Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Դարձյալ հրաշք կոթողի մասին

Ծիծեռնավանքը, անգամ գերության մեջ, հայերիս համար սրբավայր է

Հոկտեմբերի 9, 2021
Սոցիում
Դարձյալ հրաշք կոթողի մասին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
515
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց պատմության ընթացքում մեր ժողովրդի կերտած հրաշք կոթողները՝ տաճարներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ ու այլ հուշարձաններ, հաճախ են մնացել թշնամու գերության մեջ։

Երկու հազար, գուցե եւ ավելի տարիք ունեցող Ծիծեռնավանքը, որը, ըստ որոշ վկայությունների, եղել է նաեւ հեթանոսական սրբավայր մեր նախնիների համար, հիմնվելուց հետո դարերի ընթացքում քանդվել է, գերեվարվել, կրկին հիմնանորոգվել ու վերականգնվել է։ Վանքի մասին հիշատակում են Մովսես Դասխուրանցին ու Ստեփանոս Օրբելյանը, առավել խոսուն են վանական համալիրի զարդ-տաճարի վրա եղած արձանագրությունները, որ այն Հայոց կարեւոր սրբավայրերից է։ Արդեն մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հրաշք կոթողին։

19-20-րդ դարերի ընթացքում հայաթափվել էին Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների որոշ հատվածներ, եւ մեր հայրենիքի այս երկու հզոր աշխարհներն անջատվել էին իրարից։ Սակայն, թեկուզ գերության մեջ, մեր պապերի թողած կոթողները հսկում էին Հայոց հողը եւ դեպի իրենց ձգում հային։ Ու եղավ Հայոց երկրի ազատագրումը, եղավ մեր ժողովրդի միասնության, պայքարի, նվիրումի, հազարավոր քաջորդիների արյան ու մաքառումի շնորհիվ։ Ազատագրվեց Հայոց այդ երկրամասը, վերահայացավ մեր երկիրը, ազատագրվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, եւ վերստին հայը խունկ ու մոմ վառեց կիսակործան, բայց սրբազան պատերի տակ։ Ազատագրվեց նաեւ Ծիծեռնավանքը, որը նաեւ գերության ընթացքում էր ուխտավայր հայի համար։

1993 թ. գարնանը թուրքը հեռացավ Աղավնո գետի հովտից, 1 տարի անց վերահայացավ տարածքը, որտեղ 10-ից ավելի եկեղեցի կար՝ կանգուն ու քանդված։ Վերաբնակեցվեց նաեւ Ծիծեռնավանք գյուղը, որտեղ է համանուն վանական համալիրը Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարով, որն ունի ճարտարապետական առանձնահատկություններ՝ ի տարբերություն մեր մնացած եկեղեցիների։ Առաջին անգամ Ծիծեռնավանքը տեսա 25 տարի առաջ։ Կիսաքանդ վիճակում էր, բայց գերող, առինքնող, հմայող։ Քանդված էին կտուրի մի հատվածը, պատերի մասեր, հատակը լցված էր քարով ու հողով։ Պահպանված տանիքին խոտ էր աճել, եւ զանգակատունը, թվում էր, դաշտի մեջ է։ Կիսաքանդ էին նաեւ պարիսպը, դարպասները, ավերված էին մնացած օժանդակ շինությունները, սեղանատնից կիսաքանդ պատերն էին մնացել։ Եկեղեցու բակը նույնպես լցված էր քարով ու այլ ավելորդ իրերով։

Աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում՝ պետի տեղակալ, կրթատեսչական բաժնի վարիչ։ Երբեմն նաեւ դասավանդում էի Բերձորի թիվ 1, թիվ 2 եւ հարակից Քարեգահի ու Ներքին Սուսի դպրոցներում։ Հաճախ մեր աշակերտներին արշավի էի տանում հատկապես Աղավնո գետի հովիտ, եւ այցելում էինք Ծիծեռնավանք։ Ընթացքում նաեւ մաքրման աշխատանքներ էինք կատարում վանքի տարածքում։ Շուտով Քաշաթաղի շրջվարչակազմի առաջին ղեկավար (1993-2004 թթ.), պատմաբան Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ, բարերարների աջակցությամբ սկսվեց վանական համալիրի տարածքի մաքրումը, որին մասնակից էին լինում նաեւ շրջանի դպրոցականները։ Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ 1998 թ. վանքի տարածքում սկսվեցին պեղումներ: Ընթացքում հայտնաբերվեցին 2 նահատակի գերեզման, ինչպես նաեւ տարածքի մասին պատմող այլ նյութեր։ Պեղումներին զուգահեռ սկսվեցին տաճարի հիմնանորոգումը եւ տարածքի բարեկարգումը։

Ալեքսան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Ուղիղ 20 տարի առաջ, 2001 թուականի հոկտեմբերի 7-ին Պարգեւ սրբազանը եւ Հայր Աթանասը մի քանի հարիւր հիւրերի եւ ուխտաւորների մասնակցութեամբ կատարեցին երկու տարում վերականգնուած Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցի-հրաշքի խաչի եւ խորանի օծումը։ Յիշե՜լ, յիշե՜լ, յիշե՜լ… Եկեղեցու եւ տարածքի երկամեայ պեղումները կատարեցին Յակոբ Սիմոնեանի ղեկավարած խմբի հնագէտները, վերականգնման նախագիծը կազմեց եւ շինարարութեան վերահսկողութիւնն իրականացրեց ճարտարապետ Յովհաննէս Սանամեանը, իսկ բուն աշխատանքը ամենայն բծախնդրութեամբ կատարեց լուսահոգի Գեորգի (Մենուշ) Առաքելեանի ղեկավարած եկեղեցաշինարարների բրիգադը։ Յիշե՜լ, յիշե՜լ, յիշե՜լ…»:

Բոլորովին նորոգ ու գեղեցիկ դարձավ Ծիծեռնավանքի տարածքը, տաճարը հիմնանորոգվեց։ Հիշում եմ տաճարի օծման օրը. մարդաշատ էր Հայոց սրբավայրը, հոգեւորականները, Պարգեւ սրբազանի գլխավորությամբ, հոգեւոր արարողությունն էին կատարում։ Ուժեղ քամի էր տարածքում, բայց Աստծո զորությամբ կայացան նաեւ զանգակատան խաչի տեղադրումն ու օծումը։ Հետագայում վերականգնվեցին պարիսպները, դարպասը, եւ թանգարանի վերածվեց ավերակ սեղանատունը, որի բացումն ու օծումը նույնպես կայացան մեծ շուքով։ ՀՀ եւ Արցախի վարչապետները ընկուզենիներ տնկեցին թանգարանի հարեւանությամբ։ Ու արդեն յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը եկեղեցում մատուցվում էր սուրբ անմահ պատարագ՝ Սուրբ Գեւորգի տոնի առթիվ։ Ալեքսան Հակոբյանը, վկայակոչելով 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքում եղած պատումը, որը 10-րդ դարում լրացրել է Մովսես Դասխուրանցին, տեղեկացնում է՝ Ծիծեռնավանքի տաճարը կոչվում է Սուրբ Գեւորգ ի պատիվ 4-րդ դարի հռոմեական բանակի զինվոր, քրիստոնեության նահատակ, սրբադասված Գեւորգի։

Ըստ «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքում եղած պատումի՝ արաբ ասպատակողներից մեկը ՄՂԵ թվին (846 թ.) արշավում է Հայաստանով մեկ. «…Եւ յետ  այսորիկ արշաւանս առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ յԱղահէջ գաւառ՝ յաւան մի՝ Արքուգետ կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գրիգորի էր անուանադրեալ: Եւ յայն ժամ զօրութիւն աստուածային հասեալ՝ հեծեալ մի ի ձի ճերմակ ճեպով ելանէ յեկեղեցւոյն արտաքս ակն յայտնի ամենեցուն եւ ընթացեալ ի բանակն՝ շփոթեալ զայրն անօրէն հանդերձ զօրօքն իւրովք դարձուցանէ ի փախուստ ընդ սարն, որ կոչի Եղջիւր խոյի. եւ անդ հողմ դժնդակ մրրկեալ շրջապատեաց զնոսա. եւ միայն ի ձի ապաստանքն փախուցեալ զերծան. իսկ պաղանաւորքն եւ առապուրք իլերանց վերայ կորեան. եւ գերեալքն մնացին խաղաղութեամբ՝ փառս Աստուծոյ տալով»։

Այսպես տարիներ շարունակ վերահայացած մեր հայրենիքում՝ Ծիծեռնավանք գյուղի համանուն վանական համալիրի Սուրբ Գեւորգ տաճարում տեղի էին ունենում ուխտագնացություններ, հոգեւոր արարողություններ, հարսանիք ու մկրտություններ, մատուցվում էին անմահ սուրբ պատարագներ, որոնցից վերջինը եղավ 2020 թ. սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ օրն սկսվեց պատերազմը, որի ավարտից հետո առանց որեւէ կրակոցի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը հանձնեցինք թուրքին։ Գերության մեջ վերստին  հայտնվեց նաեւ մեր չքնաղ Ծիծեռնավանքը, որի ճակատագիրն անհայտ է։ 

Թեգեր: ԱրցախԾիծեռնավանք
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Չեխիան շարունակում է օժանդակել

Չեխիան շարունակում է օժանդակել

Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է

Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist