Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեծն Տիգրանի» հերոս տղերքը…

Հոկտեմբերի 21, 2021
Սոցիում
«Մեծն Տիգրանի» հերոս տղերքը…
33
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից Արցախի լեգենդար «Եղնիկներ» զորամասի տարածքում էին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորականները, ովքեր հերոսաբար պաշտպանում էին հայոց հողը: 2020 թ. հոկտեմբերին, ցավոք, «Մեծն Տիգրանը» տվեց 9 զոհ եւ 3 անհետ կորած:

Հոկտեմբերի 5-ին նահատակվեցին Արտակ Դեղոյանը, Մենուա Հովհաննիսյանը (հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման), Միհրան Մանուկյանը եւ Սարգիս Խաչատրյանը: Պատերազմը շարունակվում էր, ու ընդամենը 14 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, թշնամու ավիահարվածից նահատակվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի քաջորդիներից Հարություն Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Սեւակ Մնացականյանը՝ Սեւակ Խոյեցին, եւ Տիգրան Ավագյանը։ Վերջերս Արցախի Տոնաշեն գյուղի տարածքում, որտեղ կանգուն է Հայոց եկեղեցին եւ որտեղից ոչ հեռու են նահատակվել «Մեծն Տիգրանի» տղերքը, աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի կողմից կանգնեցվել է հուշաքար, որին ներկա են եղել նահատակ տղաների ծնողները, մարտական ընկերներ, ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանը: Գնդի կամավորական Արման Մխիթարյանը, ով մասնակից է եղել նաեւ հուշաքարի բացմանը, նշել է՝ նահատակ բոլոր տղաներն աչքի են ընկել մշակույթի ու կրթության ոլորտներում, ակտիվ են եղել մեր երկրի հասարակական կյանքում: Նույն վայրում են նահատակվել Արցախյան առաջին գոյամարտում «Մեծն Տիգրանի» անդամներ Ազատ Գրիգորյանը, Նորիկ Գեւորգյանը եւ Սուքիաս Աբրահամյանը, որոնց հիշատակին նվիրված հուշաքար տարիներ առաջ էր տեղադրվել:

2021 թ. հոկտեմբերի 19-ին «Մեծն Տիգրանի» 5 նահատակ տղաների 1-ին տարելիցն էր: Եռաբլուրում կողք կողքի են հուղարկավորված Սեւակ Մնացականյանը, Արթուր Հարությունյանը եւ Տիգրան Ավագյանը։ Դավիթ Սարուխանյանը հուղարկավորվել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանոցում, իսկ Հարություն Ստեփանյանը՝ հայրենի Աբովյան քաղաքում։ «Եռաբլուրում» հոգեւոր հոր կողմից կատարվեց հոգեհանգստի արարողություն։ Ներկա էին նահատակ տղաների հարազատները, մարտական ընկերները, բարեկամներ, ծանոթներ, աշխատակիցներ, հարեւաններ։ Հոգեւոր կարգից հետո կայացավ ծաղիկների խոնարհում եւ խնկարկում հերոսների հոգիների հանգստության համար։ Նույն օրը հագեհանգստի կարգ կայացավ նաեւ Աբովյանի գերեզմանատանը՝ նվիրված Հ. Ստեփանյանի հիշատակին: Հարութի ընկերներից Հայկ Մուշեղյանը, ով աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում, տեղեկացրեց՝ այս առիթով նախօրեին 4 հոգով եղել են Տոնաշենում եւ տղերքի նահատակության տեղից հող ու քար են բերել: Քարը դրել են Հարութի գերեզմանին: Օրվա ընթացքում Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի այգում կայացավ Սեւակ Խոյեցուն նվիրված ցերեկույթ, որը կազմակերպվել էր Ռուդիկ Հարոյանի անվ. «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համաղեկավարներ Հայարփի Անանյանի եւ Լուսինե Մկրտչյանի կողմից։

Սեւակը 2011-2013 թթ. եղել է «Մասունքի» անդամ եւ իր դերն է ունեցել համույթի կյանքում։ Ցերեկույթին ներկա էին Սեւակի հայրը՝ Բախշին, եղբայրները՝ Մասիսն ու Մամիկոնը, կինը, զավակները՝ Մհերն ու Սյունեն, մարտական ընկերները, հարազատներն ու հարեւանները: Միջոցառման ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվում էին պարային կատարումներով: Խմբի անդամ Հրայր Ղազարյանը հեղինակային 2 երգ կատարեց՝ նվիրված Սեւակին՝ ասելով՝ ընդամենը մեկ անգամ էր պետք հանդիպել Սեւակին եւ ճանաչել իսկական հային, ով մտահոգված է ազգի խնդիրներով: Սեւակի հայրն ասաց՝ նա իմ 3 որդիներից միջնեկն էր, առանձնակի սեր ուներ առ հայրենիք ու հայրենի բնություն: Նրա համար հայ երեխան էր ամենակարեւոր տեղում, եւ, որպես մարզիկ, մշտապես աշխատում էր երեխաների հետ: Ստեղծել էր «Շվաք» մարտարվեստի կազմակերպությունն ու աշխատում էր երեխաների հետ՝ առավել կարեւորելով մեր սերնդի հայեցի դաստիարակությունը: Հնարավոր չէր նրան հետ կանգնեցնել պատերազմից: Նա էությամբ նաեւ զինվոր էր: Եղբայրը՝ Մասիսը, կարոտով ու հպարտությամբ է խոսում Սեւակի մասին: Գոհ է, որ կազմակերպվել է նման միջոցառում: Բոլոր տղաները պետք է մեծարվեն, մշտապես հիշվեն: Սեւակը ծնվել է Կոտայքի մարզի Քախսի գյուղում 1988 թ. փետրվարի 6-ին: Ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Աշխատում էր Ջրվեժի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Երեկոյան Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից կազմակերպվել էր երաժշտական միջոցառում՝ նվիրված իր ընկերոջն ու սանիկին՝ Հարություն Ստեփանյանին։ Բացելով երեկոն՝ Գ. Գինոսյանը ներկայացրեց քաջորդուն, ով մասնագիտությամբ եղել է լուսանկարիչ, շատ է սիրել հայրենի երկիրը, մասնակցել շատ արշավների: Սակայն առավել կարեւորեց Հարութին որպես հայի տեսակ: Մինչ ելույթները ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Հարութին: Հեղինակը՝ Կարեն Բաղդասարյանը, նույնպես եղել է Հարութի ընկերը, եւ նրա համար դժվար է եղել ստեղծել նման ֆիլմ, սակայն եղել է նաեւ պարտավորություն՝ ներկայացնել հայ ժողովրդի լավագույն ու նվիրված զավակներից մեկին: Ամեն ինչ արվել է սրտի թելադրանքով: Հարութի կինը ֆիլմում նշում է, որ արշավների ժամանակ է ծանոթացել ու ամուսնացել նրա հետ: Հարսանիքի պսակադրությունը կատարել են եւ՛ հեթանոսական ծեսով, որ Հարութի պահանջով էր, եւ՛ Հայ առաքելական եկեղեցու: Ընթացքում Հարութ Ստեփանյանին ներկայացրին ընկերները, երգիչներ Արսեն Ղամբարյանն ու Գրիգոր Համբարյանը, ովքեր ճանաչել ու մտերիմ են եղել Հարութի հետ:

Երեկոյի ընթացքում պարային կատարումներով հանդես եկան «Մասունք» եւ «Կարին» խմբերը: Հատկապես կատարվեցին Հարութի սիրած պարերը, «Յարխուշտան», որով է նա սկսել պարել «Կարին» ավանդական ազգագրական խմբում եւ դարձել բոլորի հարազատն ու ընկերը, եւ պատահական չէր, որ խմբի բոլոր անդամներն էին ցանկանում ներկայացնել նրան: Գագիկ Գինոսյանը մանրամասն ու երկար ներկայացրեց ընկերոջը, ում հետ շատ է ճանապարհ անցել, բարձրացել են Հայոց լեռները: Հարություն Ստեփանյանը ծնվել է 1974 թ. ապրիլի 4-ին Աբովյան քաղաքում։ Արմատներով Սյունիքից է, հայրը Մեղրիից է, մայրը՝ Խնձորեսկից: Ավարտել է Աբովյանի թիվ 6 դպրոցը, 1993-1994 թթ. ծառայել է Հայոց բանակում: Զորացրվելուց հետո Աբովյանի շրջանային հեռուստատեսությունում սովորել է օպերատորական գործը, որն էլ հետագայում դարձավ նրա սիրելի զբաղմունքն ու աշխատանքը: Ընդունվել է ՀՀ կինոյի եւ ռադիոյի ակադեմիայի օպերատորական բաժին, ավարտել գերազանց առաջադիմությամբ: Աշխատել է «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում, այնուհետեւ՝ Աբովյանի քաղաքապետարանում՝  ֆոտոլրագրող: Մասնագիտությամբ լինելով նաեւ լուսանկարիչ՝ մի շարք տեղական եւ միջազգային ֆոտոմրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը։

2003-ից «Կարին» համույթի անդամ էր։ Նրա «ընտանեկան» պատմությունն էլ սկսվել է հենց «Կարին» համույթից, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ Սուսաննայի հետ։ Նրանց հարսանիքի կնքահայրը եղել է ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։ Հետագայում՝ 2016 թ. Հարութն էլ Աբովյանում հիմնել է «Ժայռ» ավանդական պարի համույթը։ «Եղնիկներում» Հարութենց ջոկատի անդամ, պահեստազորի երիտասարդ սպա Հայկը, ով եղել է ջոկատի հրամանատար, ասաց՝ ընդամենը մի քանի օր ճանաչելով Հարութին, հասկացա՝ գործ ունենք իսկական հայի հետ, ում համար հայրենիքը վեր էր ամեն ինչից: Նշեց նաեւ՝ նույնիսկ ռմբակոծության ժամանակ Հարութը ոգեւորում էր զինվորներին, պարում, կատակներ անում: Միջոցառումն ավարտվեց «Յարխուշտայով»: Նահատակ տղաներից Արթուր Հարությունյանի մասին նույնպես ընկերները խոսեցին առանձնահատուկ վերաբերմունքով: Աշխատում էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում՝ փորձագետ, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից «Մեծն Տիգրան» աշխարհազորային մարտիկների հետ մեկնել է ճակատ ու մարտիրոսվել՝ կյանքը նվիրելով հայրենիքին: Հարեւանները ցավով էին խոսում նրա մասին:

Տիգրան Ավագյանը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից էր, մոր՝ Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Սեպոսյանի միակ զավակը: Կամավոր է մեկնել: Ծնվել է 1991 թ. փետրվարի 11-ին Երեւանում, ընդունվել է Երեւանի թիվ 66 դպրոցը, սակայն 2001 թ. տեղափոխվել են Արցախ՝ Քաշաթաղի շրջան: 2007-ին ավարտել է միջնակարգը, մեկ տարի անց ընդունվել ԱրՊՀ ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության բաժին: 2009-11 թթ. ծառայել է հայոց բանակում: Մասնակցել է 2016 թ. ապրիլյան պատերազմին: Կամավոր է մեկնել առաջնագիծ նաեւ արցախյան վերջին պատերազմում: Դավիթ Սարուխանյանը մշակույթի գործիչ, երջանկահիշատակ Սարո Սարուխանյանի միակ զավակն էր: 2020 թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստավավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը: Այս բուհից արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհվել են 8 ուսանող, 6-ը՝ ժամկետային զինծառայող, 2-ը՝ շրջանավարտ:

Վլադիմիր Նիկողոսյանը, խոսելով Դավիթի մասին, ով նույնպես շատ էր սիրում հայրենի աշխարհը, մասնակցում էր արշավների, հատկապես՝ լեռնագնացության, ասաց՝ կամավոր է գնացել առաջնագիծ, ուներ առողջական խնդիր, բայց դա չխանգարեց նրան, որ դառնա հայրենիքի զինվոր: Ցավում է՝ անկատար մնաց ծնողների երազանքը: Դավիթը 2016-ին մասնակցել է Ապրիլյան կռիվներին՝ Սեւակի, Արմանի եւ այլ տղերքի հետ:

Լրացավ 1 տարի, ինչ կորցրինք հազարավոր քաջորդիների, այդ թվում՝ մեր հիշատակած հերոսներին: Փառք ձեզ, ՏՂԵՐՔ…

Թեգեր: Արցախհերոսպատերազմ
Կիսվել13Tweet8Կիսվել2
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Լեգենդար հրետանավորը՝ Արցախի սրտում

Լեգենդար հրետանավորը՝ Արցախի սրտում

«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում…»

«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist