Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վերականգնվում է հին բնակավայրի համբավը

Դեկտեմբերի 21, 2021
Սոցիում
Վերականգնվում է հին բնակավայրի համբավը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
510
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի հինավուրց բնակավայրերից է Դահրավ գյուղը, որի հիմնադրման ժամանակաշրջանը պատմական աղբյուրներում հիշեցնում է 4-րդ դարի իրադարձությունները, երբ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ էր բացում լեռնաշխարհում, եւ աղոթքի առաջին զանգերն էին հնչեցվում վանքերում ու եկեղեցիներում…

Հին ժամանակներից այստեղ հոգեւոր մասունքներ, հուշարձաններ են պահպանվում, եկեղեցիներ, մատուռներ, այլ սրբավայրեր, որոնք բնիկ ժողովրդի հարուստ ավանդույթների եւ ազգային սովորությունների մասին են վկայում: Գյուղի ու նրա անզուգական բնության վերաբերյալ հիշողությունների ենք հանդիպում հայ գրողների ու պատմաբանների աշխատություններում, այդ թվում՝ հայ մեծ պատմավիպասան Րաֆֆու ստեղծագործություններում: Ուշագրավ է, որ այսօր էլ խոխոջում է Րաֆֆու անունը կրող աղբյուրը, եւ օրհնանքի խոսքեր հնչեցնելով, անցորդներն իրենց ծարավն են հագեցնում…

Պատմական գյուղը ճանաչված շատ մարդիկ է տվել աշխարհին՝ գիտնականներ, զորավարներ, բժիշկներ եւ մանկավարժներ, որոնք անմնացորդ նվիրվել են հայրենիքին, հարազատ ժողովրդին, միշտ բարձր պահել ծննդավայրի, Արցախի անունն ու պատիվը: Այդ աստղաբույլի մեջ կարելի է առանձնացնել ակադեմիկոս Միքայել Սարգսյանին, ով չնայած մանուկ հասակից հեռացել է գյուղից, ապրում էր եւ գիտական գործունեություն իրականացնում Մոսկվայում, սակայն արձակուրդներին, ամռանը գրեթե ամեն տարի այցելում էր Դահրավ եւ համագյուղացիների հետ կիսում ծննդավայրի հոգսերը: Ականատեսները պատմում են, որ «հողագործների եւ այգեգործների հետ վաղ առավոտյան հանդ էր գնում՝ գերանդին ուսին եւ բոլորից լավ էր խոտ հնձում»: Հատկանշական է, որ նա իր միջոցներով ձեռք է բերել եւ 1950 թ. գյուղում հիմնադրել առաջին էլեկտրակայանը, ինչն այն ժամանակներում բավականին «թանկ հաճույք» էր…

Դահրավի երեւելիների շարքում իր արժանի տեղն ունի գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանը, ում անունն է կրում գյուղի դպրոցը, եւ որի հրաշալի ստեղծագործությունների ոգով դաստիարակվում են սերունդները, արցախյան ազատամարտի մեր հայորդիները, կրթօջախի սաները:

-Կար ժամանակ, երբ գյուղում շուրջ 300 ծուխ էր հաշվվում, եւ միջնակարգ դպրոցում 500-ից ավելի աշակերտներ էին սովորում, իսկ մեծաթիվ երեխաներով մանկապարտեզն Արցախի նախադպրոցական լավագույն հիմնարկներից մեկն էր,- ասում է համայնքի ղեկավար Արշավիր Սարգսյանը:- Դահրավն այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ գորգագործական արհեստանոց ու նաեւ «Ղարմետաքսկոմբինատի» արտադրամաս էր հիմնադրվել, իսկ բազմաճյուղ տնտեսությունը բարի համբավ էր վայելում գյուղմթերքների իր հարուստ շտեմարանով… Ցավոք, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ վարվող խտրականության պատճառով, Արցախի շատ գյուղերի օրինակով, Դահրավն էլ դատարկվեց ու ենթարկվեց մեծ փորձությունների…

Արցախյան ազատամարտի տարիներին այստեղ առաջիններից մեկն է սկզբնավորվել կամավորական պաշտպանական ջոկատը (հետագայում՝ վաշտը), որը հերոսական ճանապարհ է անցել՝ մասնակցելով բազմաթիվ ռազմագործողությունների եւ մարտերի: Ցավոք, վաշտի տղաներից 10-ը չեն վերադարձել մարտադաշտից, եւ նրանց հիշատակին գյուղում կանգնեցված հուշարձանն է այսօր սպեղանի դարձել հարազատների, ընկերների, համագյուղացիների համար: Արցախյան 44-օրյա պատերազմը նույնպես վիշտ եւ անդառնալի կորուստներ է բերել դահրավցիներին: Քիչ չեն այստեղ ավերածությունները: Սակայն դա չէ, որ դառնացնում է մարդկանց: Համայնքում երեք զոհ են ունեցել, ովքեր ընկել են հերոսաբար՝ հրադադարից ընդամենը ժամեր առաջ, եւ հարազատների կսկիծը չի մեղմվում…

Ունենալով փառավոր անցյալ եւ գրավչություններ, վերջին տարիներին գյուղից ոչ քիչ ընտանիքներ են քաղաքներ տեղափոխվել՝ բնակավայրի բարի ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու փոխարեն: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ, արցախյան երրորդ պատերազմից հետո գյուղը վերստին աշխուժացել է, եւ երիտասարդներից ոչ քչերն են ծննդավայր վերադառնում ու տեր կանգնում պապենական օջախներին, ինչը հուսադրող է: Նրա համոզմամբ, համակեցության խնդիրները լուծելու պարագայում, բնակավայրից հեռացողներ չեն լինի, եւ Դահրավը կվերականգնի իր նախկին համբավը: Այդ համատեքստում է գյուղապետը դիտարկում պատերազմի պատճառով Արցախի տեղահանված գյուղերից այստեղ վերաբնակություն հաստատելու մտադրությամբ հաստատված շուրջ չորս տասնյակ ընտանիքների ճակատագիրը: Պետական միջոցներով հիմնանորոգվել եւ նրանց են տրամադրվել նախկինում լքված բազմաթիվ առանձնատներ: Կարգի են բերվել ենթակառուցվածքներն ու ճանապարհները, դպրոցներում եռապատկվել է աշակերտների թիվը:

Դահրավի հետագա զարգացման համար «լուրջ կռվան» կարելի է համարել նոր թաղամասի հիմնադրումը, «100 տուն Արցախում» նախագիծը, որ կյանքի է կոչվում Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Մեկնարկել է այս տարի հունիսին եւ նպատակն է՝ բնակարաններով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած ընտանիքներին: Նվիրատուներն են ինչպես պետական, հասարակական կազմակերպություններ եւ ընկերություններ, այնպես էլ առանձին անհատներ, բարերարներ: Հենց Հանրայինն էլ ստանձնել է առաջին տան կառուցումը: Հիմնադրամի տնօրեն Մեսրոպ Առաքելյանը վստահ է, որ «նվիրատվությունները շղթայական բնույթ կկրեն, եւ կազմակերպություններն ու անհատները կհետեւեն միմյանց օրինակին»: Պատասխանատուների հավաստմամբ, շուտով կառուցվող առաջին բնակարանները կտրամադրվեն շահառուներին:

Գյուղը գրեթե ամեն օր հյուրընկալում է Երեւանից եւ սփյուռքից ժամանած նորանոր հյուրերի: Վերջին շրջանում այստեղ էր Երեւանի պետական համալսարանի պատվիրակությունը, որը շփվել է Դահրավում բնակություն հաստատած ընտանիքների հետ, ծանոթացել նոր թաղամասի կառուցման աշխատանքներին: Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության հանգանակությամբ արդեն սկսված է փայտաշեն հարմարավետ տան շինարարությունը, նախագծի իրագործմանն իր աջակցությունն է հայտնել եւ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի եւ «Ապագա հայկականը» նախագծի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Դահրավցիներին ոգեշնչելու նպատակով գյուղ են այցելում նաեւ արվեստագետներ, գեղարվեստական տարբեր կոլեկտիվներ, իրականացնում մշակութային միջոցառումներ: Ճանաչված դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը, ով օրերս գյուղի  բնակչության հյուրն էր, անկեղծորեն խոստովանեց. «Պատերազմից հետո դժվար է բեմ բարձրանալ, բայց մարդիկ, հատկապես երեխաները, դրա կարիքն ունեն»: Կյանքը շարունակվում է, եւ պիտի ապրել, արարել ու հավերժացնել նահատակված տղաների հիշատակը…                                        

Դավիթ  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Ստեփանակերտ

Թեգեր: ԱրցախբնակարանԴահրավ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
2021-ին «հունձքն» առատ էր

2021-ին «հունձքն» առատ էր

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist