Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հարյուր տուն՝ հարյուր հավատ

Դեկտեմբերի 24, 2021
Սոցիում
Հարյուր տուն՝ հարյուր հավատ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
401
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. ամռան սկզբին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցի բազմազավակ 100 ընտանիքի: Ծրագրով նախատեսված է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մոտակայքում՝ Արցախի մայրաքաղաքից մոտ 16 կմ հյուսիս-արեւմուտք, կառուցել նոր բնակելի 100 տուն։ Հուլիսի սկզբից մեկնարկել է նոր բնակավայրի շինարարությունը։

Նախաձեռնության մեկնարկի սկզբում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վստահեցրել էր՝ հանրայինի աշխատակիցների ուժերով, քաղաքական գովազդից առաջացած բյուջեի գումարով, կառուցվելու է առաջին տունը։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան Երեւանում՝ «Գրանդ Հոթել» հյուրանոցում` կայացավ «100 տուն Արցախում» նախագծի առաջընթացին նվիրվաց միջոցառում, որի նպատակն էր ծանոթանալ իրականացված աշխատանքներին եւ ընթացիկ վիճակին, հաղորդակցվել Արցախի եւ հայության հզորացմամբ, զարգացմամբ մտահոգ գործընկերների տեսլականներին ու մտքերին։ Հրավիրված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Արցախից տեղահանվածների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրեր։

Մինչ միջոցառման սկսվելը՝ զրուցեցի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախկին նախարար, ծրագրի համահիմնադիր, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ։ Ասաց՝ «100 տուն Արցախում» նախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել, որ տուն ու հայրենիք կորցրած արցախցին վերադառնա եւ բնակվի Արցախի ապահով վայրում, ներկա վիճակով՝ Դահրավ գողտրիկ գյուղի հարեւանությամբ։ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրենց տունը կորցրած արցախցի 100 ընտանիքի համար էկո տներն արդեն կառուցվում են։ Յուրաքանչյուր ընտանիք ունենալու է նաեւ 1000-1200 քմ մակերեսով տնամերձ հողամաս: Տներն արագ կառուցվող են՝ հրակայուն, ձմռանը տաք, իսկ ամռանը՝ հով: Այս հարցում կարեւոր է համայն հայության՝ Հայաստան-Արցախ-սփյուռք, աջակցությունը։ Յուրաքանչյուր բնակելի տան կառուցումը կարժենա մոտ 10 մլն ՀՀ դրամ։ Ներկա դրությամբ 7 տան հիմքերն են կառուցվում, 4 տուն արդեն ունի տանիք, մեկը գրեթե պատրաստ է։ Մ. Թանդիլյանը տեղեկացրեց նաեւ՝ համագործակցում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ։

«100 տուն Արցախում» ծրագրի համանախաձեռնող Սամվել Մովսիսյանը կարեւորեց նորակառույց բնակավայրում դպրոցի ու մանկապարտեզի դերը, ինչպես նաեւ՝  փողոցների ձեւավորումը: Արցախցի դերասանուհի Տոմայի խոսքով սկսվեց երեկոն։ Դերասանուհին տեղեկացրեց՝ երեկոն կայանում է հովանավորների շնորհիվ, հայտնեց շնորհակալություն, հատկապես՝ հյուրանոցի տնօրինությանը եւ երեկոյի կազմակերպչին։ Հաղորդավարը ներկայացրեց միջոցառման նպատակը, կազմակերպիչներին եւ տեղեկացրեց՝ նախագծում մեծ տեղ է տրվում նաեւ Արցախ վերադարձող ընտանիքների երեխաների կրթությանը։ Իսկ ինչ վերաբերում է կառուցվող տների համար անհրաժեշտ գումարին, ապա պետք է յուրաքանչյուր հայ իր լուման ներդնի։ Օնլայն նվիրատվությունների ու բանկային փոխանցումների միջոցով կարող են կատարել հանգանակություն «apreluartsakh.am» եռալեզու կայքի միջոցով:

Իր ելույթում ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը նախ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ կարեւորելով այս հայրենանվեր միջոցառումը, որի շնորհիվ հնարավոր է 100 ընտանիք վերադարձնել Արցախ աշխարհ։ «Արցախը սոսկ հայրենիք չէ, Արցախը սոսկ հող ու ջուր չէ, Արցախը մեր ազգային արժանապատվությունն է, իսկ այնտեղ ապրող մարդիկ այդ արժանապատվության ողնաշարն են։ Բավականին մեծ գին ենք վճարել՝ ի դեմս մեր հազարավոր երիտասարդ եղբայրների, եւ յուրաքանչյուր ապրող ու գիտակից հայի պարտքն է կանգնած լինել Արցախի կողքին»,- խոսքն ավարտեց Ս. Ղազարյանը։ «100 տուն Արցախում» նախագծի համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր ելույթում, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասաց․ «Մենք անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո մեծ պարտավորություն ենք վերցրել Արցախի ապագայի հանդեպ։ Հաճախ ենք ասում ու լսում, որ պետք է սատար կանգնենք Արցախին։ Եվ պետք է այդ արտահայտությունները խոսքից գործի փոխենք։ Արցախը ապագա ունի, եւ Արցախը հայերով է ապրելու հայերեն, հետեւաբար այս նախաձեռնությունը միտված է բազմազավակ ընտանիքներին, Ասկերանի շրջանում բնակվել ցանկացողներին: Մենք շահառուների հետ արդեն աշխատանք ենք տարել: 100-ից ավելի են այն ընտանիքները, որոնք Ասկերանի շրջանում բնակվելու ցանկություն են հայտնել: Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել այս ընտանիքներին` բնակվելու Արցախում։ Այս ծրագրով նպատակ ենք դրել նաեւ՝ դասեր քաղել անցյալի սխալներից, ճակատամարտում պարտվելը դեռ պատերազմում պարտվել չէ։ Եթե ժամանակին Արցախում ապրեր 150 հազարից ավելի մարդ, այսօր միգուցե այլ պատկեր կունենայինք»։

Այնուհետեւ Մ. Թանդիլյանը նշեց՝ պարտավոր ենք այդ ծրագիրը պատվով կատարել, եւ տեղեկացրեց, որ նախատեսած է տների կառուցումն ավարտել 2022 թ. վերջին, այսինքն՝ մեկ տարի անց։ Հավելեց նաեւ՝ նախատեսված է, որ սփյուռքի յուրաքանչյուր համայնք իր անունով մեկ տան կառուցման անհրաժեշտ գումարը հանգանակի։ Երեկոյին «Միշտ դեպի վեր» գեղեցիկ երգի կատարումով հանդես եկավ երիտասարդ երգչուհի Լուսինեն, ով ոգեշնչվել է Արցախով ու նրա լեռներով։ Կազմակերպվել էր նաեւ աճուրդ, որից գոյացած գումարը նույնպես փոխանցվելու է նախագծի ֆինանսավորմանը։ Աճուրդի ընթացքում վաճառվեցին Արցախում արտադրված «Կատարո» գինի, շալեր, այլ իրեր։ Երեկոն եզրափակվեց «Նանե» ստուդիայի պարային կատարումներով։ Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործության մոտիվներով ստուդիայի սաները հանդես եկան հայկական պարային գեղեցիկ կատարումներով։ Պետք է արժանին մատուցել ստուդիայի ղեկավարությանը, ուսուցիչներին, որ նման շնորհալի սաներ ունեն, որոնք իրենց գեղանի կատարումներով գերեցին ներկաներին ու արժանացան ծափողջույնների։ Ստուդիայի տնօրեն Անահիտ Բաբայանը հուզված հետեւում էր իր սաների ելույթին եւ յուրաքանչյուր կատարումից հետո հանգիստ էր։ Գեղարվեստական ղեկավար, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Նարինե Տոպոլյանը նույնպես գոհ էր։ Մեծ աշխատանք են կատարում՝ արդյունքի հասնելու համար։

Ավարտվեց երեկոն, որը մեր հայրենիքի Արցախ հատվածի ապագային էր միտված, որին ներկա էին Հադրութից ու Քաշաթաղից, Շուշիից տեղահանվածներ ու հայրենի տունը կորցրածներ։ Բոլորն էլ ունեն հավատ՝ տուն դարձի, պարզապես մեզ միավորվել է պետք ու մտածել վաղվա օրվա մասին, հիշել՝ պարտավորություն ունենք մեր սերունդների առջեւ։   

Թեգեր: ԱրցախհիմնադրամՄանե Թանդիլյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շուշի՝ բերդաքաղաք հայոց

Շուշի՝ բերդաքաղաք հայոց

«Այդ երիտասարդ գավառացու, անգլիացու անունը Ուիլյամ Շեքսպիր էր…»

«Այդ երիտասարդ գավառացու, անգլիացու անունը Ուիլյամ Շեքսպիր էր…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist