Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լեգենդար հրետանավորը՝ Արցախի սրտում

Հոկտեմբերի 21, 2021
Սոցիում
Լեգենդար հրետանավորը՝ Արցախի սրտում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
263
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմի այն օրից, երբ հեռուստաէկրաններին «երեւաց» հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, յուրաքանչյուր հայի համար նա դարձավ խիզախ ու հայրենասեր զինվորի խորհրդանիշ: Եվ այդ պահից մենք հաճախ էինք էկրաններին կամ ֆեյսբուքյան էջերում սրտատրոփ պահում քաջարի հայորդու ճամփան: Ոգեւորված միմյանց էինք փոխանցում մեր զգացումները եւ ավելի համոզվում այն ճշմարտության մեջ, որ հայ զինվորը չի պարտվել: Ցավոք, օրեր անց առանք Ալբերտի զոհվելու մասին լուրը եւ, խոստովանենք, տակնուվրա եղանք: Ասես մեր սրտից մի մասնիկ էր պոկվել… Հավատալ չէր լինում, մինչեւ «Եռաբլուրում» նրա մարմինը չամփոփեցին, եւ հայրը՝ որդեկորույս Արտակը, չարտահայտվեց իր խորունկ վշտի մասին: Բոլորս էինք սգում հրետանավորի մահը եւ, սովորության համաձայն, դարձյալ հեռուստաէկրաններին, կարոտած հայացքով, փնտրում անմահացած Ալբերտին:

Անկեղծ լինենք. մեզնից շատերն են, հավանաբար, ցավով մտորել, թե իսկապես հերոսական սխրանք գործած զինվորն ինչու մինչեւ հիմա ըստ արժանվույն չի գնահատվել: Ինքներս մտորում եւ միաժամանակ չէինք կորցնում հավատը, որ մի օր հայրենիքն անպայման արժեւորելու է զինվորի հերոսական առաքելությունը: Եվ մեր ակնկալիքները զուր չէին: Արցախյան 44-օրյա պատերազմում գործած սխրագործության ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար ԱՀ նախագահի հրամանագրով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է «Ոսկե արծիվ» շքանշանի: Ասել է թե՝ քաջ զինվորը «համալրեց» հերոսների շարքը ու հավերժեց Արցախի սրտում: Հատկանշական է, որ նախագահ Ա. Հարությունյանը բարձր պարգեւը հերոսի ծնողներին է հանձնել Հրետանավորի օրը՝ առավել ընդգծելով տոնի խորհուրդը:

Հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, շնորհակալական խոսքերին խառնելով անթաքույց վիշտը, նշեց, որ «Ոսկե արծիվը» պատվավոր տեղ կգտնի Ալբերտին նվիրված յուրահատուկ թանգարանում, որտեղ յուրաքանչյուր մասունք նրա անցած մարտական ուղու հետ է կապված, ուր մշտարթուն են որդու մասին հիշողությունները: Հավելենք նաեւ, որ «Եռաբլուրում», որտեղ հազարավոր հայորդիների հետ ննջում է եւ քաջարի հայորդին, շիրմաքարին խոնարհված ծաղիկների կողքին Հայոց եռագույնն ու Արցախի Հանրապետության դրոշն են: «Այս երկրի, այս հող ու ջրի համար է զոհվել Ալբերտը,- ասաց նա,- որպեսզի Արցախը հայկական մնա, եւ նրա, մյուս նահատակված տղաների անուններով շատ-շատ երեխաներ ծնվեն»…        

Թեգեր: Արցախհերոս
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում…»

«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում…»

Սիգի որսի սոցիալական հետեւանքների լուծումները

Սիգի որսի սոցիալական հետեւանքների լուծումները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist