Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, նրանց էլ…»

Գիրք խոնարհման ու խնկարկումի

Դեկտեմբերի 1, 2021
Սոցիում
«Հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, նրանց էլ…»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
740
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, որ կրտսեր սերժանտ լինելով՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացավ:

Զորամասում անվանականչ է: Առաջինը հնչում է Ռոբերտ Աբաջյանի անուն-ազգանունը.

-Ռոբերտ Աբաջյան:

Զորքն ամբողջ ուժգնությամբ պատասխանում է.

-Ներկա՛…»:

Հերոս՝ ընդամենը 19 տարեկան… Երանի մեր հարեւանը բորենի չլիներ, ու չլիներ պարտադրված պատերազմ, ու չունենայինք սրբոց դասին դասվելու արժանի անթիվ-անհամար հերոս-նահատակներ: Չունենայինք Եռաբլուր ու եղբայրական ննջելատեղիներ՝ մեր հազարումի գյուղերում, ավաններում, շեներում: Չհառնեցնեինք հուշարձաններ ու կիսանդրիներ, խաչքարեր ու հուշակոթողներ մեր տարեց ու թխամորուս արեւորդիների հիշատակին: Եվ չգրվեին գրքեր, երգեր, ձոներգեր չգրվեին՝ ի փառս նրանց… Ցավոք, եւ անդրիներ են հառնում, եւ գրվում գրքեր: Եվ դեռ էլի կգրվեն՝ հավերժացնելով նրանց անունները հայոց արյունոտ պատմության մագաղաթյա էջերում:

Այդպիսի մի գիրք է ձեռքիս՝ «Ռոբերտ Աբաջյան» անպաճույճ խորագրով: Ավելի շուտ՝ այն հուշագրություն է, հեղինակը՝ Լիլիթ Հարությունյան: Հոգու սրբազան պարտք է կատարել իր հերոսին հասակակից երիտասարդ հեղինակը՝ քարտեզագրելով նրա կարճատեւ կյանքի ողջ ընթացքը՝ մանկությունից մինչեւ անմահացում: Սրդողանքով է գրել ու խոնարհումի զգացողությամբ: «Գիրքը գրել եմ երեք տարում, առանց երանգների,- նախախոսքում նշում է հեղինակը,- գրել եմ գիտակցված դադարներով՝ ժամանակն ինձ համար կարեւոր էր Ռոբերտին ճանաչելու համար: Երեք տարի շարունակ այցելել եմ Ռոբերտի ընտանիքին, ճանաչել եմ հարազատներին, մարտական ընկերներին ու հրամանատարներին…»:

Եվ ոչ միայն նրանց, այլեւ Ռոբերտի հաճախած մանկապարտեզի անձնակազմին, նրա ուսուցիչներին, դասղեկներին, իր ուսանած բժշկական քոլեջի ընկերներին, մանկավարժներին: Այսպես հատ առ հատ վերհուշերի պատառիկներով հյուսել է հերոսի կերպարը՝ անշինծու ու նյութեղեն: Արեւապաշտ ու արեւասիրտ Կյաժի (նրա մականունն է եղել) յուրաքանչյուր պատմություն հուշում է մեկ բան՝ նա մեծացել էր ոչ որպես սովորական երեխա. ոչ պահվածքն էր այդպիսին, ոչ վարվեցողությունը ցանկացած մեկի հետ ու ցանկացած պարագայում:

Իսկ գիրքն սկսվում է հեղինակի այցելությամբ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք, որը, բարեբախտաբար, չէր մնացել շան երախում: Նրա ուղեկիցների թվում է հերոսի հրամանատար Նվեր Ներսիսյանը, որի հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում. «Թշնամու հանդեպ վրեժ ունեմ դեռ երկրորդ դասարանից, հիմա թշնամուց պատասխան պիտի պահանջեմ նաեւ Ռոբերտի, Արմենակի, Քյարամի, Անդրանիկի համար: Ես թշնամու հետ անմիջական շփում եմ ունենալու տղերքի ու հորս անունից…»: Հրամանատարի խոսքերն են՝ դեպի հերոսական 116 մարտական դիրք տանող ճանապարհին: Այնուհետեւ հրամանատարը վերստին պատմում է 2016-ին հերոսացած Ռոբերտի, նրա զինակից ընկերների, սկսված չորսօրյա պատերազմի, օրհասական, հերոսացման պահի մասին. «Ես զանգում եմ Ռոբերտին, ասում է՝ հակառակորդը ինձ նկատել է, մոտենում է: Ռոբերտին հրահանգում եմ թաքստոցում մնալ, մինչեւ հասնեմ: Ռոբերտը թե՝ չէ, պարոն փոխգնդապետ, մնացել է հինգ րոպե, որ մոտենան ինձ, հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, իրենց էլ… Երբ օրեր անց վերադարձրինք մարմինը, հեռախոսը դեռ գրպանում էր՝ նռնակի բեկորներով…»:

Տասնիննամյա հերոսի ու նրա մարտական ընկերների մասին պատմող գրքում շատ տողեր, հատվածներ եմ առանձնացրել, որոնցով առավել ընդգծուն է դառնում հայրենապաշտ այս արեւորդու կերպարը՝ եւ ծառայության ընթացքում, եւ դրանից առաջ: Դրանք բոլորը  կտպավորվեն ընթերցողի հիշողության անջնջելի էջերում, իսկ ես պիտի մեջբերեմ հեղինակի՝ նրա պապին ուղղված հարցի պատասխանը. «Հարցնում եք՝ հայրենիքը սիրո՞ւմ էր… Շա՛տ էր սիրում, որովհետեւ էդքան ճարպիկ լինելով՝ մինչեւ կյանքի վերջին վայրկյանը հաստատուն կանգնեց իր դիրքում… Հարցնում եք՝ հայրենիքը սիրո՞ւմ էր, ասում եմ՝ ընտանիքն էր սիրում, բարեկամներին էր սիրում, ընկերներին էր սիրում, Մոնումենտն էր սիրում՝ ամեն անկյունով, Մարալիկ քաղաքն էր սիրում, որ իր ծննդավայրը չէր, բայց ուր բոլոր հնարավոր դեպքերում գնում էր: Ես զարմանում էի, որ ամեն անկյունից բարեւում էին Ռոբերտին, ասում էի՝ Ռոբերտ, Մոնումենտում՝ հասկացա, բա Մարալիկո՞ւմ ոնց ես էդքան մարդու ճանաչում…»: Ու շարունակում է հետաքրքիր էպիզոդներով ամբողջացնել իր հերոս թոռան իրական կերպարը: Այդ կերպարին Լիլիթ Հարությունյանը շահեկան նոր երանգներ է ավելացնում Ռոբերտի ուսանած 147 դպրոցի ուսուցիչների, ծնողների, հարազատների, դպրոցական ընկերների վերհուշերով, մանկահասակ եւ պատանեկան տարիների լուսանկարներով, նրա մարգարտաշար ձեռագրերի պատճենահան օրինակներով:

Գրքի մի առանձին հատվածով Լիլիթ Հարությունյանն անդրադարձել է 116 մարտակա դիրքի քաջորդիներին՝ Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյան: Առանձին-առանձին ներկայացված են նաեւ այս քաջազունները՝ իրենց խաչաձեւված ճակատագրերով, խմբակային գեղանկարով, լուսանկարներով, անձնական իրերի՝ մասունքների հիշատակարաններով, հուշերով ու հարազատ մարդկանց հիշողություններով: Անշուշտ, նրանցից յուրաքանչյուրի մասին արժի, որ գրվեն առանձին գրքեր, բայց այնքանով, որքանով ներկայացրել է գրքի հարգարժան հեղինակը, արժանի է երախտագիտության, քանզի բոլորի հանդեպ խոնարհումի ու մեծարման ծնկածալ ծեսի խորհուրդ կա ամեն մի տողում…

Իսկ մենք խոնարհվենք իրենց խոնարհված կյանքով մահին հաղթած մեր ջահել աստվածներին, որոնց նմաններն այսօր կանգնած են մեր վտանգված հայրենիք-տան սահմանագծին եւ, աստված ոչ անի, հարկ եղած դեպքում, թերեւս, գոչեն Ռոբերտի նման. «Կպայթեցնեմ ինձ էլ, նրանց էլ…»: Բայց պատմության մեջ հայ զինվորը միշտ ներկա կլինի անվանականչին՝ շարունակելով Ռոբերտի եւ մեր մյուս քաջորդիների գործը՝ որպես ահեղ ցասում թշնամյաց հանդեպ…

Թեգեր: գիրքՌոբերտ Աբաջյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Եվրասիան «եռում» է զորավարժություններից

Եվրասիան «եռում» է զորավարժություններից

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • …Իսկ հապաղելու ժամանակ չկար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մեր վարդագույն բարեկամը-1

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist