Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սովորիր ապրել առանց ինձ…»

Նոյեմբերի 2, 2021
Սոցիում
«Սովորիր ապրել առանց ինձ…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
204
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հազար անգամ կարելի է մարդու մասին կենսագրական կարդալ, թվեր ու փաստեր, բայց դա ընդամենը նպաստում է ընդհանուր տպավորությանը, չի շնչավորվում, չի դառնում այնքան մտերիմ, հարազատ, որքան գեղարվեստական պատումի մեջ, որքան կարող է տպավորվել «արվեստներից ամենակարեւորի»` կինոյի մեջ…

Հայ կինոն հարուստ չէ մտավորականների կերպարներով, այն ավելի շատ գեղջկական մոտիվների թեքում ունի, իսկ առավել վատթարը` հայ կինոյից դուրս, հայի կերպարը ներկայացվել է որպես ճարպիկ չարչու տիպար. սա նաեւ մեր մեղքն է. մենք շեշտն անընդհատ դնում ենք մեր պակասությունների, մեր խեղճության, անկարության եւ ոչ առավելությունների, կարողությունների, մտքի վրա, սակայն` ի պատիվ հայ կինոյի, պետք է ասել` որքան էլ քիչ են եղել մտավորական մոտիվներով նկարահանված ֆիլմերը, արդարացրել են իրենց` առանձնահատուկ հմայքով, օրինակելիությամբ, մտածող ու պայքարող հայ տեսակի վեհությամբ, բարոյականությամբ… Այսօր խոսքը Միքայել Նալբանդյանի ու նրա մասին պատմող կենսագրական ֆիլմի մասին է, որ նկարահանվել է 1983 թ.` «Հայֆիլմում», սցենարը` Առնոլդ Գրիգորյանի, ռեժիսորներ` Ռուբեն Գեւորգյանց, Գեորգի Կեւորկով, գլխավոր դերում` Արտաշես (Արթուր) Մեսչյան, իսկ Նազարյանցի դերում Գուրգեն Թոնունցն է…

Ֆիլմը տպավորիչ է` ամենժամանակյա հայոց խնդիրներով, հերոսի բարդ, անսասան խառնվածքով, մենակ պայքարողի անձնվիրությամբ, անխուսափելի բախումներով, կյանքի սիրով ու հոգուց բխող երգով… Հայ ժողովրդի համար ծանր ժամանակներից էր. թշնամիները շատ էին, անողոք, բարեկամներն ու ընկերները` քիչ, հավատարիմ, մատնիչների պակաս չկար` ամեն տեսակ խարդավանքներով, իսկ կենտրոնում նա է` Ազատության մարտիկը…

Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 2-ին` արհեստավորի ընտանիքում, սակայն նրանից ավելի ազնվական դժվար է պատկերացնել. նրան ճանաչեցի դպրոցական հասակից իսկույն առանձնացավ բոլոր սիրված գրողներից ու նրանց ստեղծագործություններից` «Ազատություն» բանաստեղծությամբ, որն ինձ համար դարձավ անձնագրին համարժեք անձը հաստատող վավերագիր. այն միշտ ինձ հետ է` հենց այն հասկացողությամբ, ինչ նկատի է ունեցել հեղինակը. այդ կենսական ազատությունը, որ ոչ միայն մարդու անձնական ձեռքբերումն է, այլեւ այն է, ինչ կարելի է հանձնարարել հարազատին, սիրելիին, ազատություն` բարոյականության մեջ ու բարոյական սահմաններում… «Սովորիր ապրել առանց ինձ»,- բաժանման պահին ասում է ազատության մարտիկը` «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմում. գուցե, դաժան է ասված, սակայն դա միակ պաշտպանությունն է, որ կարող է առաջարկել սիրելիին… Հայրենիքի, ժողովրդի, ազգի փրկության գործը չի կարող ստորադասվել ոչ մի անձնական հաճույքի, եւ անհնար է որեւէ բռնությամբ շղթայել այդ պայքարին նվիրված ներքին ազատությունը, քանզի այն անդավաճան համոզմունք է եւ չի կարող ճկվել ոչ մի սպառնալիքի առջեւ. անգամ բանտարկություններն ու աքսորը, դրանից բխող ծանր, անբուժելի հիվանդությունը չեն կարող խլել այն ժամանակը, որ հատկացված է նվիրական պայքարին, քանզի որեւէ կերպ անհնար է հետաձգել այդ ժամանակը, քանզի «գալիքը պետք է նվաճել այսօր»։ Նալբանդյանը վստահ է, որ ներքին ազատությունն ու համարձակությունը առավել վախեցնող ուժ են, քան ցանկացած զենք, որ կարող է ունենալ որեւէ մեկը։ «Դուք ձերբակալել եք ինձ, որովհետեւ վախենում եք ինձանից»,- հանգիստ ասում է նա, որ կարող էր փրկվել ընդամենը մի ստորագրությամբ` վաճառելով բարոյականությունը, անցած ճանապարհն ու պայքարը շարունակելու ազատությունը… Բայց չէ որ «ես ապրել եմ, ես եղել եմ», իսկ մի՞թե դրանից ավելի մեծ վարձատրություն կա գաղափարական մարտիկի համար, մի բան, որ չափազանց անհասկանալի է որովայնամեծար ու մատնիչ, ծառայամիտ հայ տեսակին, ով փորձում է առարկել «մտերմաբար», «սրտացավորեն», թե «հանուն ո՞ր ազգի է» զոհաբերում իրեն Նալբանդյանը եւ ինչի՞ է հասել դրանով…

Սա այն բաժանարար գիծն է, ուր չի կարող խոսք լինել միասնության մասին, այն միասնության, ինչ նկատի ունի Նալբանդյանը, երբ դասախոսություն է կարդում ուսանողների համար. «Դարերի ընթացքում հայության թշնամիները փորձել են պառակտել մեր ժողովրդին, բայց դա նրանց չի հաջողվել` սպանել այն ամենը, ինչ ներծծել ենք մոր կաթի հետ. մինչեւ այժմ դա նրանց չի հաջողվել, քանզի միաբանված ժողովրդին ոչ ոք չի կարող ծնկի բերել, չի կարող եւ ոչ մի բռնակալ. առաջին հերթին մտավորականությունը, երիտասարդությունը պետք է հանդես գա ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, թշվառ մարդկանց իրավունքների. սա է մեր կենսական բուն նպատակը, եւ որպեսզի հասնենք այդ նպատակին, մեզ ետ չի պահի ո՛չ մի բանտ, ո՛չ մի աքսոր. ոչ միայն գրչով եւ բանիվ, այլեւ զենքով եւ արյամբ, եթե երբեւէ մեր ձեռքը զենք առնելու պատվին արժանանանք… Մեզ հարկավոր է միասնական միտք, մեկ նպատակ, մեկ ելք, մեկ բռունցք, մեկ ոգի…»: Իսկ գաղափարական մարտիկներ կարելի է լինել եւ օտարների հետ, ովքեր կիսում են ազատության մասին սեփական հայացքներդ ու պատկերացումներդ, այնպիսիք, ինչպես Ալեքսանդր Գերցենը, Նիկոլայ Օգարյովը, Սեռնո Սոլովեւիչը եւ այլն, որոնց հետ Նալբանդյանը նամակագրական ու բարեկամական կապերի մեջ էր, ովքեր կիսում էին միմյանց հեղափոխական-դեմոկրատական հայացքները, իսկ Նալբանդյանի պայքարը չէր սահմանափակվում սոսկ Ռուսական կայսրության մեծապետական շահերի դեմ գործելով. առավել վատթար էր հայերի վիճակը օսմանյան տիրապետության տակ. ժողովրդին ճնշելու իմաստով սրանցից ետ չէին մնում եւ հայկական իշխանությունները, այնպես որ, պայքարը բազմակողմանի էր ու կեղեքիչ. Նալբանդյանը շատ լավ էր հասկանում, որ զոհասեղանին դրված է սեփական կյանքը, բայց նահանջելու միտք չուներ. դեռ օրորոցից էր ընտրել ճանապարհը, որ կոչվում էր Ազատություն.

-Ազատությո՜ւն,-գոչեցի,-

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչեւ անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար. ազատությո՜ւն։

Ինչպես իր դասախոսությունում ինքն էր ասում, նրան չընկճեցին ո՛չ բանտը, ո՛չ աքսորը, ո՛չ էլ ծանր, այն ժամանակների համար` անբուժելի հիվանդությունը. նա, ում համար խոսքն ու գործը համարժեք էին, փոխկապակցված, միահյուսն, միմյանց հանդեպ` անդավաճան…   Ազատության զինվորը վախճանվեց թոքախտից, աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին` կարճատեւ կյանքի ընթացքում անցնելով աներեւակայելի մեծ ճանապարհ…

Թեգեր: Միքայել Նալբանդյանմշակույթնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մաքառելով անցա ուղին ես իմ…»

«Մաքառելով անցա ուղին ես իմ…»

«Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը

«Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist