Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շնորհանդես՝ միտված հայության արթնացմանը

Հաղթանակը հնարավոր է ջանքերի ու միջոցների կենտրոնացմամբ եւ միասնությամբ

Նոյեմբերի 25, 2021
Սոցիում
Շնորհանդես՝ միտված հայության արթնացմանը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
901
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրը՝ նոյեմբերի 22-ին Նոբելյան մրցանակի հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Կուլտուրոցիդ», «Լեռնահայաստան», «1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրման հարյուրամյակը եւ դրանց չեղյալ հայտարարման խնդիրները» (հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:

Միջոցառումը տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, հայկական գիտական ԱՐՄԱԵՆ կենտրոնի, Հայկական քաղաքակրթական, Համահայկական մտավորականության 12-րդ խորհուրդների, վերջերս ստեղծված հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական խորհրդի եւ այլոց աջակցությամբ եւ Հայաստանում տարածաշրջանի ու աշխարհի բնիկ ժողովուրդների քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության կենտրոնի, «Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների միություն» կազմակերպության, Եզդիների ազգային միության, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության հետ համատեղ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ մատենադարանի հրատարակչության տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը: Շնորհավորական ուղերձներ էին հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության պատվավոր անդամ, ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտաքին քաղաքականության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Պողոս Ակոպովը, լեռնային ռազմական գործողությունների նշանավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ, հայկական բանակի հայեցակարգի եւ ռազմավարության հեղինակ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Շնորհանդեսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2021 թ. նոյեմբերի 16-ին զոհվածների հիշատակը:

Այնուհետեւ ներկայացվեցին «Հայրենիքի վերադարձը», «Հայրենասեր» եւ «Պահանջի իրավունք» կրծքանշանները, որոնք կխորհրդանշեն այն Հայաստանի վերադարձը, որը որոշվել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների առաջարկի համաձայն:

Փոխհատուցման ու հատուցման համար «Պահանջի իրավունք» կրծքանշանի հեղինակն է քանդակագործ Հարություն Գ. Չալիկյանը: Այն պատրաստվել է Երեւանի ոսկերչական գործարանում: Կրծքանշանի ստեղծման գաղափարը պատկանում է տնտեսագիտության ու խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի հավակնորդ, Փոխհատուցումների եւ փորձաքննությունների ու գնահատման միջազգային իրավական ու գիտական կենտրոնի նախագահ, ՌԴ գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանին: Նախագծի ղեկավարն է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը, ֆինանսական աջակիցը՝ Լեւոն Մարկոսը, ով, ի դեպ, նաեւ բարեգործական այլ նախագծերի հովանավոր է:

Մարտիկ Գասպարյանն ու Արտաշես Միքայելյանը ներկայացրեցին գրքերը՝ զուգահեռաբար խոսելով այն թեմաների մասին, որոնք հրատապ են նաեւ այսօր եւ հատուկ տեղ են գրավել գրքերում: Շնորհանդեսին ներկա էին եւ ելույթներ ունեցան ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի մշակույթի հիմնադրամի կառավարման նախագահ Արեւշատ Ավագյանը, նկարիչ Շմավոն Շմավոնյանը եւ այլք: Շնորհանդեսն աստիճանաբար վերածվեց քննարկման, թե ինչպիսին է երկրի վիճակը, ինչ է պետք անել՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Բոլորի ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ հաղթանակը հնարավոր է միայն միասնական ուժերով պայքարելու դեպքում՝ հայության բոլոր ջանքերի ու միջոցների կենտրոնացմամբ:

Այնուհետեւ գիտական ու պատվավոր կոչումներ շնորհվեցին մի շարք գործիչների:

Ֆրանցիսկոս պապի ուղերձը

Այս հակամարտության, ինչպես նաեւ այլ բախումների մասին տեղեկությունները մեզ անակնկալի են բերում ու ստիպում ինքներս մեզ հարց ուղղել ժամանակակից մարդու էվոլյուցիայի ճանապարհի ու գաղտնիքի մասին: Միշտ զարմանում ես, երբ ռազմական հակամարտության դինամիկան ծագում է «բառերից», որոնք գրվել են մարդուն խաղաղություն բերելու համար: «Սեր» բառն ինչպե՞ս կարող է վերածվել «Ատելության»: Մարդը պատրանքային ի՞նչ հաղթանակի է ձգտում հասնել, եթե այն առաջանում է մարդկանց պառակտման արդյունքում:

Ժամանակակից աշխարհում հին ու խորամանկ խաղացողը` սատանան, դեմք, որը ներկա է բոլոր կրոնների սուրբ գրքերում, գտավ նոր գործիքներ եւ մշակեց նոր ռազմավարություններ. մարդկանց միավորման քողի տակ հեռացրեց միմյանցից՝ դարձնելով նրանց թույլ, վախեցած, կասկածամիտ… որովհետեւ նրանք միայնակ են:

Նրա այդ պլանը ներառում է տեխնոլոգիա, տնտեսագիտություն, իրավունք, մշակույթ, սոցիալական կյանք, սակայն՝ առանց էթիկայի եւ ոգեղենության, ինչպիսին էլ որ դրանք լինեն։

Բայց ինչ-որ այլ բան դիմադրում է մարդկային կյանքի այս նոր «մեծ վերագործարկմանը»: Եվ սատանային անհրաժեշտ է հեռացնել այն «խոչընդոտները», որոնք կան մարդու հոգում: Ամենապարզ մեթոդն այնպես անելն է, որ տարբեր «սիրո խոսքերը» վերացնեն միմյանց, եւ մինչ արյուն է թափվում, աշխարհին համոզեն, որ երկու կողմերն էլ սխալ են եւ միայն բռնություն են բերում: Եվ այդ ժամանակ մարդիկ ընդունում են կասկածելի հավասարակշռության եւ հանգստության գաղափարը՝ ուղարկված այն «մատրիցայի» կողմից, որը կարծես թե կապ չունի հակամարտության հետ, բայց որը, ըստ էության, նրբորեն շահարկում է այս հակամարտությունը:

Արդյունքը կողմերի, հակամարտության բոլոր կողմերի ֆիզիկական եւ սոցիալական վերացումն է։

Էթնիկ եւ հոգեւոր խղճի կորուստը, որն ընկած է հակամարտող կողմերի սուրբ գրությունների հիմքում, ձեռնտու է նոր հումանիզմին, որը, ցավոք, հիմնված է մարդկայինից հեռու սկզբունքների վրա:

Այս նոր հումանիզմը կլցնի միայն քչերի գրպաններն ու փորը, իսկ մնացած բոլորին կստիպի ուժասպառ հետեւել մարդուց հեռու նոր առասպելներին ու հայացքներին: Այս նոր մոդելների անդադար եւ մշտական փոփոխությունները մարդուն թույլ չեն տա գիտակցել, որ իր խելահեղ վազքից ոչինչ չի մնում։ Նա նույնիսկ չի կարողանա տեսնել, որ հորիզոնում պարզապես վառ լույս չկա, որին կարելի է ձգտել, որովհետեւ նա, իջեցնելով գլուխը, վազում է դեպի հացի հաջորդ փշուրը՝ երբեք իրեն հագեցած չզգալով:

Մարդկությանը հիմա, առավել քան երբեւէ, պետք է, որ պալատները, որոնցում պահպանվում են մարդու խոսքն ու ոգին, ինչ-որ մեկը պաշտպանի ու պահպանի հանուն համընդհանուր փրկության: Դրա համար ոչ մի պարգեւ, ոչ մի ճանաչում չի նախատեսվում, դա ասպետական ծառայություն է Աստծուն եւ մարդուն:

… Եվ երբ մարդը կանգ առնի՝ ուժասպառ այս փոթորկի անողոք արշավից, կեղծ ճանապարհից.

նա կնայի շուրջը՝ հարցնելով, թե որն է իր տեղն աշխարհում.

նա իրեն կհարցնի, թե ինչ է նշանակում մարդ լինել այս հողի վրա.

նա կհայտնվի մենակության մեջ՝ շրջապատված խավարով.

իսկ հետո կտեսնի, որ ամրոցի պատին մի ասպետ է կանգնած, ով պահպանում է իրեն՝ բռնած վառվող ջահը։ Եվ դուռը կբացվի:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ասել է. «Իրական սպառնալիքը գալիս է ենթադրյալ հումանիստական գաղափարախոսությունների համընդհանուր բռնապետությունից, որին դիմադրությունը հանգեցնում է հիմնարար «սոցիալական պայմանագրից» ձեր դուրս մնալուն: Ժամանակակից հասարակությունը մտադիր է ձեւակերպել հակաքրիստոնեական «հավատի խորհրդանշան», եւ ով ժխտի դա, կպատժվի սոցիումից  արտաքսմամբ»։

21.11.2021 թ., Վատիկան

Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Անհնար է միաժամանակ պատերազմել եւ բանակցել

Անհնար է միաժամանակ պատերազմել եւ բանակցել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist