Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ-իտալական կրթահամալիրն անակնկալներ է խոստանում

Աշխատաշուկան համալրել բարձրակարգ արհեստագործներով

Հոկտեմբերի 26, 2021
Սոցիում
Հայ-իտալական կրթահամալիրն անակնկալներ է խոստանում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
187
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի բազայի վրա ծնունդ առած «Անտոնիո Արսլան» հայ-իտալական կրթահամալիրը, որտեղ դասավանդում եւ ամենատարբեր մասնագիտությունների գծով վարպետություն են ուսուցանում արցախցի ու իտալացի մասնագետներ, ընդամենն ամիսներ առաջ է սկսել իր գործունեությունը:

Հաստատության տնօրեն Տաթեւիկ Զաքարյանի հավաստմամբ, սկզբնական շրջանում երիտասարդներն այնքան էլ վստահ քայլերով չներգրավվեցին ուսուցման գործընթացներին՝ որոշակի կասկածներ ունենալով լիարժեք մասնագետների պատրաստման հարցում: Սակայն ծանոթանալով համալիրի արհեստագործական հարուստ բազային, դասավանդող ուսուցիչների ու բարձրակարգ վարպետների ներուժին, մեծ ոգեւորությամբ անդամագրվեցին, եւ ուսանող դառնալու նրանց ցանկությունը գերազանցեց ընդունող հանձնաժողովի սպասելիքները: Այդ մասին է վկայում այստեղ սովորողների թվաքանակը, որն անցնում է 200-ի սահմանը:

Կրթահամալիրում ուսուցումը հիմնական կրթության հիմքով կազմակերպվում է 3, իսկ միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի տեւողությամբ: Ըստ տնօրեն Տ. Զաքարյանի, նման հաստատություն ստեղծելու գաղափարը ծնվել է երկու տարի առաջ, երբ Իտալիայից մի խումբ մասնագետներ ժամանելով Արցախ եւ ծանոթանալով արհեստագործական ուսումնարանի հնարավորություններին, փորձեցին պարզել, թե երիտասարդների շրջանում որ մասնագիտություններին է տրվում նախապատվությունը: Համագործակցությունը հետզհետե խորացավ եւ վերածվեց բարեկամության: Եվ ահա պատերազմից հետո, հաշվի առնելով տնտեսության արագ վերականգնման, աշխատաշուկան՝ բարձրորակ մասնագետ-վարպետներով համալրելու անհրաժեշտությունը, պրոֆեսոր Անտոնիո Արսլանի ու նրա ստեղծած հիմնադրամի անդամների կողմից որոշում կայացվեց Արցախում նման հաստատություն ունենալ: Նրանք էլ հոգացին անհրաժեշտ գույք, սարքավորումներ ձեռք բերելու խնդիրը եւ հետամուտ եղան ժամանակակից պահանջներին համապատասխանող ծրագրերի իրագործմանը: Կառավարությունն էլ իր հերթին ողջունեց բարեգործների առաքելությունը եւ հարմարավետ շենք տրամադրեց արհեստագործներին:

Ուսուցման գործընթացից գոհ են թե ուսանողները եւ թե իտալացի վարպետները: Նրանցից Աբրոջինա Վիսմիրան չի թաքցնում գոհունակությունը իրենց շնորհքն ու կարողությունները դրսեւորող ապագա շրջանավարտների նկատմամբ, որոնք, նրա խոսքով, արագ կողմնորոշվում եւ հմտանում են: Ասում է. «Աշխարհով մեկ հայտնի է հայ ճանաչված արհեստագործների համբավը, ովքեր գեղագիտական մեծ ճաշակ ունեն եւ ձեռքի նուրբ գործերով հիացնում են մարդկանց»: Վարպետն այն կարծիքին է, որ «անկախ մասնագիտությունից եւ նախասիրություններից, յուրաքանչյուրը պիտի տիրապետի ինչ-որ արհեստի եւ, ժամանակի պահանջներով պայմանավորված, կարողանա կերակրել ընտանիքը»:

Հատկանշական է, որ իտալացի վարպետները կրթահամալիրում դասավանդելու եւ գործնական աշխատանք կազմակերպելու նպատակով Արցախ են ժամանում հերթափոխով եւ մեծ սիրով իրենց փորձն ու գիտելիքները հաղորդում են հաստատության սաներին: Վարպետ Ջանտոնիո Մանվիետոն խոստովանում է, որ գործընկերներով սիրով են Ստեփանակերտ գալիս: «Շփվելով տեղացիների հետ, ծանոթանալով ժողովրդի պատմությանը, նրա պայքարի նպատակներին ու պահանջներին, ավելի ենք համոզվում, թե ինչ փորձություններ են մարդիկ ստիպված եղել հաղթահարել, եւ հարգանքով ենք լցվում Արցախի հանդեպ: Շատ նմանություններ ենք այստեղ տեսնում՝ մշակույթի եւ արվեստի, նաեւ արհեստների միջեւ,- ասում է նա:- Եվ փորձում ենք համատեղել մեր իմացածը: Ի դեպ, արհեստանոցներում օգտագործվող հումքն էլ ենք Իտալիայից բերում: Իսկ թե ուսուցման աշխատանքի արդյունքում ինչ է ստացվում, ինքներդ կարող եք համոզվել»: Փորձառու մասնագետը ցուցադրում է սաների գործած ու կարած (նորաոճ նաեւ հնաոճ) զգեստներն ու վերարկուները, մյուս հագուստները, որոնք կրթահամալիրի տղաների եւ աղջիկների ձեռքերով են «միս ու արյուն ստացել». «Ուրախ եմ, որ մեր ջանքերը զուր չեն անցնում, եւ, համատեղ ուժերով հաղթահարելով դժվարությունները, հասնելու ենք նախանշված նպատակներին»:

Հայ-իտալական կրթահամալիրը նոր անակնկալներ է խոստանում: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ, այստեղ 21 մասնագիտական խումբ է գործում, սաները երկու տասնյակի հասնող արհեստներ են սովորում: Իտալացի բարեկամները մտադիր են առաջիկայում մասնագետների եւ սովորողների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել իրենց երկրում՝ հոգալով հրավիրված խմբերի բոլոր ծախսերը:

Թեգեր: Արցախդպրոցկրթությունկրթօջախ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին

«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին

Ինչպիսի՞ն կլինի Սիրիայի եւ Իրանի արձագանքը

Ինչպիսի՞ն կլինի Սիրիայի եւ Իրանի արձագանքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist