Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հիշողություն, որ չի խամրել անգամ հարյուր տարի անց

Իսկ գոյության պահպանման միակ միջոցն ինքնապաշտպանության դիմելն է

Դեկտեմբերի 1, 2021
Սոցիում
Հիշողություն, որ չի խամրել անգամ հարյուր տարի անց
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
381
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իզմիթից (Նիկոմեդիա) 20 կմ հեռավորության վրա, Իզմիթի ծովախորշի հարավարեւելյան ափի մոտ, անտառապատ լեռների ստորոտին է Պարտիզակը (այժմ՝ Բահչեջիք)։ Հայաբնակ ավանը եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցներից մեկը։ Այսօր այդ տարածքներում հայկական հետք գրեթե չկա, միայն հիշողություններն են, որոնք պահպանում են եւ փորձում հաջորդ սերունդներին փոխանցել ցեղասպանությունից մազապուրծ պարտիզակցիների ժառանգները։

Արա Ստեփան Մելքոնյանը արմատներով պարտիզակցի է: Մելքոնյանները Պարտիզակ գյուղի հիմնադիր ընտանիքներից են եղել (գյուղը հիմնադրվել է 1580 թ.), որոնց գերդաստանի մեծ մասը ցեղասպանության տարիներին սպանվել է Դեր-Զորի ճանապարհին: Հրաշքով փրկվածների մեջ են եղել Արա Մելքոնյանի մայրն ու մորաքույրը, որոնք, անցնելով բազում փորձություններ, հաստատվել են Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ ծնվել եւ բնակվում է Արա Ստեփան Մելքոնյանը: Նրա ընտանիքի պատմությունը ներկայացված է այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարանում բացված «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Մելքոնյանն ափսոսանք հայտնեց, որ Անկարայից դեպի արեւմուտք ընկած հայաբնակ շրջանների մասին գրականությունը սակավ է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։ «Պարտիզակի եւ հարեւան մյուս վիլայեթների մասին, որտեղ 150 հազար հայեր են ապրել, ինչպես նաեւ Նիկոմեդիայի շրջանի, որտեղ 71 հազար հայ կար, շատ քիչ բան է գրվել։ Միգուցե որ այդ շրջանների մեջ են ապրել, այդքան մեծ թիվ չեն կազմել 1.5 մլն հայի համեմատությամբ, բայց դրանք նույնպես կարեւոր են։ Մինչեւ 1915 թվականը ակտիվ բնակավայրեր են եղել, որոնք մեծ կապեր են ունեցել Կ. Պոլսի հետ նաեւ իրենց մշակույթով»,- ասաց նա։

Որպես թարգմանիչ նա փորձել է լրացնել այդ բացը եւ անգլերեն է թարգմանել ինչպես իր նախնիների ծննդավայրի մասին պատմող գրականությունը, այնպես էլ՝ մի շարք այլ արժեքավոր աշխատություններ ու գրքեր։ Մասնավորապես հայերենից անգլերեն է թարգմանել Րաֆֆու «Ղարաբաղի հինգ մելիքությունները» եւ «Տաճկաստան» գրքերը, Գրիգոր Մխալյանի «Պարտիզակն ու պարտիզակցին», Մինաս Քասապյանի (Ֆարհադ) «Հայերը Նիկոմեդիայի նահանգում», Անդրանիկ Օզանյանի «Սրբոց Առաքելոց վանքի ճակատամարտը» հուշագրությունը, Յակոբ Հ. Թերզյանի «Կիլիկիա 1909. Հայերի կոտորածը», Երվանդ Օտյանի «Անիծված տարիներ. Իմ աքսորը եւ վերադարձը Դեր Զորից, 1914-1919 թթ.» եւ այլն։

Պարտիզակի մասին գրքի թարգմանությունը լայն արձագանք է ստացել հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ բավականին մեծ թվով պարտիզակցիներ կան։ «Նրանցից շատերը հայերեն չգիտեն, անգամ իրենց ընտանիքների պատմության մասին շատ տեղեկություններ չունեն։ Հարեւան քաղաքների եւ գյուղերի մասին գրություններ կան, որոնք կամ հայրենակցական միություններն են պատրաստել որպես հուշագրություններ, կամ էլ՝ պարզ հոդվածներ են եղել, որոնք այլեւս կորսված են։ Իմ փոքրիկ աշխատանքով փորձել եմ հիմնավորել խնդիրը եւ դրա համար երկու գիրք եմ թարգմանել, որոնք իսկապես արժեք կունենային Պարտիզակի համար»,- մանրամասնեց զրուցակիցս։ Սրանով փաստացի ինչ-որ առումով լուծվում է նաեւ պատմական հիշողության վերականգնման հարցը նրանց ժառանգների համար։

Վերջին անգամ Արա Ստեփան Մելքոնյանը Պարտիզակ է այցելել 1969-ին, որտեղ թեեւ գտել է մորական հոր տունը, բայց հասկացել է, որ այդ ամենը կորսված է։ Գերեզմանատանը, որտեղ մի քանի հազար հոգի են եղել թաղված, որոնք բոլորը խաչքարեր կամ տապանաքարեր ունեին, հողին էր հավասարված եղել, դատարկ հողակտոր էր։ Գյուղում երկու-երեք գերեզման է գտել, որոնք այնքան խոշոր էին, որ թերեւս այդ պատճառով չեն կարողացել հեռացնել, իսկ մեկն էլ՝ որպես սանդուղք է օգտագործվելիս եղել։ «Մեր գյուղի եկեղեցին, որը Պոլսի եկեղեցու պես մեծ էր, նույնպես հողին էր հավասարեցվել, իսկ դրա տեղը մզկիթ էր կառուցվել։ Երեք հարկանի պապենական տնից մնացել էր միայն առաջին հարկը,- ասաց նա, ապա հավելեց,- Այդտեղի հայկական բնակավայրերը կամ գոյություն չունեն, կամ էլ բնակեցված են այնպիսի մարդկանցով, որ նույնիսկ հայի անուն չգիտեն»։ Այդպիսով՝ Թուրքիան այդ տարածքների ժողովրդագրական պատկերը փոխելով ձգտել է լուծել հայերի վերադարձի եւ պահանջատիրության հարցը։

Թուրքիայի հետ հաշտության մասին խոսքերը միայն տխուր ժպիտ են առաջացնում, եւ ինչպե՞ս հավատա հայը թուրքին, երբ իր նախնիների մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը՝ սփռվել աշխարհով մեկ ցեղասպանության հետեւանքով։ «Ո՛չ, թուրքը, ցավոք սրտի, մնում է թուրք՝ հակահայ, հակաքրիստոնյա, ճշմարտությանը հակառակ, որովհետեւ թուրքի համար իրականությունն իր մտածածն է, որը որեւէ առնչություն չունի իրականության հետ»,- անմիջապես հակադարձում է Մելքոնյանը «ՀՀ»-ի այն հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է թուրքերի հետ հաշտեցման եզրեր՝ ընդգծելով, որ Արցախում անցած տարի տեղի ունեցածը նույնպես ցեղասպանության շարունակություն էր։ «Այդ էջը դեռ փակված չէ, քանի որ թուրքի նպատակը հայերին կոտորելով մեր հայրենիքից մինչեւ Կենտրոնական Ասիա Թուրան ստեղծելն է։ Հայերը խոչընդոտ են նրանց համար։ Այդ ամենի դեմն առնելու եւ մեր գոյությունը պահելու համար միակ ելքն ինքնապաշտպանության դիմելն է»,-հավելեց զրուցակիցս։

Շուրջ երեք տարի Մելքոնյանը անգլերենով թարգմանությունների եւ խմբագրությունների հարցում անշահախնդիր աջակցում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին: Ներկայումս ավարտին են մոտենում Արա Մելքոնյանի կողմից ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանի եւ Ռոբերտ Թաթոյանի ծանոթագրություններով լույս տեսած հուշագրությունների անգլերեն տարբերակի թարգմանության եւ խմբագրական աշխատանքները: Առաջիկայում ՀՑԹԻ-ի հետ համատեղ ծրագրով կտպագրվի նաեւ Զապել Եսայանի «Մուրադի ճամփորդությունը» գիրքը։ Զրուցակիցս գոհունակություն հայտնեց, որ այդ վերջին երկու թարգմանությունը լույս են տեսնելու հայրենիքում եւ հատկապես թանգարան-ինստիտուտի հետ համատեղ։

Նշենք, որ վերջերս «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» խորագրով եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցի ժամանակ Արա Ստեփան Մելքոնյանը ՀՑԹԻ գրադարանին է հանձնել Հայոց ցեղասպանության մասին 30 միավոր անգլերեն լեզվով գրականություն՝ հուշեր, ժողովածուներ, պատմագիտական գրքեր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Մելքոնյանին պարգեւատրել է «Ջեյմս Բրայս» հուշամեդալով:

Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շալուա գետի հովիտ-3

Շալուա գետի հովիտ-3

Հայրենասիրությունը գեղեցիկ փաթեթավորված հրուշակեղեն չէ

Հայրենասիրությունը գեղեցիկ փաթեթավորված հրուշակեղեն չէ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist