Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց հանճարի գենը

Այն շարունակում է ճառագել հանուն հանուր մարդկության

Հոկտեմբերի 7, 2021
Սոցիում
Հայոց հանճարի գենը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
291
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեզ հետաքրքրում է այն, ինչ կոչվում է մեխանիկական զգացողություն, այն է, թե ինչպես են բջիջները ուժի միջոցով զրուցում միմյանց հետ: Սա այն է, ինչ մենք սովոր ենք զգալ՝ մեղմ քամին ձեր թեւին կամ մուրճի հարվածը ձեր մատին: Սրանք մեխանիկական ուժեր են, որոնք կարող են վերածվել ազդանշանների, եւ որոնք մենք օգտագործում ենք մեր միջավայրն իմաստավորելու համար: Այսպիսով, մեր հետազոտությունը վերաբերում է ոչ միայն հպմանն ու ցավի զգացողությանը, այլեւ նյարդագիտությունից դուրս այլ հիվանդություններին եւ կենսաբանական գործընթացներին: Օրինակ՝ թե ինչպես ենք մենք զգում արյան ճնշումը, ինչպես ենք զգում ոսկրերի խտությունը եւ կենսաբանության շատ այլ ասպեկտներ…»:

Արտեմ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆ

Նոբելյան մրցանակի նորընծա դափնեկիր

Հայոց հանճարի գենը շարունակում է ճառագել հանուն հանուր մարդկության: Այս անգամ փառավոր այդ գենը խոսեց մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափության ամերիկաբնակ հայորդու՝ բժշկագիտության ոլորտում հայտնագործությամբ եւ Նոբելյան մրցանակի նվաճումով:

«Ինչպե՞ս են սկսում գործել նյարդի ազդակները, որ ընկալեն ջերմությունն ու ճնշումը: Այս հարցը լուծվել է այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից»,- հայտարարել է մրցանակային հանձնաժողովը՝ նշելով, որ ջերմության եւ շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ Փաթափությանի ու Ջուլիուսի հայտնագործությունը մեծապես կնպաստի մի շարք հիվանդությունների, տրավմաների, սուր ու քրոնիկ ցավերի բուժմանը:

Անսովոր ազգանունով տաղանդավոր հայորդին 54 տարեկան է, ծնվել է հայահոծ Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ղեկավարում է «SGRIPPS» հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»: Տեսանյութերում նա հաճախակի է խոսում իր արմատների, միգրանտների զավակ լինելու, գիտության դերի ու նշանակության մասին:

2016 թ. Արտեմ Փաթափությանը երիտասարդ գիտնականների համար դպրոց բացվելու առիթով եղել է մայր հայրենիքում, հանդես եկել դասախոսություններով, խոսել իր գիտական հետաքրքրությունների, պատմել երիտասարդ տարիքում Կալիֆորնիայում ծավալած գործունեության մասին, խորհուրդներ տվել երիտասարդ գիտնականներին, թե ինչպես կարող են իրենց մասնագիտական կարիերան շարունակել արտասահմանյան բարձրակարգ կառույցներում եւ հասնել նվաճումների: Նոբելյան մրցանակակիրը նույն այցի ընթացքում դասախոսություններ է կարդացել նաեւ Երեւանի բժշկական համալսարանում:

Հայազգի գիտնականը համոզված է, որ այժմ կենսաբժշկական հետազոտությունների ոսկե դարաշրջան է: Վերջերս մեկ այլ հեղինակավոր մրցանակ ստանալիս շեշտել էր, որ «գիտությունը միայն գիտնականների համար չէ, հենց միայն համաճարակը ապացուցեց, թե որքան կարեւոր է ռացիոնալ գիտական մտածողությունը, ինչպես նաեւ նոր դեղամիջոցների ստեղծումը»:

Հայարյուն երկրորդ Նոբելյան մրցանակակրին շնորհավորել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ գիտնականի հաջողությունը համարելով նաեւ ողջ հայության «մեծագույն նվաճումներից մեկը»՝ ակնկալելով առաջիկայում նրա հյուրընկալումը հայրենիքում:

Շնորհավորենք նաեւ մենք յուրաքանչյուրիս ազգային հպարտություն պարգեւած գիտնականին՝ մաղթելով նրան գիտական նոր նվաճումներ՝ ի շահ համաճարակներից պատուհասվող համայն մարդկության…

Թեգեր: Արտեմ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆՆոբելյան մրցանակ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Ջուրը չտեսած չեն բոբիկնա»

«Երախտագիտության» ոխակալ դեմքը

«Երախտագիտության» ոխակալ դեմքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist