Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին

Դեկտեմբերի 17, 2021
Սոցիում
Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
567
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, եւ դեռ հազարավոր տեղահանված արցախցիներ են բնակվում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում: Շատերն ունեն նյութական ու բարոյական աջակցության կարիք:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրերից Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեր հայրենակցուհի Արսինե Աղախանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Angels4Armenia («Հրեշտակներ Հայաստանի համար») հասարակական կազմակերպությունը, որն էլ սկսեց աջակցել մարտնչող Արցախին: Այսօր էլ «Angels4Armenia»-ն արցախցիների կողքին է, աջակցել է տեղահանվածներին, վիրավոր զինվորականներին, նահատակների ընտանիքներին, կրթական ոլորտին, իրականացրել բարեգործական այլ ծրագրեր:

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 16-ին, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ գրասենյակում կազմակերպությունը հադրութցի 10 բազմազավակ ընտանիքի նվիրեց տաք հագուստ: Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա էր նվիրատվությանը, նախ տեղեկություն տվեց  «Angels4Armenia»-ի մասին՝ նշելով, որ այս կառույցի անդամները հիմնականում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են՝ հաջողակ իրավաբաններ, բժիշկներ, փաստաբաններ եւ այլք, կազմակերպված իրենց աջակցությունն են ցուցաբերել հայրենիքին: Հավելեց՝ այժմ էլ, յուրաքանչյուր ամիս գոնե մեկ բարեգործական ծրագիր, հատկապես կրթության ոլորտին վերաբերող, իրագործվում է Արցախում այս կազմակերպության կողմից: Վերջերս Բերդաշենի, Ստեփանակերտում գործող Շուշիի, Հադրութի եւ այլ դպրոցների կազմակերպությունը հատկացրել է համակարգիչներ, այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս անգամ  «Angels4Armenia»-ի անդամները որոշել են օգնել Հադրութի շրջանից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող բազմազավակ կարիքավոր ընտանիքներին: Այսօր դժվարացել է սփյուռքի մեր հայրենակիցների այցն Արցախ, եւ դա է պատճառը, որ օժանդակությունը տրվել է ՀՀ-ում բնակվողներին: 10 ընտանիքի ցուցակը հատկացվել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի կողմից: Այս կազմակերպության ներկայացուցիչ Լիաննա Պետրոսյանը ողջունեց ներկաներին եւ ասաց, որ ընտանիքների ցանկը կազմել են Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների կողմից տրված ցուցակներով: Շահառուները շրջանի տարբեր բնակավայրերից էին՝ Հադրութ, Ազոխ, Մարիամաձոր, Տումի, Տող, Արեւշատ եւ այլն: Ա. Սիմոնյանը նշեց նաեւ՝ ինքը դեմ է, որ որպես աջակցություն հատկացվում է սնունդ կամ հագուստ, սակայն քանի որ առջեւում Նոր տարին է, ուստի որոշել են նվերներ մատուցել 10 ընտանիքի: Նվերները շահառուներին հանձնեց «Angels4Armenia»-ի հայաստանյան գրասենյակի պատասխանատու թեհրանահայ Նարինե Ազալբաբը: Մինչ այդ հետաքրքրվեց՝ ինչու են նույն ընտանիքները դեռ բնակվում ՀՀ-ում, չեն վերադարձել Արցախ, ինչ պայմաններում են այժմ ապրում եւ այլն:

Պարզ է՝ այժմ Հադրութի ողջ շրջանը թշնամու վերահսկողության տակ է, եւ հնարավոր չէ այնտեղ վերադառնալ: Կան պայմաններ, որ Արցախի այլ բնակավայրերում բնակություն հաստատեն տեղահանվածները: Որոշներն սպասում են՝ ճշտվի Արցախի կարգավիճակը, որոշներն արդեն աշխատանք ունեն ՀՀ-ում, ունեն ուսանող երեխաներ: Ներկա 10-ից միայն 3 ընտանիք է պատրաստ բնակվել Արցախի այլ շրջաններում: Արեւշատի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լիլա Զաքարյանը տեղեկացրեց, որ ամուսինը՝ Նորիկ Հայրապետյանը, ՆԶՊ ուսուցիչ է, ցանկանում են վերադառնալ Արցախ եւ աշխատել որեւէ դպրոցում: Նպատակն է՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխատել: Անգլերենի ուսուցչուհի Գայանե Բաղդասարյանն ունի ուսանող երեխա եւ այժմ չի կարող վերադառնալ Արցախ: Տող գյուղից Լուսինե Ավանեսյանը նշեց՝ արդեն որոշել են, որ Արցախ են վերադառնալու ընտանիքով. ամուսինն արդեն այնտեղ է՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում, եւ զբաղված է հարցի կարգավորմամբ:

Ազատուհի Սիմոնյանը կարեւորեց Արցախ վերադառնալը, հույս հայտնելով, որ նոր՝ 2022 թվականին կիրականանան մեր երազանքները: Բոլոր շահառուներն ստացան իրենց նվերները՝ հավատով, որ մի օր բոլորն էլ իրենց տներն են վերադառնալու, իսկ այժմ շատերը բնակվում են ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ հիմնականում՝ վարձով: 

Թեգեր: Հադրութ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հանրահռչակելով հայ երգչախմբային արվեստը

Հանրահռչակելով հայ երգչախմբային արվեստը

Թումանյանի առածանին

Թումանյանի առածանին

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist