Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատերազմի պատճառով կրճատվել են ցանքատարածքները

Կկատարվի 20 հազար հեկտար աշնանացան

Նոյեմբերի 4, 2021
Սոցիում
Պատերազմի պատճառով կրճատվել են ցանքատարածքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. աշնանացանի եռուն շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի պատճառով ընթացող աշխատանքներն ընդհատվեցին, եւ նախատեսված ծրագրերը մնացին անկատար, իսկ այս տարի, բնակլիմայական ոչ նպաստավոր եղանակներով պայմանավորված, հանրապետությունում աշնանացանը մեկնարկեց փոքր-ինչ ուշացումով: Չնայած այս իրողություններին, գյուղոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ դեռ կորած չէ, եւ հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվելու են դժվարությունները հաղթահարելու, հողօգտագործողներին աջակցելու եւ ցանքը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Գյուղատնտեսությանը պատճառված վնասի չափերը հսկայական են: Բավական է նշել, որ հողատարածքների շուրջ 70 տոկոսը հայտնվել է թշնամու վերահսկողության տակ, որի կեսից ավելին զբաղեցնում էին հացահատիկային մշակաբույսերը, իսկ մնացածը՝ բանջարաբոստանային մշակաբույսերը, խաղողի եւ պտղատու այգիները: Կառավարությունն ստիպված էր նոր հայեցակարգ մշակել եւ առանձնակի ուշադրություն դարձնել հողատարածքների առավել արդյունավետ օգտագործմանը՝ կարեւորելով ինչպես հացահատիկայինների ընդլայնման, այնպես էլ նոր այգիների հիմնադրման անհրաժեշտությունը: Ու միանգամայն արդարացված է այն հիմնավորումը, որ սահմանամերձ համայնքների համար պետությունը մի շարք արտոնություններ է սահմանել առանձին ճյուղերի գծով՝ ստանձնելով փոխհատուցման երաշխավորի պատասխանատվությունը:

Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանի հավաստմամբ՝ պետական աջակցությունից կօգտվեն բոլոր հողագործները, մասնավորապես՝ հացագործները: Նրա խոսքերով՝ շահառուներին հացահատիկի սերմացուն կտրամադրվի զեղչված գներով: Բարձրորակ ցորենի սերմը, որը 260 դրամով ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնությունից, կվաճառվի 180 դրամով: Կփոխհատուցվի նաեւ դիզվառելիքի դիմաց: Ինչ վերաբերում է ազոտական եւ մյուս պարարտանյութերին, ապա հիմնադրամի միջոցով կսուբսիդավորվեն գարնանը: Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում շուրջ երկու հազար հեկտար աշնանացան է կատարվել: Բնականաբար, ցանքի աշխատանքները կազմակերպված եւ արագ թափով են ընթանում այն համայնքներում, որտեղ դաշտերը ժամանակին ականազերծվել են ու ներկայումս գտնվում են անվտանգության գոտում: Ըստ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տնօրեն Հ. Սաֆարյանի՝ հացահատիկի սերմացուի եւ դիզվառելիքի հայտերի թիվը շարունակ աճում է, ու նախատեսվում է մինչեւ նոյեմբերի վերջերը լիովին ավարտել աշնանացանը: Ցորենի եւ գարու բարձրորակ սերմնացուի ներկրումն այլ երկրներիցշարունակվում է, եւ, պայմանավորվածության համաձայն, 10 օրվա ընթացքում բոլոր հայտերը կբավարարվեն:

«Հաշվի առնելով ավանդական ճյուղի՝ հացագործության զարգացման ռազմավարական նշանակությունը, գալիք տարվա բերքի տակ» նախատեսվում է աշնանացանին հատկացնել 20 հազար հեկտար տարածություն:

Թեգեր: Արցախգյուղատնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին

«Ձեզ այցի կգամ լուսաբացին»…

«Ձեզ այցի կգամ լուսաբացին»...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist