Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ի հիշատակ տասնութամյա հերոսի

Հոկտեմբերի 20, 2021
Սոցիում
Ի հիշատակ տասնութամյա հերոսի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
241
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի բացման, օծման եւ օրհնանքի արարողություն, որին ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։

Անցած տարի հուլիսին բանակ զորակոչվեց նաեւ Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Հպարտ էր, որ արդեն զինվոր է, իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպանն է դառնալու՝ եւ ժպիտը դեմքին, մնացած զորակոչիկների հետ նստեց դեպի Ստեփանակերտի հավաքակայան մեկնող ավտոմեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանության եւ ծառայության անցավ Ջրականի զորամասում։  2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ զինվորների կյանք խլեց, շատերը դարձան հաշմանդամ, եղան անհետ կորածներ։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց պատերազմին ու թրծվեց ռազմի դաշտում։ Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլեւս չկարողացան կապ հաստատել իրենց որդու հետ։ Սակայն հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ Սակայն 9 ամսվա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսերը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ. հուլիսի 21-ին զինվորական կարգով Վահրամաբերդի գերեզմանոցում հուղարկավորեցին անմահ հերոսին։

Ժիրայր Գագիկի Մարգարյանը ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ եւ Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվեցին եւ բնակություն հաստատեցին Վակունիս գյուղում, որը շրջանի հյուսիսային թեւում է՝ Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա։  Գյուղն ազատագրվել էր 1993 թ. մարտի 31-ին «Սիսական» գնդի մի ջոկատի կողմից։ 11 քաջորդի, այդ թվում նաեւ ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանը մարտիրոսվեցին գյուղի ազատագրման համար։ Թշնամու ականանետի արկից պայթած մեքենան, որով ջոկատի տղաները հասել էին Վակունիս, յուրահատուկ հուշարձան էր դարձել՝ ի հիշատակ անմահ հերոսների։ Վակունիսը վերաբնակեցվեց 1995 թ., եւ շուտով այստեղ բացվեց դպրոց, որն անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Մեքենայի մոտ նաեւ խաչքար տեղադրվեց՝ նահատակ տղաների անուններով։

Վակունիսում հասակ առավ Ժիրայրը, այստեղ ծնվեցին քույրերը։ Գյուղի դպրոցում սովորեց ու ավարտեց միջնակարգը։ Աշխատանքի բերումով հաճախ էի այցելում նաեւ Վակունիս, ներկա լինում դպրոցական հանդեսների։ Վուրգի ու մնացած հերոսների ոգով էին դաստիարակվում դպրոցականները, նրանց հետ էր նաեւ Ժիրայրը, ով միշտ գլխավոր դերում էր, նաեւ ծնողների օգնականն էր տնտեսությունում, ձգտում էր հնարավորինս աջակցել հորը, որ բազմանդամ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր։ Քույրերի հպարտությունն էր, պաշտպանը…

Բայց հոկտեմբերի 15-ին Վահրամաբերդում հոգեւոր հայրը մյուռոնված ջրով ու գինով օծեց, օրհնեց հուշաքար-խաչքարը՝ նվիրված Ժիրայրի եւ բոլոր անմահ հերոսների հիշատակին։ Ներկա էին նահատակ-զինվորի ծնողները, քույրերը, հարազատ-բարեկամներ, զինվորականներ, համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, վահրամաբերդցիներ, այլք։ Հերոսի փոքրիկ քույրերը՝ Ալիսան, Մարիամը, Ալվարդը,  եղբոր նկարով շապիկներ հագած, ներկա էին հոգեւոր արարողությանը։ Տերունական աղոթքով ու շարականներով հոգեւոր հայրը կատարեց խաչի օծման ու օրհնանքի արարողությունը, օգնականները Ժիրայրի բարեկամ երիտասարդներն էին, ովքեր էլ կտրեցին ժապավենը։ Ավարտելով արարողությունը՝ հոգեւոր հայրը փառք տվեց բոլոր նահատակներին՝ նշելով, որ հանուն հայրենիքի ընկածները հերոսներ են եւ ընդունելի Աստծո կողմից։ Նշեց՝ խաչը միշտ է եղել զորավոր, եւ նոր օծված ու օրհնված հուշաքարն այսուհետ սրբատեղի է։

Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզային զինկոմիսարիատի Ախուրյանի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան Աբգար Ապինյանը, ով Ժիրայրի ծնողներին հանձնեց Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալը։ ԱՀ նախագահի հրամանը պարգեւատրման մասին ընթերցեց հոգեւոր հայրը։ Հնչեց երգ՝ նվիրված հերոսին։ Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր խոսքում դատապարտեց պատերազմը, որը կործանարար եղավ մեզ համար, որի ընթացքում ունեցանք հազարավոր զոհեր, եւ թշնամուն մնաց մեր հայրենի Քաշաթաղը՝ Վակունիսով հանդերձ։ Նահատակվեց նաեւ Վակունիսի դպրոցի զինղեկ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։

Արարողության մասնակիցներն այցելեցին Ժիրայրի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։ Վահրամաբերդի համայնքապետի հետ զրույցից տեղեկացանք, որ համայնքի 16 բնակավայրերից 44-օրյա պատերազմին մասնակցել են 370 կամավորական ու պահեստազորայիններ՝ չհաշված ժամկետային զինծառայողները։ Համայնքը տվել է 13 զոհ եւ 1 անհետ կորած, 36 վիրավոր ունի։

Թեգեր: Ժիրայր ՄարգարյանհերոսպատերազմՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Երկաթուղու դերը ժամանակի ընթացքում առավել կարեւորվում է

Երկաթուղու դերը ժամանակի ընթացքում առավել կարեւորվում է

Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը

Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist