Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գերության մղձավանջի հոգեգար ճիրաններում

Հոկտեմբերի 16, 2021
Սոցիում
Գերության մղձավանջի հոգեգար ճիրաններում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
697
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մենք այստեղ ռազմագերի ենք։ Մենք անպաշտպան ենք։ Բայց պատերազմն ավարտված է։ Ժնեւյան կոնվենցիաներն արգելում են ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքը».

Կոնրադ Լորենց

«Պատերազմն ավարտված է»,- այսպես պնդում են նաեւ Ադրբեջանի այսօրվա իշխանությունները, ովքեր Արցախի ու Հայաստանի հանրապետությունների դեմ սանձազերծեցին 21-րդ դարի ամենաանմարդկային պատերազմը` կատարելով բազմաթիվ ու բազմապիսի ռազմական հանցագործություններ, դուրս գալով ամեն տեսակ բարոյականության սահմաններից, որից ակնհայտորեն վայրենի հաճույք էին ստանում ու դեռ շարունակում են դրսեւորել վայրենաբարո վարքեր։ Սպանելու մոլուցքով տարված` չէին խնայում անգամ անզեն ու անօգնական բնակիչներին` մեծուփոքրին, կանանց ու ծերերին, մարդասիրական գործողություններ իրականացնողներին… Հերթը հասավ նաեւ գերիներին, ովքեր նույնքան անօգնական են, որքան անզեն բնակչությունը, սակայն եթե անզեն բնակչությունն ինչ-որ տեղ փախչելու, թաքնվելու կամ դրսից օգնություն ստանալու հնարավորության հույս ունի, գերիների հույսը միայն թշնամու գթասրտությունն է, բայց մի՞թե հնարավոր է գթասրտություն ակնկալել այն տեսակից, ով դարերով գործել է ոխակալության, նախանձի, ուրիշի ունեցվածքին ամեն կերպ տիրանալու վայրենի բնազդով…

Պատերազմն ավարտված համարող ադրբեջանական իշխանություններն այդպես էլ չեն ուզում վերադարձնել ոչ միայն ռազմագերիներին, այլեւ գերեվարված խաղաղ բնակչության ներկայացուցիչներին, որոնց թվում նաեւ կանայք են, այն դեպքում, երբ պատերազմ սանձազերծողներն իրենք են, իսկ գերիներն ընդամենը պաշտպանել են իրենց հայրենիքը։ Ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ են վերժխնդիր լինում հայ ժողովրդի գոյության իրողությունից. ինչպես պատերազմում, այնպես էլ գերիների հանդեպ վայրագությունն առիթ դարձան ցուցադրելու դարերով իրենց մեջ բնավորված ողջ նենգությունը, չարակամությունը, գազանային բնույթը… Գրեթե մեկ տարի Ալիեւն ամբարտավանությամբ ցուցադրում ու հիանում էր մարդկային տառապանքների` «ռազմավարի պուրակով», եւ միայն այժմ Ադրբեջանը վերջապես ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, թե   Հայաստանի պահանջով վերացրել է հայ զինվորների տանջահար մանեկենների ու թալանած սաղավարտների խայտառակ ցուցանքը։ Մի կողմից` ադրբեջանական իշխանությունները քարոզում են խաղաղություն, մյուս կողմից` պատերազմի ավարտից հետո էլ մինչեւ օրս շարունակում գնդակոծել մեր շեները, դիրքերն ու սահմանները` նորանոր վիրավորներ ու զոհեր պատճառելով թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորների շրջանում, շարունակում կալանքի տակ պահել մեր գերիներին` խոշտանգում, անդամահատում, անգամ գլխատում՝ ցինիկաբար նկարահանելով դաժան ու մարդկային աչքի համար անմարսելի կադրեր, աշխարհով մեկ հպարտանում անօգնական անձանց հանդեպ իրենց «քաջագործություններով»…

Թվում է՝ մեր ժամանակներում պետք է բացառված լինեին ոչ միայն նվաճողական, որեւէ արդարացում չունեցող պատերազմներն ու ագրեսիաները, այլեւ անհատի հանդեպ ոհմակային բնույթի վարքը, բայց էվոլյուցիոն տեսության դրույթներն այս դեպքում չեն աշխատում, քանզի դարերի ընթացքում եթե մարդը հասել է անգամ վիթխարի նվաճումների, բնույթով մնացել է այն, ինչ եղել է ի սկզբանե, իսկ ադրբեջանցիները, ի սկզբանե զուրկ լինելով սեփական գրից ու մշակույթից, այլ բան չեն որդեգրել, քան յուրացնել, իրենց վերագրել ուրիշինը, գողանալ նրանից ու ոչնչացնել նրան, ումից գողանում են… Նախորդ` «Հում կարիճներ ուտողի ճակատագիրը» հոդվածում ներկայացրել էի նացիստական հանցագործ գերիների կյանքը ԽՍՀՄ-ում եւ, մասնավորապես, Հայաստանում, նրանց հանդեպ խորհրդային ժողովրդի հանդուրժողական վերաբերմունքը, այն դեպքում, երբ նրանք էին նախահարձակ եղել ու դարձել թե՛ մեր ժողովրդի, թե՛ իրենց դժբախտությունների պատճառը, եւ այսօր էլ, ինչպես այն ժամանակ, մեր ժողովուրդը պաշտպանվողի՛ եւ ոչ հարձակվողի դերում է, ու հիմա ավելի քան անհասկանալի է մեր գերիների հանդեպ ադրբեջանական իշխանությունների դաժանագույն վերաբերմունքը` սկսած ծաղրուծանակից մինչեւ անասելի խոշտանգումներ, անդամահատում, սպանություն… Նացիստական նույն ոճն ու արհամարհանքը մարդու հանդեպ, ինչին քաջ ծանոթ է աշխարհը եւ մերժել է ժամանակին, իսկ այսօ՞ր…

Ժամանակին նացիստական կուսակցության ներկայացուցիչ Կոնրադ Լորենը համարձակվում էր Հայաստանում պաշտպանել նացիստական հանցագործ գերիների իրավունքները, երբ դրանք այնքան էլ խախտված չէին կամ եզակի դեպք էին` հղում անելով Ժնեւյան կոնվենցիաներին, ինչի համար ոչ թե հետապնդվում, այլ խրախուսվում էր, իսկ մի՞թե այսօր Ադրբեջանում ազատությունից զրկված ու կալանված, խոշտանգվող որեւէ գերի կհամարձակվի պաշտպանել իր իրավունքները ադրբեջանական բանտապետների մոտ կամ ադրբեջանական դատարանում, որտեղ նրանց վրա մտացածին հոդվածներ են սարքում ու պատժամիջոցներ սահմանում միայն նրա համար, որ հայ են կամ պաշտպանել են իրենց հայրենիքը։

Իսկ ի՞նչ են ռազմագերիների մասին Ժնեւյան կոնվենցիաները, որով պաշտպանության էր դիմում Լորենցը. դրանք 1949 թ. վավերացրել են 180-ից ավելի պետություններ, որոնք, ցավոք, անզոր են թվում մեր օրերում իրականություն դառնալու։ Ըստ Ժնեւի երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիները պետք է.

Կարողանան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին,

Հարգալից վերաբերմունք ստանան իրենց անձի նկատմամբ,

Ստանան պատշաճ սնունդ, հագուստ, բուժսպասարկում եւ բնակարանային ապահովում,

Հնարավորություն ունենան կապվել իրենց հարազատների եւ ծանոթների հետ,

Վճարվեն աշխատանքի համար եւ չկատարեն վտանգավոր, անառողջ կամ դեգրադացնող աշխատանք,

Շտապ արտահանձնվեն ռազմական կոնֆլիկտի լուծումից հետո,

Հնարավորություն ունենան չտրամադրել որեւէ տեղեկություն՝ բացառությամբ անվան, տարիքի, պաշտոնի ու աշխատանքային համարի։

Բացի այդ, ռազմադաշտում ստացած որեւէ առողջական խնդրի դեպքում ռազմագերին ստանում է օգնություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Եթե պետությունը պատասխանատու է ռազմագերիների իրավունքի խախտման համար, ապա այն դրա համար համապատասխան պատիժ է ստանում։ Սրա վառ օրինակներ են Նյուրնբերգի եւ Տոկիոյի տրիբունալները, որոնց ժամանակ Գերմանիայի եւ Ճապոնիայի ռազմական ղեկավարները դատապարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ագրեսիայի, մարդասպանության, անհատների դեպորտացիայի եւ նրանց նկատմամբ անառողջ վերաբերմունքի, ցեղասպանության համար։

Իսկ հիմա հարց է ծագում` ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է պատժվեն Ադրբեջանն ու նրա իշխանությունները` հիշյալ կոնվենցիայի բոլոր կետերը խախտելու եւ հայ ժողովրդի  հանդեպ ցեղասպան գործողություններ իրականացնելու համար. ո՞ւր են այն պետությունները, որոնք ստորագրել են Ժնեւյան կոնվենցիաները, եւ մի՞թե նրանք պետք է բավարարվեն սոսկ խրատական ճառերով թե՞, ի վերջո, մեր օրերում նույնպես Նյուրնբերգյան դատավարություններն իրողություն կդառնան, եւ մարդկությունը կսկսի զգաստանալ ու պատասխանատվություն կրել մարդակործան արարքներ թույլ տալու համար…

Թեգեր: պատերազմռազմագերիներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայկական Քաշաթաղը»՝ Ներքին Բազմաբերդում

«Հայկական Քաշաթաղը»՝ Ներքին Բազմաբերդում

Սերբիայում լավ գիտեն Հայաստանն ու հայերին

Սերբիայում լավ գիտեն Հայաստանն ու հայերին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist