Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի

Հուշամեդալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից

Դեկտեմբերի 30, 2021
Սոցիում
Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
410
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սանկտ Պետերբուրգի սոցիալական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Ֆիդրիկովան հուշամեդալ է հանձնել Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանին։ Պարգևատրումը տեղի է ունեցել քաղաքային հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ ամենամսյա հանդիպման շրջանակում։

Մինչ օրս Հրաչյա Պողոսյանը` որպես մասնավոր անձ և բարեգործական հիմնադրամի ղեկավար, հիմնել և վերականգնել է մշակութային, հոգևոր և պատմական նշանակության ավելի քան 250 օբյեկտ։ Նա Սանկտ-Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ է, Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի, աշխատանքի ու պատերազմի վետերանների Լենինգրադի մարզային հասարակական կազմակերպության պատվավոր անդամ: Սակայն, բարերարի և վետերանների բարեկամությունն սկսվել է 90-ականների վերջերից։ Նա վետերաններին բազմիցս ուղարկում էր առողջարաններ, կազմակերպում էր տոնական ընթրիքներ և երեկոներ։ Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ նա իր խնամքի տակ էր վերցրել մոտ 70 տարեցների։ Տասնմեկ հասարակական կազմակերպություններ բարեգործական հիմնադրամին տրամադրել են պետերբուրգցիների ցուցակներ, որոնք հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանցից են՝ Լենինգրադի ռազմական շրջանի շինարարական տնօրինության, պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի սուզանավերի և նավատորմի վետերանների ակումբի խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի վետերանների (հաշմանդամներ, թոշակառուներ) հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղը, Զինված ուժեր և «Ֆրունզենսկոե» իրավապահ մարմիններ, սանկտպետերբուրգյան «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» կազմակերպությունը և այլն։ 2019 թվականի ապրիլ և մայիս ամսիներին, ինչպես նաև դրանից հետո պարբերաբար հիմնադրամի ներկայացուցիչները թոշակառուներին սնունդ ու հիգիենայի պարագաներ են տարել։

Հրաչյա Պողոսյանը պարբերաբար օգնություն է ցուցաբերում պաշարված Լենինգրադի բնակիչներին ոչ միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում, այլև այլ քաղաքներում և երկրներում: Բարերարը բազմիցս ֆինանսավորել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով պարգեւատրված զինվորների աճյունների վերադարձը հայրենիք։ Հիշատակի նման միջոցառումներ տեղի են ունեցել Ղազախստանի Սեմեյ և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում՝ Օմսկ, Պրոխլադնի քաղաքներում և Կեսովա Գորա գյուղում։

– Ինձ համար մեծ պատիվ է, որ Ամանորի շեմին հուշամեդալ ստացա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի։ Եվ այսօր նման բարձր գնահատականը մեծ ուրախություն է պատճառել ինձ և մեր հիմնադրամի բոլոր աշխատակիցներին,- իր տպավորություններով է կիսվել բարերար Հրաչյա Պողոսյանը։

Թեգեր: Հրաչյա Պողոսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ

Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ

Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում

Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist