Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատմական կեղծարարությունների դեմ պայքարը շարունակվում է

Հայագետ Արտակ Մովսիսյանը չի լռել անգամ մահից հետո

Հոկտեմբերի 13, 2021
Սոցիում
Պատմական կեղծարարությունների դեմ պայքարը շարունակվում է
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմաբան-հայագետ Արտակ Մովսիսյանն անգամ մահից հետո շարունակում է հայ ազգին վերադարձնել սեփական պատմության դրվագները՝ միաժամանակ պայքարելով հայոց պատմության կեղծարարությունների դեմ։ Մահվանից ընդամենը 50 օր անց հրատարակված «Հայաստանը՝ ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների. արդի ուսումնասիրություններ եւ պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա» վերտառությամբ աշխատությունն անդրադառնում է անտիկ շրջանի օտարազգի հեղինակներին, որոնք արժեքավոր տեղեկություններ են տալիս Հայաստանի մասին։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշեց, որ Մովսիսյանի նպատակն է եղել անտիկ շրջանին վերաբերող պատմաաշխարհագրական բնույթի տեղեկություններն օգտագործել պատմական կեղծարարությունների, հատկապես ադրբեջանական կեղծ պատմագրության կողմից իրականացվող արշավանքի դեմ։ Անտիկ հեղինակների աշխատություններում ներկայացվող տեղեկությունները կհակադրվեն կեղծարար պատմաբանների կողմից գրվող «պատմությանը»։ «Անտիկ շրջանի հեղինակների կողմից բերվում են Հայաստանի տարածքային մեծության հետ կապված տարբեր փաստեր, որոնք ուժեղ կռվան եւ անհերքելի փաստարկ են դառնում մեր ձեռքին հայոց պատմության դեմ կատարվող պատմազեղծարարությունները հիմնավորաբար մերժելու համար։ Անտիկ հեղինակների աշխատությունները ներկայացնելու դեպքում հնարավոր չի լինի ասել, թե միայն հայկական աղբյուրներն են նշում այս կամ այն փաստի, իրողության մասին, հետեւաբար՝ օտար լսարանների առաջ մեր փաստերը կդառնան պակաս խոցելի»,- ասաց զրուցակիցս։

Նա հույս հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի աշխատությունը հրատարակել նաեւ անգլերենով, որը միանշանակ օտար լսարանի համար հիմնավոր փաստերի հավաքածու կլինի թե ուսումնասիրությունների մասով, թե սկզբնաղբյուրային քրեստոմատիայի հատվածով։ Արտակ Մովսիսյանը նպատակ է ունեցել անտիկ շրջանի աղբյուրներում առկա պատմաաշխարհագրական նշանակություն ունեցող տեղեկություններն օգտագործել ոչ միայն զուտ գիտական շրջանառության համար, այլեւ դարձնել պայքարի գործիք՝ այդ շրջանին վերաբերող մեր պատմության խեղաթյուրումների եւ կեղծումների դեմ։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել օրեր առաջ պատմաբանին նվիրված գիտաժողովի շրջանակներում։ Գրքի համահեղինակներն են Միքայել Մալխասյանն ու Լիանա Կարապետյանը։ Սրանով, սակայն, Մովսիսյանի թողած պատմագիտական ժառանգությունը չի սպառվում։ Կան մի շարք այլ ուսումնասիրություններ, հոդվածներ, որոնք դեռ անտիպ են։ Մալխասյանը տեղեկացրեց, որ նման անտիպ աշխատանքներից մեկը վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայոց պատմության անտիկ շրջանի պատմական աշխարհագրությանն առնչվող կեղծարարություններին։ Այն եւս առաջիկայում լույս կտեսնի։

Հաջորդը Հայոց պատմության դասագիրքն է, որի հնագույն եւ հին շրջանը գրել է Արտակ Մովսիսյանը, միջնադարը՝ Միքայել Մալխասյանը, իսկ նոր եւ նորագույն շրջանը՝ Աշոտ Մելքոնյանը։ Դասագիրքը հրատարակվելու է անգլերենով։ «Մովսիսյանը մեծ ուրախությամբ էր սպասում, որ դասագիրքը պետք է հենց միջազգային միջավայրում շրջանառության մեջ դրվի։ Հաճախ անտեղի մեղադրանքներ են հնչում մեր պատմագիտական համայնքի նկատմամբ, որ միջազգայնացմանն ուղղված գործողություններ չեն արվում, հետեւաբար՝ անգլերենով այս դասագրքի ստեղծումը շատ կարեւոր քայլ էր այդ ուղղությամբ։ Վստահաբար դասագիրքը կծառայի իր նպատակին»,- ընդգծեց զրուցակիցս։

Նկատենք, որ որքան էլ կարեւոր են մեր հասարակության իրազեկումը, կրթությունը, ինքնաճանաչության բարձրացումը, բայցեւայնպես պատմագրության ուղղությամբ կեղծարարության արշավանքի դեմ մեր քայլերը դեռ բավարար չեն։ Այս ուղղությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը չափազանց մեծ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ են օգտագործում։ Մալխասյանը հավելեց, որ այդ բացը լրացնելու համար Արտակ Մովսիսյանը մտադրություն ուներ «Հայաստանը՝ ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների. արդի ուսումնասիրություններ եւ պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա»  գրքի առանձին դրույթների առնչությամբ տեսանկարահանել կարճամետրաժ տեսահոլովակներ 2-5 րոպե տեւողությամբ։ Դրանցից յուրաքանչյուրում պետք է ներկայացվեին Հայաստանի վերաբերյալ որեւէ անտիկ հեղինակի աշխատությունից պատմաաշխարհագրական տեղեկությունները, այդ ամենը ցուցադրվեր քարտեզի վրա, եւ կարձանագրվեր, որ օրինակ՝ Մեծ Հայքի մեծության, հզորության մասին տեղեկություններն օտար հեղինակները հաստատում են եւ դեռ ավելին են ներկայացնում, քան գիտենք ինքներս։

Արտակ Մովսիսյանն աշխատում էր նաեւ հայոց թագուհիներին նվիրված գիտական մի ֆիլմի վրա։ Բարեբախտաբար, պահպանվել են պատմաբանի մասնակցությամբ տեսագրությունները։ Ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումներն սկսել են Արտակ Մովսիսյանի հետ, բավական նյութեր են ուսումնասիրել պատմաբանի հետ, այդ թվում՝ գիտնականների հետ հարցազրույցներ եւ այլն, բայց այսօր, ցավոք, աշխատանքները շարունակում են առանց իրեն։ «Ֆիլմը, բնականաբար, կնվիրվի Արտակ Մովսիսյանի հիշատակին։ Դժվար է առանց նրա, որովհետեւ մենք ոչ միայն լավ ընկեր եւ լավ մարդ կորցրինք, այլեւ՝ լավ պատմաբանի, ով կարողանում էր լայն ճանաչում եւ հանրամատչելիություն տալ մեր պատմության դրվագներին: Եվ այսօր, գոնե ինձ համար, ֆիլմի համար չկա որեւէ մեկը, որը կարողանար ամբողջությամբ փոխարինել Արտակին… նրա աշխատանքը, գիտելիքները, կազմակերպչական ջիղը»,- ասաց կինոռեժիսորը։

Ներկայումս ֆիլմի հեղինակային մասի վրա թիմով են աշխատում, այն ղեկավարում է Միքայել Մալխասյանը, ով եղել է Մովսիսյանի ուսանողներից։ Մնացած մասը շարունակել է կինոռեժիսորը, իր իսկ խոսքերով՝ փորձելով պահպանել Արտակի շունչը եւ որեւէ շեղում չտալ նրա գծից։ Քանի որ համատեղ մի շարք ֆիլմեր են նկարահանել Ավդալյանին ծանոթ պատմաբանի ձեռագիրը։

«Հայոց թագուհիներ» ֆիլմի գերխնդիրն է ներկայացնել, թե ինչ է արել հայոց թագուհին՝ հայ կինը, հայոց պետականության եւ հայ ազգի համար, թե որքան արժեւորված եւ հարգված է եղել մշտապես։ Հայոց թագուհին եղել է սիրելի կին, հարգված ծնող եւ հարգելի իշխանուհի։ Մենք գիտենք, որ հայոց թագուհիները եկեղեցիներ, կամուրջներ են կառուցել, նաեւ հիվանդանոցներ, որտեղ անձամբ են ծառայել։ Իսկ օրինակ՝ Փառանձեմ թագուհին արդեն որպես երկրի ղեկավար մեկ տարի շարունակ դիմագրավել է պարսկական հզոր զորքին։ Մենք որեւէ բան հնարելու կամ ճոխացնելու կարիք չունենք»,- ասաց կինոռեժիսորը՝ շեշտելով, որ ֆիլմը լինելու է ակադեմիական, գիտական ամուր հիմքով, որպեսզի որեւէ թիրախավորում չլինի։

Թեգեր: Արտակ Մովսիսյանպատմաբան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»

«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»

«Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին…»

«Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին...»

Ամենաընթերցվածը

  • «Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

    «Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    435 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • Անմահ հերոսի տարեդարձին

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist