Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ

Կյանքի ճանապարհի սկզբին է Աղավնոն

Դեկտեմբերի 31, 2021
Սոցիում
Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
549
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմը ծանր եղավ մեզ համար։ Փոքրացել է մեր Արցախ երկիրը, թշնամին օղակել է այդ հատվածը։ Սակայն ապրում է արցախցին իր հողում, գործում են դպրոցները։ Իսկ այսօր, քան երբևէ, բոլորս պետք է կանգնենք արցախցու կողքին և պահենք մեր տունը։ Այս առումով մեծ է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի /«ԳՄՔԲԸ»/ բարեգործական դերը։ Արցախյան շարժման առաջամարտիկ ու ազատամարտիկ, ԵՊՀ արևելագիտության նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը մշտապես է եղել Արցախին աջակցողների շարքում։

Այսօր էլ, չնայած պատկառելի տարիքին /վերջերս նշվեց նրա 85-ամյա տարեդարձը/, բարերարը հաճախ է այցելում Արցախ։ Բացառությամբ անցյալ տարվա, երբ կար համավարակի խնդիրը, մնացած տարիներին Գ․ Մելիքյանի կողմից կազմակերպվում էր ուսանողների՝ 4-ից ավելի անգամվա այց Արցախ, որի ընթացքում ուսանողներն ու նրանց ուղեկցող դասախոսները, վարչական աշխատողները լինում էին զորամասերում, համերգներ տալիս զինվորների համար, այնուհետև կատարվում էր ծառատունկ Քաշաթաղի շրջանում, հիմնականում՝ Բերձորում և հարակից տարածքներում։ Անցած տարի ծառատունկ կատարվեց, բայց ոչ ուսանողների մասնակցությամբ։ Նախատեսած էր աշնանը կազմակերպել ավանդական դարձած այս գեղեցիկ արարողություն-ծառատունկը, սակայն եղավ պատերազմը, և այսօր Քաշաթաղից մնացել է ընդամենը Կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն այսպես կոչված «Լաչինի մարդասիրական միջանցք»-ը։ Իսկ այս միջանցքում՝ Աղավնո, Ներքին Սուս գյուղերում, Բերձոր շրջկենտրոնում, Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերում շարունակում են ապրել մեր հայրենակիցները։ Այստեղով է անցնում Գորիս-Ստեփանակերտ՝ Արցախը Մայր հայրենիքին կապող այժմ միակ ճանապարհը։ Ուստի հենց այստեղի բնակիչներին պետք է սատար լինենք, օժանդակենք ազգովի։ Արդեն մի քանի անգամ «ԳՄՔԲԸ» հիմնադրամը կազմակերպել է այցելություն տարածք և կարիքավոր ընտանիքներին աջակցել՝ հատկացնելով կենցաղային տեխնիկա, անասուններ և այլն։ Հիմնադրամի թիրախում են նաև դպրոցները։ Դեկտեմբերի 27-28-ին «ԳՄՔԲԸ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ հերթական բարեգործությամբ Արցախում էին։ Խմբի կազմում էին հիմնադրամի վարչության անդամներ Բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ դասախոս, գրականագետ Խաչատուր Վարդանյանը, Աշոտը։ Մեքենայում երեխաների համար տոնական նվերներ էին, իսկ բազմազավակ ու կարիքավոր ընտանիքների համար՝ կենցաղային տեխնիկա։ Առաջին կանգառը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում էր։ Աղավնոյում, մոտ 20 ուսուցչով և 50 աշակերտով, գործում է Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցը։ Այստեղ էին հյուրերին սպասում երեխաները՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի։ Ջերմ էր ընդունելությունը, սպասված։ Քաշաթաղի շրջանի կազմավորումից քիչ ժամանակ անց՝ 1995 թվականին Գ․ Մելիքյանի ղեկավարած հիմնադրամը դարձավ վերաբնակեցվող տարածքի բնակչության հիմնական բարերարներից մեկը։ Եվ Գ․ Մելիքյանը հաճախ էր լինում Քաշաթաղի շրջանում, բացի նշված ծառատունկներից, իրականացնում էր բարեգործական տարբեր ու կարևոր ծրագրեր, հիմնականում տնտեսական։ Բազմազավակ ընտանիքները հիմնադրամի կողմից ստացել են անասուններ, հիմնականում՝ կթու կովեր, այլ անհրաժեշտ պարագաներ։ Վճարովի ուսանող քաշաթաղցիներին աջակցում էր նաև ուսման վարձ տրամադրելով։ Շրջանում բոլորն էին ճանաչում բարի ժպիտով Գուրգեն պապիկին։

 Աղավնո գյուղը Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրն է։ Այստեղից է սկսվում Արցախի հետ կապը։ Ռուս-խաղաղապահները ժպիտով, մեր ողջության մասին հայերեն հարցնելով, ստուգում են փաստաթղթերը։ Իմ հարցին, իրենք ո՞նց են, զինվորը պատասխանեց․ «Լյոխ լյավա»։ Անցանք Հակարիի Աղավնո վտակի վրայի կամրջով։ Գյուղի մուտքի ցուցանակին գրված է Արիավան։ ԱՐԻ ծրագրով տարիների ընթացքում Աղավնոյում կառուցվեցին մոտ 100 նոր բնակելի տներ, այդ թաղամասը նաև Արիավան է կոչվում։ Այս գյուղում դեռևս պատերազմի տարիներին, երբ ազատագրվեցին Շուշին, Բերդաձորը, Լաչին-Բերձորը և Զաբուղ-Աղավնոն, 1992-93 թվականներին, բնակություն հաստատելու եկան Արցախի՝ թշնամու տիրապետության տակ անցած տարածքների /Մարաղա, Չայլու, Գետաշեն, Շահումյան և այլն/ բնակիչներ։ Իսկ 1994 թվականին արդեն սկսվեց գյուղի հիմնական վերահայացումը։ Գտնվելով Գորիսի տարաշածրջանին մոտ և ճանապարհի վրա՝ շատ է կարևորվում Աղավնոյի դերը։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմական այս գյուղը բռնակցվել է Ադրբեջանին խորհրդային տարիներին։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, դրանից հետո էլ գյուղի բնակիչները, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի գլխավորությամբ մնացին իրենց բնակավայրի տերը և չլքեցին այն, չնայած բազում ճնշումներին։ Հայրենիքի նվիրյալ զավակը կնոջ և Քնարիկ, Ավետիս, Իշխան, Վահան, Ասպետ զավակների հետ երբեք դուրս չեկավ Աղավնոյից։ Քնարիկը և Ավետիսը սովորում են առաջին դասարանում։ Իշխանը ծնվեց 2016-ի ապրիլին, երբ հայրը շատ քաշաթաղցի կամավորականների հետ հայրենի Արցախի սահմանն էր պահում Մատաղիսում։  Կարևորը՝ վերջին պատերազմից հետո սկսեց գործել նաև դպրոցը։ Ազավնոյից վերջին պատերազմում նահատակվեցին 3 քաջորդի՝ պահեստազորայիններ, 1972թ․ ծնված Համլետ Ռաֆիկի Առաքելյանը, Արմեն Արամի Իսախանյանը և 2000թ․ ծնված ժամկետային զինծառայող Սասուն Լավրենտի Առաքելյանը։ Դպրոցի միջանցքում Անմահ հերոսներին նվիրված անկյուն կա, որի մոտ այժմ տոնածառն է տեղադրված։ Ցանկացած հանդես, արարողություն, եթե կատարվում է դպրոցում, սկսվում է Անմահ հերոսների անկյունից։ Բարերարների օժանդակությամբ որոշակի հիմնանորոգվել է դպրոցի միհարկանի շենքը։ Տնօրեն Պողոս Աղաբեկյանը տեղում չէր, և փոխտնօրեն Մելինե Բաղդագյուլյանը տեղեկացրեց՝ դպրոցի ընդհանուր աշխատակիցները 25 հոգի են, որից 17-ը՝ ուսուցիչ։ Ուրախալի է՝ 1-ին դասարանում սովորում են 7 աշակերտ։ Տարրական դասարաններում ընդհանուր հաճախում են 18 երեխա․ 2-ում՝ 3, երրորդում՝ 2, չորրորդում՝ 6։ Նախադպրոցական երեխաներն ու մինչև 6-րդ դասարանների բոլոր աշակերտները՝ 29 հոգի, ստացան իրենց նվերները՝ Ձմեռ պապի տոպրակից բացի, նաև Հայաստանում արտադրված Վագր խաղալիք՝ 2022-ի խորհրդանիշը և այլն։ Բարձրդասարանցիների համար ամանորյա նվերն սպորտային համազգեստ էր նախատեսված՝ դարձյալ արտադրված հայաստանում։ Գ․ Մելիքյանը, հանձնելով նվերները, դիմեց աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին․ «Ուղղակի հպարտ եմ, որ ձեզ նման հերոս եղբայրներ ու քույրեր ունեմ այստեղ, որ մնացիք և տեր եք հայրենի հողին, ձեր տներին։ Ուզում եմ հատկապես բարի գալուստ ասեմ Վարուժին, ով իր խաղաղ կյանքը թողել է արտերկրում, եկել և մեզ հետ կռվել ու ապրում է հայրենիքում։ Պատրաստ եմ միշտ կանգնել ձեր կողքին, օգնել հնարավորինս»։ Մ․ Բաղդագյուլյանը կարևորեց հիմնադրամի և բոլոր բարերարների դերը, հայտնեց շնորհակալություն, որ ցանկացած պահի իրենք զգացել են բարերարների աջակցությունը։ Այնքան նյութական օժանդակությունը չէ կարևոր, այլ՝ բարոյականը։ Դպրոցի ողջ անձնակազմի անունից հայտնեց շնորհակալություն Գ․ Մելիքյանին, որ դարձյալ իր ընկերների հետ Աղավնոյում է։ Մաղթեց, որ նոր 2022 թվականը խաղաղություն և բարիք բերի մեր ժողովրդին։ «Եթե առաջ մաղթում էինք՝ առողջություն և խաղաղություն, այժմ մաղթում եմ խաղաղություն, նոր՝ առողջություն», -ասաց Մ․ Բաղդագյուլյանը և տեղեկացրեց՝ 21 աշակերտ դպրոց են հաճախում Բերձոր քաղաքից։ Ընթացքում դպրոց այցելեց նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով մշտապես է աջակցել Արցախի դպրոցներին։ Տոնածառի մոտ ներկաներին լուսանկարեցի․ պատմություն է։ Շ․ Պետրոսյանի կողմից դպրոցի դահլիճի համար հատկացվել է գույք, վարագույր։ Երգչուհին էր բերել նաև մեծ տոնածառը՝ խաղալիքներով հանդերձ։

 -Պարտավորություն է, որ յուրաքանչյուր հայ հնարավորինս աջակցի Արցախին- ասաց Շ․ Պետրոսյանը։

 Բացի դպրոցի աշակերտներին նվերներ հատկացնելուց, «ԳՄՔԲԸ» հիմնադրամի կողմից Աղավնոյից Արա Մաթևոսյան և դպրոցի տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի Անի Հովսեփյանի ընտանիքին /ունեն 3 երեխա, որից 2-ը՝ դպրոցական/ հատկացվեց սառնարան։ Այստեղից շարունակեցինք ճանապարհը դեպի Բերձոր։

Թեգեր: ԱղավնոԱրցախգյուղհիմնադրամպատերազմՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում

Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում

Ադրբեջանական ծառայությունները կեղծ լուրերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց

Ադրբեջանական ծառայությունները կեղծ լուրերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist