Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Խնդրին հնարավորինս շուտ պետք է լուծում տրվի

Հոկտեմբերի 8, 2021
Սոցիում
Խնդրին հնարավորինս շուտ պետք է լուծում տրվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
161
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ տարի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում, զինադադարից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ տեղահանվեցին եւ ապաստանեցին ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում։ Այդ ընթացքում շատ ընտանիքներ ժամանակավոր տեղավորվեցին հյուրանոցներում, դպրոցների ու մանկապարտեզների, այլ հաստատությունների շենքերում։ Անցել է 1 տարի, սակայն որոշ ընտանիքներ դեռ բնակվում են ժամանակավոր կացարաններում։

Աբովյան քաղաքի «Կոտայքի տարածքի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքում նույնպես տեղ հատկացվեց արցախցի ընտանիքների համար։ Այժմ այստեղ տեղահանված 23 ընտանիք կա՝ մոտ 80 բնակչով։ Հաստատությունը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համակարգում, եւ այստեղ տեղահանված ընտանիքներին ժամանակավոր տեղավորել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ։ Բնակիչների հիմնական մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ հադրութցիներ։ Այժմ ժամանակ է տրվել արցախցիներին, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը դուրս գան հաստատությունից եւ լուծեն իրենց բնակարանային խնդիրները։ Սակայն նույն բնակիչները բողոքում են՝ ասելով, որ վարձով բնակվելու հնարավորություն չունեն, քանի որ հիմնական մասը չի աշխատում, դպրոցական երեխաները չեն կարող տարվա ընթացքում տարբեր դպրոցներ տեղափոխվել, եւ, վերջապես, անցել է 1 տարի, իսկ մեր կառավարությունները չեն լուծել տեղահանվածների բնակարանների փոխհատուցման հարցը։

Ի դեպ, բնակարանների փոխհատուցման հարցի շուտափույթ լուծումը բոլոր տեղահանվածների պահանջն է։ Այս հաստատությունում բնակվողների  խնդրին ծանոթանալու նպատակով «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսեսյանի հետ այցելեցինք Աբովյան քաղաք, զրուցեցինք բնակիչների եւ հիշյալ կենտրոնի տնօրեն Տաթեւիկ Շիրինյանի հետ։ Բնակիչները, պարզ է, դժգոհում են, որ իրենց մի քանի օր ժամանակ են տվել, որպեսզի դուրս գան այս հաստատության շենքից։ Քաշաթաղի Այգեկ գյուղից է Ալիսան, ով ընդամենը մի քանի րոպե ժամանակ է ունեցել համագյուղացիների հետ հեռանալ 20 եւ ավելի տարիների ընթացքում կառուցած ու շենացրած գյուղից։ Հաշմանդամություն ունեցող որդու հետ է ապրում այստեղ, ավագ որդին զինվորական է, սահմանին։ Կան նաեւ զոհվածի ընտանիքներ, վիրավորներ եւ այլ սոցիալական խնդիրներ ունեցողներ։ Մտահոգ են՝ ձմռան շեմին ո՞ւր են գնալու։

Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ ինքը միշտ էլ աջակցել է արցախցիներին, սակայն իր ղեկավարած հաստատությունը պետք է գործի։ Հարցը նաեւ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության տիրույթում է, այստեղից են պահանջում, որ շենքն ազատվի. աշակերտների թիվն ավելացել է, պետք է դպրոց գան։ Այցելեցինք նաեւ Աբովյանի քաղաքային միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Այնտեղ ասացին, որ արցախցիների կեցության հարցն ինչ-որ չափով լուծելու նպատակով նախարարությունը քառամսյա ծրագիր է սկսել, որով սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին արցախցիները կստանան 50 000 դրամ։ Բացի այդ, խնդրին աջակցելու են նաեւ միասնական սոցիալական ծառայությունը, ՄԱԿ-ը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն։ Այս տարվա վերջին 4 ամսվա կտրվածքով 68 000-ական դրամ կհատկացվի ընտանիքներին՝ տուն վարձակալելու համար։

Նման եւ այլ կարգի խնդիրներ, իհարկե, շատ կան։ Տարբեր բնակավայրերում գործող հանրային ու մասնավոր հաստատություններում ժամանակավոր բնակվող տեղահանված արցախցիները պետք է ազատեն տարածքները։ Բնական է՝ ժամանակավոր է ապաստան տրվել տեղահանվածներին, բայց ՀՀ եւ ԱՀ կառավարությունները պետք է հնարավորինս շուտ իրականացնեն բոլոր տեղահանվածների բնակարանների փոխհատուցման խնդիրը, որով եւ կլուծվեն շատ օժանդակ հարցեր։

Թեգեր: ԱրցախՀադրութփախստականներՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իրանական կինոարվեստի հայազգի երախտավորը

Իրանական կինոարվեստի հայազգի երախտավորը

Փոթիի նավահանգստի ղեկավարները` Երեւանում

Փոթիի նավահանգստի ղեկավարները` Երեւանում

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist