Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վառ գույների տիրուհին

Դեկտեմբերի 3, 2021
Սոցիում
Վառ գույների տիրուհին
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
579
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կիսանկուղային հարկում գեղանկարչի արվեստանոցն է: Ներս ես մտնում, եւ քեզ գերում են վառ գույներն ու պայծառ պատկերները: Թվում է՝ կախարդական աշխարհում ես: Հիմնականում ծաղիկներ են պատկերված կտավներին, սակայն կան նաեւ ծովանկարներ, մարդկային կերպարներ, հիմնականում կանայք՝ դարձյալ ինչպես ծաղիկները: «Ջրահարսը», «Երազների Փերի» եւ նման այլ կտավներ դրա վառ ապացույցն են:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում է այս արվեստանոցը՝ բնակելի տան ներքին հարկում: Նկարչուհին՝ Լիլիթ Տոնականյանը, սիրով է ուղեկցում մեզ հայրական տուն, որտեղ ծնվել, մեծացել է եւ ներկայացնում է իր ստեղծագործությունները՝ սեփական ներաշխարհը: Հայոց երկրի, ավելի ճիշտ՝ Շիրակ աշխարհի ծաղիկները երիտասարդ նկարչի վրձնահարվածներով դարձել են անթառամ ու մշտագերող: Լիլիթը ծնվել է Արթիկ քաղաքում: Մանկուց է սկսել նկարել ու հմտանալ կախարդական այս աշխարհում: 2001-2012 թթ. սովորել է Արթիկի թիվ 7 հիմնական դպրոցում եւ զուգահեռ՝ Արթիկի գեղարվեստի դպրոցում, որն ավարտել է 2009-ին: Իսկ իսկական արվեստագետ-նկարիչ դառնալու համար մի ամբողջ կյանքն էլ քիչ է: Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո՝ 2012-ին, ընդունվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժին եւ բակալավրիատն ավարտել 2016-ին: Կա նպատակ շարունակել բուհական ուսումը նաեւ մագիստրատուրայում: Ուսանողական տարիներին արդեն մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ ընդհանուր եւ անհատական:

2013-ին դեռ ուսանող էր, որ հարազատ բուհի սրահներում մասնակցեց «Ձմեռը մեր աչքերով» խմբակային ցուցահանդեսին: Շատ է կարեւորում այս ցուցահանդեսը: Նույն տարի հայրենի քաղաքի մշակույթի տանը (այժմ՝ Տիգրան Մանսուրյանի անվան) տեղի ունեցավ Լիլիթի անհատական ցուցահանդեսը, որն արդեն ճանաչում բերեց երիտասարդ նկարչին իր ծննդավայրում: 2014 թ. մասնակցել է իտալական «Benetton Imago Mundi» ցուցահանդեսին, այնուհետեւ նույն թվականին՝ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին՝ Արթիկի մշակույթի տանը: 2014 թ. արժանացել է Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը մասնակցության համար։ 2015 թ. դարձյալ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Գյումրիում, Տաշիրում, 2016-ին՝ Դիլիջան եւ այլ քաղաքներում։ Շատ է կարեւորում հայրենի Արթիկում 2016 թ. Վարագ Սամուելյանի անվան մշակույթի տանն ունեցած անհատական  ցուցահանդեսը: Հարազատ բուհի կազմավորման 20-ամյակի առթիվ՝ 2017-ին, նույնպես Լիլիթը հանդես եկավ անհատական ցուցահանդեսով: 2018-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Լիլիթի աշխատանքների ցուցահանդեսը, որն արդեն խոսում է կայացած արվեստագետի մասին: 2021 թ. ունեցել է 2 անհատական ցուցահանդես. առաջինը Գյումրու քաղաքապետարանի տարածքում գործող «Կումայրի» պատմամշակութային թանգարանում էր՝ «Գունեղ զարթոնք» խորագրով: Իսկ օգոստոսի 20-ին Երեւանում՝ «Փյունիկ» զարգացման կենտրոնում է բացվել Լիլիթ Տոնականյանի՝ «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագրով գեղանկարչական անհատական ցուցահանդեսը, որին ներկայացված են եղել հիմնականում ծաղիկների կտավներ:

«Շիրակի դաշտավայրի ծաղիկներն ունեն իրենց յուրահատուկ բույրն ու հմայքը, դրա համար էլ հիմնականում ծաղիկներ եմ նկարում,- ասաց Լիլիթը,- սակայն ստեղծագործում եմ նաեւ այլ ոճերում՝ նատյուրմորտներ, աբստրակտ, ծովանկարներ եւ այլն»: 

«Ծաղիկներն ինձ միշտ հետաքրքրել են, շատ եմ սիրում նրանց գեղեցկությունն ու բույրը։ Միշտ տխրում էի, երբ նվեր էի ստանում ծաղիկներ, որոնք շուտ էին թառամում։ Որոշեցի նկարել ծաղիկներ, բացահայտել ամեն մեկի նշանակությունը, դերը։ Միշտ նկարել եմ ու կնկարեմ, քանի որ ամեն մի ծաղիկ յուրովի տարբեր է ու գեղեցիկ։ Թերթը թերթին ո՜նց է հպված. ո՜նց կարող է Աստված այսքան նուրբ, գեղեցիկ երեւույթ ստեղծել, ինչպիսին ծաղիկն է։ Իմ կտավներում նրանք երբեք չեն թառամում»,- այսպես է պատասխանում Լիլիթը, երբ հետաքրքրվում են՝ որն է պատճառը, որ հիմնականում ծաղիկ է նկարում:  2021-ին նկարչուհու մոտ 20 կտավ ցուցադրվել է Կանադայի Հյուսիսային Վանքուվեր քաղաքում: Այժմ նկարչուհին աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում, ունի 10-ից ավելի սան, ովքեր սովորում եմ գեղանկարչության գաղտնիքները՝ կերպարվեստ, գունանկար, գծանկար, կոմպոզիցիա, եւ արդեն գեղեցիկ նկարներ ունեն: Հաճախ են աշակերտների ծնողները շնորհակալություն հայտնում Լիլիթին, որ կարողացել է իրենց երեխաներին ճանաչել տալ կերպարվեստի կախարդական ճանապարհը:

Ներկայացնելով իր գործերը՝ Լիլիթն ասաց, որ ստեղծագործում է ոչ միայն կտավի վրա: Մի քանի նկարներ խորհրդային տարիների ձայնասկավառակների վրա էին արված: Կտավներում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ աշնանային տեսարանները՝ անձրեւանոցով մարդիկ, փոթորկուն ծով կամ լիճ՝ չվող թռչունների երամով եւ այլն: Տան հյուրասրահի եւ սենյակների պատերին դարձյալ նկարչուհու կտավներն են՝ ստեղծված տարբեր ժամանակներում ու առիթներով: Շատ է սիրում իր կտավները եւ հնարավոր է՝ 3-ամյա որդուն՝ Լյովային, նույնպես ուղղորդի կերպարվեստի ճանապարհով: Նաեւ վաճառվում են Լիլիթի կտավները, որոնցից դժվարությամբ է բաժանվում: Արդեն տպագրվել է նկարչուհու աշխատանքների պատկերագիրքը, ինչպես նաեւ՝ բանաստեղծությունների ժողովածու՝ նրա նկարների մոտիվներով: Երիտասարդ բանաստեղծուհի Իրինա Մկրտչյանի «Շշուկներ» գրքույկը տպվել է 2014-ին Գյումրիում: Յուրաքանչյուր բանաստեղծություն ծնվել է Լիլիթի մի կտավից:

Թեգեր: Լիլիթ Տոնականյաննկարիչ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մնում է վերծանել կոդավորված տողը…

Մնում է վերծանել կոդավորված տողը…

Հայ պատմավիպասանության վերջին մոհիկանը

Հայ պատմավիպասանության վերջին մոհիկանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist