում այդ հարթակներում, միաժամանակ ինքն է գեներացնում որոշակի տեղեկատվություն, ստանում եւ մատուցում է ծառայություններ, վերլուծություններ իրականացնում, բիզնես ոլորտը նույնպես մեծապես ներգրավված է այս հարթակներում։ Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյոք ունենք այլընտրանքային հարթակներ նման ճգնաժամային իրավիճակներում։ «Երեկ հասկացանք, որ չունենք։ Սա ռիսկեր է պարունակում, քանի որ ճգնաժամային իրավիճակում, այսինքն՝ երբ անջատվում է մի հարթակը, մենք չենք ունենում տեղեկատվություն ստանալու այլընտրանքային հնարավորություն ավտոմատացված մեկ այլ հարթակում, որը կունենա նույնպիսի մեծ հանրային ներառում, որով կապահովվի հանրությանը տեղեկատվություն մատուցելու բացը։ Իհարկե, կա հեռուստատեսություն, Հանրային հեռուստաընկերությունը ամենալայնամասշտաբ հեռարձակվող հարթակն է, բայց սոցիալական հարթակում ինտերնետի մասշտաբով մենք չունենք։ Այդ թվում չկա նմանատիպ հայրենական արտադրանք, որը կկարողանար այլընտրանքային լինել գոնե ճգնաժամային իրավիճակներում եւ շարունակեր ապահովել մարդկանց բնականոն գործունեությունը»,- մանրամասնեց նա։

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ունենում ենք նաեւ ռիսկեր։ Թվային գործիքներից նման մեծ կախվածություն ունենալը մեզ խոցելի է դարձնում, իսկ տեղի ունեցածից, բնականաբար, պետք է հետեւություններ արվեն։ Պարզյանի խոսքերով՝ նախեւառաջ պետք է ճիշտ գնահատենք եւ հաշվի առնենք նման ռիսկերը։ Չնայած մեկ հարթակից օգտվելը հեշտ է եւ ունի առավելություններ, բայց մասնագետը խորհուրդ է տալիս որպես օգտատերեր դիվերսիֆիկացիա կատարել։ «Լուրեր եւ տեղեկատվություն ստանալու անխափանության տեսակետից ցանկալի է այլ հարթակներում եւս գրանցվել։ Այդ պարագայում եթե մի աղբյուրի հետ խնդիր լինի, ապա մյուսից օգտվենք։ Մյուս հետեւությունն այն է, որ եթե գրանցվում ենք տարբեր հարթակներում կամ օնլայն խանութներում ծառայություններ ստանալու, որի համար պահանջվում է նույնականացում «ֆեյսբուքի», գուգլով կամ այլ տարբերակով, ապա ցանկալի է նվազեցնել սոցիալական հարթակներից կախվածությունը»,- նշեց Պարզյանը՝ հավելելով, որ ցանկացած ճգնաժամից հետո կարելի է որոշակի քայլեր իրականացնել հաջորդ անգամ նմանատիպ իրավիճակում հայտնվելիս պակաս խոցելի լինելու համար։

Թեգեր: FacebookInstagramWhatsAppկիբեռանվտանգությունսոցիալական ցան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա

Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա

Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում

Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist