Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գնահատելով բանաստեղծ լրագրողի նվիրումը

Նոյեմբերի 18, 2021
Սոցիում
Գնահատելով բանաստեղծ լրագրողի նվիրումը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջավախքից է բանաստեղծ եւ լրագրող Հակոբ Սրապյանը, ով այսօր դարձավ 65 տարեկան եւ շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը՝ այս անգամ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի էջերում մշակութային թեմաներով հոդվածներ հեղինակելով:

Ծնվել է Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում 1956 թ. նոյեմբերի 18-ին: 1984 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Մանկավարժական գործունեությունից բացի, սկզբնական շրջանում զբաղվել է լրագրությամբ, ստեղծագործել է: 1991-ից արդեն աշխատել է հայ մամուլում՝ եղել է «Հայաստան» թերթի մշակույթի բաժնի վարիչը, միաժամանակ` «Նոր Գլաձոր» եւ «Ձայն վիրահայոց» թերթերի գլխավոր խմբագիրը: Արցախյան ազատամարտի տարիներին՝ 1988-94 թթ. հաճախ է եղել մարտական թեժ կետերում եւ մամուլում ներկայացրել այդ հերոսական օրերի մասին:

Հոգով բանաստեղծ-գրող է Հակոբը, եւ նրա բանաստեղծությունները դարձել են երգեր, որոշները՝ ռազմահայրենասիրական («Շարասյան քայլերգ», «Քայլերգ» եւ այլն)։ Վեց գիրք՝ «Տառապանքի շղթա» (1992 թ.), «Վրնջացող լռություն» (1995 թ.), «Տասներկու արծվային թռիչք» (1998 թ.), «Անձրեւն ու աղջիկը» (2002 թ.), «Փախուստ խնջույքից» (2003 թ.), «Ծանր փոշի» (2012 թ.), արդեն տպագրվել են: Արցախյան ազատամարտին եւ Արծվաշենի 4500 բնակչության տարհանումն իրենց կյանքի գնով ապահոված 12 ազատամարտիկներին է նվիրված «Տասներկու արծվային թռիչք» փաստագրական գիրքը, որն արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀՀ ժուռնալիստների միության հատուկ մրցանակին: 2007 թ. հրատարակել է իր ծննդավայրի մասին պատմող «Գյուղը լեռան ծոցում» փաստագրական գիրքը: 2001-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Իր երկրին նվիրված լրագրող բանաստեղծն աչքի է ընկնում բարի ու համեստ բնավորությամբ, հարգված ու սիրված է աշխատանքային բոլոր տարիների ընկերների կողմից: Ջավախքեցի հարեւանս՝ Գեւորգ Բասենցյանը, մշտապես սիրով է խոսում իր կնքահոր՝ Հակոբի մասին, հպարտանում, որ ստեղծագործող բարեկամ ունի:

Նրա ստեղծագործությունները տարբեր բեմերում հնչեցրել են այնպիսի անհատականություններ, որոնք չափազանց խստապահանջ են եղել այն բանաստեղծությունների ընտրության հարցում, որոնք պետք է ներկայացնեին հանրությանը: Խոսքը ժողովրդական արտիստներ, ասմունքի վարպետներ Վլադիմիր Աբաջյանի, Ազատ Գասպարյանի, ինչպես նաեւ դերասաններ Սարգիս Վարդեւանյանի, Գայանե Ալեքսանյանի եւ այլոց մասին է:

Հոբելյարի ծննդյան օրվա եւ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած միջոցառումները լուսաբանելու համար Հակոբ Սրապյանը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմից արժանացավ պատվոգրի եւ հուշանվերի՝ գրիչ: Է. Միլիտոնյանը բարձր գնահատեց Հ. Սրապյանի ստեղծագործական աշխատանքը եւ հանձնելով պատվոգիրն ու նվիրելով գրիչը՝ մաղթեց նոր ստեղծագործություններ, առողջություն ու հաջողություն: 

Ավելացնենք, որ 2011 թ. Հակոբ Սրապյանը պարգեւատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:

Հ. Գ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը շնորհավորում է աշխատանքային ընկերոջը՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական ավյուն եւ հաջողություններ: 

Թեգեր: լրագրողՀակոբ Սրապյանհոբելյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թշնամին ընդունում է իր ձախողումը

Թշնամին ընդունում է իր ձախողումը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist