Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ձեզ այցի կգամ լուսաբացին»…

Իսկ հրադադարին երկու օր էր մնացել

Նոյեմբերի 4, 2021
Սոցիում
«Ձեզ այցի կգամ լուսաբացին»…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
689
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդանշական անուն ունի Ավանեսյանների ընտանիքը Շեխերում՝ «հատուկ ջոկատ»: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, եւ բառակապակցությունն արդեն իսկ հուշում է, թե ինչու են նման պիտակ կպցրել մարդկանց: Բանն այն է, որ օջախում բոլոր տղամարդիկ զինվորականներ են, եւ, ավանդույթի համաձայն, նրանք ոչ միայն ծառայել են ԱՀ պաշտպանության բանակում, այլեւ կամավորագրվել ու մասնակցել են արցախյան պատերազմներին եւ միշտ էլ առաջնագծի զինվորներ են եղել: Ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Ավանեսյանը, արցախյան երեք պատերազմների, միջնեկ որդին՝ Միքայելը,  2016 թ. ապրիլյան, իսկ կրտսերը՝ Սամվելը, առաջին իսկ օրից (հոր եւ եղբոր հետ) կամավորագրվել է 44-օրյա պատերազմին՝ հայտնվելով ամենաթեժ կետերում: Սա արցախցու, հայի ճակատագիր է, որից խուսափել հնարավոր չէ:

Երբ թշնամին 2020 թ. հոկտեմբերի 27-ին բոլոր ուղղություններով լայնածավալ հարձակում էր սանձազերծել Արցախի դեմ, գյուղի տղերքի հետ երեքով անմիջապես մեկնել են ռազմաճակատ: «Երբ հայրենիքը վտանգված է, ինչպե՞ս կարող եմ տանը մնալ»,-ասել է Վ. Ավանեսյանը՝ ի պատասխան որդիների այն հորդորին, թե «տարիքդ առած մարդ ես արդեն, դու երեխեքին տիրություն արա, մենք կգնանք»… Եղել են պահեր,  երբ երեք հոգով մի ուղղությունում են կռվել: Դա պատերազմի առաջին օրերին էր: Հետո, երբ «վերադասավորվեցին ուժերը», հրամանատարության պահանջով հայտնվեցին տարբեր ճակատներում, եւ նրանցից յուրաքանչյուրը մարտական իր առաջադրանքն էր կատարում:

Հադրութի անկումը շատ ծանր էր անդրադարձել հատկապես ընտանիքի կրտսեր որդու՝ Սամվելի վրա, ով պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել էր Ասկերանի գնդում, իսկ հետագայում, որպես պայմանագրային զինծառայող, իր առաքելությունն էր իրականացնում Հադրութի դիվիզիայում: Իր համար, ինչպես ասում են, երկրորդ հարազատ օջախն էր դարձել այն, որտեղ բազում հիշողություններ ուներ՝ Դիզակի հետ կապված, եւ մարտական ընկերներով ռազմագործողությունների ժամանակ վերջինն էր հեռացել քաղաքից: Հաշտվել չէր լինում այն մտքի հետ, որ զորամասի լեգենդար հրամանատարն ու էլի մի շարք քաջարի մարտիկներ զոհվել են դաժան եւ անհավասար մարտում:

Հակառակորդը կենդանի նոր ուժեր էր կենտրոնացնում հարավարեւելյան ուղղություններում՝ ռազմաճակատում կրկնապատկելով թուրքական անօդաչուների, հեռահար հրթիռների եւ մյուս սպառազինությունների թիվը: Հայկական բանակը շարունակում էր դիմադրություն ցույց տալ եւ իրական վնասներ պատճառել ադրբեջանցիներին, որ ընդհուպ մոտեցել էին Մարտունու արվարձաններին: Սամվելը նորից հոր եւ եղբոր հետ տեղափոխվել էր առաջնագիծ, որտեղ կենաց-մահու կռիվ էր մղվում Շեխերի եւ հարեւան մյուս բնակավայրերի համար: Ծննդավայրն անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում, սակայն մեր զինվորներին մի քանի անգամ գերազանցող թշնամուն հաջողվեց մեծաթիվ կորուստներով տիրել Շեխերին ու այնտեղ ամրանալ: Բնականաբար, քիչ չէին նաեւ մեր կորուստները:

Ռազմական գործողությունները գրեթե տեղափոխվել էին Ննգի գյուղի շրջակա տարածքները: Ջոկատի տղաների հետ Սամվելը, վտանգելով կյանքը, հաճախ էր հայտնվում թուրքերի թիրախում ու ենթարկվում գնդակոծության: Հերթական ռազմագործողության ժամանակ, երբ մոտեցել է խրամատում ծանր վիրավորված ընկերոջը փրկելու՝ թշնամու անօդաչուի հարվածից նոյեմբերի 7-ին մահացու վիրավորվել է եւ Ս. Ավանեսյանը: Իսկ հրադադարին ընդամենը երկու օր էր մնացել…

Տղան կարծես կանխագուշակում էր իր մոտալուտ մահը: Ընկերներից Աշոտն ու Արմենը պատմում են, թե երազում հանդիպել է հարազատներին, գրկախառնվել նրանց հետ եւ հրաժեշտ տվել՝ բարձրաձայնելով, որ բաժանվելու պահը եկելէ. «Ինձ բաց թողեք, թող գնամ»,-Համո Սահյանի խոսքերն է հիշել Սամվելը:

Հայրենիքի համար նահատակված խիզախ զինվորը հետմահու արժանացելէ «Արիության համար» մեդալի: Բոլորը խոր ցավ են ապրում անդառնալի կորստի համար: Ծնողները, քույրերն ու եղբայրը, երիտասարդ կինը՝ Գայանեն, ով երկրորդ զավակին՝ Մերիին, լույս աշխարհ է բերել ամուսնու մահից ամիսներ անց՝ մարտի 8-ին… «Թեկուզեւ վիշտը խորն է անչափ, միանգամից որդուս եւ հարազատ ծննդավայրս եմ կորցրել, բայց, միեւնույն է, պիտի դիմանանք, գոտեպնդվենք, արժանապատվորեն շարունակենք ազատության համար պայքարը, համախմբելով ուժերը՝ հասնենք մեր նպատակին, հայրենիքն ազատագրենք թշնամուց»,-վստահ է որդեկորույս հայրը: Ընտանիքի անդամներով, հարազատներով եւ մտերիմներով մահվան տարելիցի կապակցությամբ այցի է գնում «Եռաբլուրում» մարտական ընկերների հետ ննջող որդու շիրիմին, ով կարծես թե խոնարհված ծաղիների միջից շշնջում է.

Հարազատներս, դե, մի արտասվեք,

Սպասեք դուք հաստատ գալիք իմ դարձին,

Խավարում երբեք ինձ մի որոնեք,

Ձեզ այցի կգամ ես լուսաբացին…

Թեգեր: Արցախհերոսպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ

Հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մարտի 31-ի հերոսամարտը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist