Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»

Մեծերի խաղընկերն ու մեծ դերասանը

Դեկտեմբերի 10, 2021
Սոցիում
«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
521
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ բախտը բերել է՝ ընդամենը քսան-քսաներկու տարեկանում մի քանի ֆիլմերում արդեն նկարվել էի: Գնացի Մոսկվա, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս` Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, մյուսների հետ: Սա ուրիշ մի բան էր՝ թեեւ ես արդեն լավ դերասաններ տեսել էի՝ խաղացել էի Փափազյանի, Հրաչյայի, հետ…

Հիշում եմ՝ երբ մայր թատրոն մտա, Արմեն Գուլակյանն զգուշացրեց՝ կարող է տասը տարի լուրջ դերեր չխաղաք, բայց բախտ համարեք, որ կանգնելու եք Փափազյանի, Ներսիսյանի կողքին…»:

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սիրված դերասանը ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ այսպես ասած՝ «մարդ խաբելու» օրը, Երեւանում: Երբ հայրը իր արու զավակի լույս աշխարհ գալու ավետիսն հասցնում է քույրերին, լուրը նրանք ընդունում են որպես ապրիլմեկյան կատակ: Բաբկեն հորը դժվարությամբ է հաջողվում հավատացնել, որ իր ասածը կատակ չէ՝ իրոք ծնվել է իրենց` Խորեն անունով եղբայր:

Ժողովրդական արտիստը սովորել է Երեւանի թատերական ինստիտուտում, ավարտելով այն` աշխատանքի անցել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ 1979-ին ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988-ին՝ գեղարվեստական ղեկավար:

Ասենք, որ ապագա դերասանը դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով, ներգրավվել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, երազել կամ ճարտարապետ, կամ գրականագետ դառնալու մասին, իսկ թատերական ինստիտուտ գնացել է մոր հորդորով եւ ընդունվել՝ ասմունքելով Պեպոյի հայտնի մենախոսությունը: Գնացել էր, քանզի այդ ճանապարհն էր նրան վերապահված ճակատագրորեն:

Անդամագրվելով մայր թատրոնի կոլեկտիվին՝ Խորեն Աբրահամյանն ստեղծելու էր իր լավագույն դերերը՝ Ռուստամ՝ Շիրվանզադեի «Նամուս», Արա՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ , Մյասնիկյան՝ Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը», Կորիոլա՝ Շեքսպիրի նույնանուն դրամայում, Ավետյան՝ Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունում»: Խոսքի նուրբ հղկվածություն, հերոսների հոգեբանական խոր վերլուծություն, դերակատարումների բնորոշ դրամատիկական զսպվածություն. այսպիսի հատկանիշներով էին առանձնանում մեծանուն դերասանի կերպարակերտումները ցանկացած հերոսի կերպարն ստեղծելիս: Հայկական լավագույն կինոնկարների հաջողությունները եւս պայմանավորված են նաեւ Խորեն Աբրահամյանի անզուգական խաղով: Հիշենք նրա Գեւորգը՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում. քանդակային մի կերպար, որը երբեւէ չի ջնջվելու մեր հիշողությունից: Հիշենք հնձվոր Պավլեին՝ «Մենք ենք, մեր սարերը», Մյասնիկյանին՝ «Երկունք», Տեր Ավետիսին՝ «Հուսո աստղ» կինոնկարներում: Դերասանի հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին բնորոշ համարձակությամբ, արդիականության խոր զգացողությամբ:

Որպես դերասան իր փառքի պատվանդանը կերտած արվեստագետը մայր թատրոնի հանդիսատեսին է ներկայացրել «Հացավանը», «Ջոն արքան», «Ոճրագործի ընտանիքը», «Քին», «Դոկտոր Ստոկման» ՝ հայ եւ օտարազգի դասականների այլ ստեղծագործություններ:

Ինչպես թատերագետներն են փաստում՝ Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլան հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին: Ներկայացումը դիտելուց հետո գերմանական մամուլը նրան բնութագրել է որպես «գերաստղ»: Այս դերակատարումն էլ նրան արժանացնելու էր ԽՍՀՄ պետական մրցանակի: Իսկ նրա ձա՞յնը, կրկնօրինակումնե՞րը հանրահայտ ֆիլմերում: Շեքսպիրյան Համլետին հայերենով լսելուց հետո նրա հանճարեղ դերակատար Սմոկտունովսկին ասելու էր. «Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ…Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետեւ եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմն ավելի հետաքրքիր ստացվեին»: Մեծին բնորոշ ազնիվ գնահատական ու խոստովանանք…

Իսկ երբվանի՞ց էր դերասանը դարձել այդքան ճանաչված ու սիրելի. 1958 թ. ռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանում է «Առաջին սիրո երգը» կինոնկարը, որում Խորեն Աբրահամյանը մարմնավորել էր Արսեն Վանունցին: «Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ: Էդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր»,- տասնամյակներ անց, զարմանքը չթաքցնելով, վերհիշելու էր Կորիոլաի սքանչելի դերակատարը, նա, ով «Օթելլոյի» բեմադրություններից մեկը խաղացել է… ջարդված ոտքով:

Փառահեղ հաջողություններ, ճանաչում ու վաստակ: Հրաշալի է: Սակայն Խորեն Աբրահամյանի կյանքում նաեւ խոտորելին էր լինելու. 1982 թ. մայր թատրոնի բեմում ներկայացնում է Սունդուկյանի «Պեպոն»: Ներկայացնում է առաջին ու վերջին անգամ: Բանն այն է, որ իր բեմադրած ներկայացումը զայրացրել էր կուսակցական վերին ատյաններին… Այդուհետ նրան «աքսորում» են Գյումրիի թատրոն: Առժամանակ անց, երբ կրկին վերադառնում է հարազատ օջախ, ամեն ինչ արդեն փոխված էր: Այլ էր եւ դերասանների, եւ ռեժիսորի վերաբերմունքը: Ծանր ու անախորժ մթնոլորտ, մեղադրանքներ, ցուրտ ու դժվարին ժամանակներ… Հետո հեռանալու էր Միացյալ Նահանգներ: Այնտեղ էր ձայնագրվելու «Ես իմ անուշ Հայաստանին», ասմունք, որը հոգու ճիչ էր ու հայրենապաշտ հոգու պոռթկում: Ասմունք, որը հնչելու էր դերասանին ի հավերժություն ճանապարհելիս… Իսկ մինչ այդ, մեծավաստակ դերասանը հայրենիք էր վերադառնալու վարչապետ դարձած սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի հեռախոսային խնդրանքով: Գալու էր, որպեսզի կյանքի վարագույրն իջնելուց մեկ շաբաթ առաջ բեմադրեր իր վերջին՝ «Ջին խաղը»՝ որպես կարապի երգ…

Բայց Խորեն Աբրահամյան արվեստագետի պարագայում, ինչպես այլ մեծերի, անմահության պսակն անթոշնելի է, աստվածային կատարումներն ու ձայնը՝ անխամրելի…

Թեգեր: Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist