Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կարմիր Շուկայում բնակելի նոր թաղամաս է կառուցվում

Մայիսի 11, 2021
Սոցիում
Կարմիր Շուկայում բնակելի նոր թաղամաս է կառուցվում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ 30 հեկտար տարածություն կզբաղեցնի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում կառուցվող բնակելի նոր թաղամասը, որի շահառուները պատերազմի հետեւանքով Ադրբեջանի օկուպացրած գյուղերի բնակիչներ են: Տեղահանված ավելի քան 40 ընտանիք, գերակշիռ մասը՝ թաղավարդցիներ, կորցնելով տունուտեղ, ունեցվածք, սեփականաշնորհված հողատարածք, ցանկություն են հայտնել վերաբնակություն հաստատել կառուցվող նոր թաղամասում՝ չկորցնելով ծննդավայր վերադառնալու հույսը:

Ինչպես Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն է վկայում, նոր թաղամասի շինարարության ծրագիրը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այն իրականացնում է «Հիմնաքար» ընկերությունը, ում հրավերով Ռուսաստանից հրավիրված մասնագետների բրիգադը, նախագծի համաձայն, փայտե կոնստրուկցիաներով 150 առանձնատուն կկառուցի կենցաղային բոլոր հարմարություններով:

5 բնակարան արդեն պատրաստ է շահագործման: Ն. Աթայանի խոսքերով` դրանք շատ հարմարավետ են եւ հավանության են արժանացել շահառուների կողմից: Հաշվի առնելով բազմանդամ ընտանիքների առաջարկությունները` նախատեսվում է ընդլայնել բնակարանների մակերեսները եւ լրացուցիչ ննջասենյակներ ավելացնել: Նախագահ Ա. Հարությունյանն անձամբ է ծանոթացել շինարարության աշխատանքներին եւ ոլորտի պատասխանատուներին հանձնարարել նոր նախագծեր մշակել բազմանդամ ընտանիքների համար: Տեղում նա քննարկել է նաեւ թաղամասի ենթակառուցվածքների ու կենսական նշանակության շինարարության ապահովման հարցերը եւ կարեւորել բնակչության համար սոցիալ-կենցաղային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Կարմիր Շուկայում ընթացքի մեջ է եւս 2 բազմաբնակարան շենքերի շինարարությունը, որի պատվիրատուն Արցախի ներդրումային հիմնադրամն է: Համայնքի ղեկավարի հավաստմամբ` մինչեւ տարեվերջ կավարտվեն հարդարման աշխատանքները, ու շահագործման կհանձնվեն: Ընդ որում` նոր բնակարաններն առաջին հերթին կհատկացվեն 44-օրյա պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին:   

Թեգեր: ԱրցախբնակարանԼՂՀԿարմիր Շուկահիմնադրամ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ծմակահողում կբացվի ակադեմիկոսի տուն-թանգարանը

Ծմակահողում կբացվի ակադեմիկոսի տուն-թանգարանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist