Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը

Ըստ Մորգենթաուի՝ հայերի տեղահանության գաղափարը գերմանական էր

Նոյեմբերի 26, 2021
Սոցիում
Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին: Նա ինձ հայտնեց, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, եւ տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից: Ասում էր, որ չպետք է կարծեմ, թե տեղահանության մասին որոշումը հապճեպ է ընդունվել. իրականում այն երկար եւ լավ մշակված ծրագրի արդյունք է…»:

Հենրի ՄՈՐԳԵՆԹԱՈՒ

Մեր ժողովրդի ազնվարյուն բարեկամներից մեկն է այս տողերի հեղինակը՝  օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը 1913-1916 թվականներին: Իրավաբանական կրթությամբ դիվանագետն այս երկրում դեսպան է նշանակվել Վուդրո Վիլսոնի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, այն նախագահի, ով ջատագովն էր չարչրկված Հայկական հարցի արդարացի լուծման:

Հենրին Մորգենթաուներ ամուսինների տասնմեկ երեխաներից իններորդն էր՝ ծնված Գերմանիայի Բադեն հերցոգության Մանհայմ քաղաքում: Հայրն զբաղվում էր ծխախոտի արտադրությամբ, գործարաններ ուներ տարբեր քաղաքներում: Սակայն ԱՄՆ-ում գերմանական ծխախոտի մաքսահավաքի պատճառով լճանալու էր այդ գործը, եւ երբեմնի բարգավաճ ընտանիքը տեղափոխվելու էր Միացյալ Նահանգներ: Այստեղ ապագա դեսպանն ավարտում է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում դառնում Ժողովրդական կուսակցության եռանդուն անդամներից: Իր կարիերան որպես անշարժ գույքի բրոկեր սկսած Հենրի Մորգենթաուն Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո, երբ արդեն դեսպան էր օսմանյան երկրում, ներկայացնելու էր նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը՝ որպես ամերիկյան դիվանագետ: Անկախ վարած պաշտոնից, նա նաեւ Մերձավոր Արեւելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր:

Երբ հայտնի է դառնում արեւմտահայության տեղահանության բուն նպատակը՝ հայ ազգաբնակչության լիակատար բնաջնջում, դեսպանը հանդիպում է գլխավոր մեղսագործների՝ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ եւ Էնվեր Ճիվաղների հետ, ջանքեր գործադրում կասեցնելու մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող՝ պետականորեն ծրագրված եւ կատարվող ոճրագործությունը: Դիմելով Թալեաթին` ասում է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը…»: Դեսպանին ի պատասխան` մարդակերն արձագանքում է. «Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին: Մենք լուծել ենք նրանց հարցը: Ամեն ինչ ավարտված է…»:

1916 թ. Հենրի Մորգենթաուն թողնում է դեսպանի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառը հենց ինքն է մեկնաբանում. «Ես այլեւս չէի կարողանում շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր ու բարեկիրթ են, բայց կարող են մեկ միլիոն մարդու արյուն հեղել…»: Կեղծ բարեկրթություն ու սիրալիր դեմքեր՝ արյունռուշտ բորենիների դիմակի տակ: Պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց, արդարության ասպետը Մեծ եղեռնի մասին արժանահավատ վկայություններով էր հանդես գալու՝ մարդկությանը հասցեագրելով եղեռնը եւ  ոճրագործներին դատափետող փաստագրական ահռելի նյութերով հագեցած իր գրքերն ու հոդվածները: Երախտագիտությամբ արժի որ հիշատավեն դրանք մեկ առ մեկ՝ «Հայկական ջարդերի առթիվ», «Ինչո՞ւ պետք է կործանել Օսմանյան կայսրությունը», «Հայաստանը կանչում է», «Կոչնչանա՞, արդյոք, Հայաստանը», «Հայերի կոտորածները 1915-ին», «Հայաստանի ողբերգությունը», «Բոսֆորի գաղտնիքներ», «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»: Անվանումներն արդեն իսկ հուշում են բուն ասելիքը: Այս բոլոր գրքերն ու հոդվածները հրապարակվել են 1918-1922 թթ., երբ դեռ շարունակվում էր ոճրագործությունը…

Այս ամենով հայության մեծ բարեկամն ու մարդասեր դիվանագետը ժխտում է թուրքական այն վարկածը, թե հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել ռազմական անհրաժեշտությամբ, եւ ապացուցում, որ երիտթուրքական պարագլուխների գերխնդիրն էր հայ ազգի վերջնական ոչնչացումը իր իսկ բնօրրանում: Նա դատապարտում է նաեւ եվրոպական տերությունների օձային սառնությունն ու անտարբերությունը ոչնչացող ազգի ճակատագրի հանդեպ:

«Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշերի գրքում դիվանագետը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում, մասնավորապես Կոստանդնապոլսում տիրող իրավիճակը, անդրադառնում կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի հետ ունեցած իր հանդիպումներին՝ նշելով Առաջին աշխարհամարտի տարիներին մի շարք հարցերի վերաբերյալ այս երկրի դիրքորոշումը: Շեշտում է, որ 1915-1916 թթ. իրականացված հայերի տեղահանությունը թուրքական նոր մեթոդ էր՝ մինչ այդ երբեւէ չկիրառված: Նրա կարծիքով՝ տեղահանության գաղափարը զուտ գերմանական էր… Պատմությանը հայտնի է, որ այդ գերմանացիների մեջ քիչ չէին ազգությամբ հրեաները, որոնք, սակայն, դեռ չգիտեին, որ նման գործողությունները հատուցման պահանջ են ենթադրում, եւ որ այն տասնամյակներ անց հրեաների դեմ ոչ պակաս դաժանությամբ էր կիրառվելու գերմանական ֆաշիզմի կողմից…

Հավելենք, որ արդարախոս դիվանագետը եղել է Միջազգային կարմիր խաչի կազմակերպրչներից, ղեկավարել Ամերիկյան կարմիր խաչը, զբաղվել բարեգործությամբ: Եվ երախտագիտությամբ հիշատակենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս հայանպաստ այլ գործիչների, ամփոփված է նաեւ Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը:

Խոնարհում ու հարգանք բոլորին:

Թեգեր: ԱՄՆդեսպանՀենրի ՄՈՐԳԵՆԹԱՈՒՑեղասպանությունՕսմանյան կայսրություն
Կիսվել6Tweet4Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գրականությունը մերձեցնում է մշակույթներն ու ժողովուրդներին

Գրականությունը մերձեցնում է մշակույթներն ու ժողովուրդներին

Խորտակվում է վերադարձի վերջին հույսը…

Խորտակվում է վերադարձի վերջին հույսը…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist