Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ցինիզմի գենետիկ դրսեւորումները

Մայիսի 12, 2021
Սոցիում
Ցինիզմի գենետիկ դրսեւորումները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կաթի հետ մտածը հոգո՛ւ հետ դուրս կգա»:

Ժողովրդական

Կենդանիները, մարդկային տեսանկյունից, գուցե եւ դաժան են իրենց բնույթով, բայց նրանց անհնար է բնութագրել ցինիզմով. նրանք չեն հեգնում ու ծաղրում իրենց զոհերին, թեեւ հեռանում են բավարարված ու կուշտ, ինչը չի ասվի գազանաբարո մարդկային արարածի մասին, ով ոչ միայն սպանում, խոշտանգում ու հոշոտում է իր նմանին, այլեւ հեգնում ու ծաղրում, նվաստացնում՝ ցինիզմի ամենալպիրշ  դրսեւորումներով ու, այնուամենայնիվ, մնում հավիտյան չբավարարված, անընդհատ արյան ծարավի, քաղցի անբնական զգացումով, զուրկ ընկալելու եւ գնահատելու սեփական արարքների աղետալիությունն ու աղետաբերությունը… Ալի Իհսան Սաբիսը, որ թուրք ռազմական գործիչ էր, օսմանյան 6-րդ բանակի հրամանատար, առիթը բաց չէր թողնում ոչ միայն ձեռքերը թաթախելու հայի արյան մեջ, այլեւ դրանով պարծենալու ու վիրավորելու նրա արժանապատվությունը, ինչպես որ հայ կաթոլիկ պրելատ (եպիսկոպոս) Ներսեսին է ընդունելիս սառնասրտորեն արտահայտվում ոչ միայն կատարած ոճրագործության մասին, այլեւ դրան հավելում նողկալի ցինիզմը. «Իմ տրամադրության տակ կար կես միլիոնի հասնող ձեր հավատակիցներից, ովքեր սպանվել են… Ձեզ կարող եմ մի բաժակ թեյ առաջարկել…»:  

Նույն՝ թուրքական իշխանությունների գենետիկ ցինիզմը շարունակվում է մինչ օրս. այն ամենը, ինչ հայտնի է մեզ, քաջ հայտնի է նաեւ նրանց, քաջ հայտնի է ողջ աշխարհին, եւ այն, որ աշխարհը միշտ զբաղված է եղել իր գործով ու միշտ հետապնդել է սեփական շահը՝ աչք փակելով աշխարհի այս կամ այն անկյունում կատարվող դաժանությունների վրա, իր կեցվածքով կամա թե ակամա դարձել է ոճրագործությունների հովանավոր, եւ այսօր, երբ ԱՄՆ-ի կողմից հայկական կոտորածների վերաբերյալ հնչեց «Ցեղասպանություն» բառը, Թուրքիան խառնվեց իրար՝ ամեն կերպ փորձելով դուրս գալ այդ բառի տակից, բառ, որ թվում է, թե առավել խոր է ազդում թուրքերի վրա, քան հայերի հանդեպ այն գործողությունը, որն այդ բառն է արտահայտում. այլ կերպ` մենք, հայերս, կարծես, դիմացանք ցեղասպանական ոճրագործություններին ու գոյատեւեցինք, իսկ թուրքերն այսօր չեն դիմանում ընդամենը մեկ բառի հնչողությանը եւ իրենց դնում են իսկական ցեղասպանվածի տեղ՝ շարունակելով պաշտպանվել թուրքական ցինիզմով. այսպես, Ջո Բայդենի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը Թուրքիայի նախագահ Էրդողանը համարեց «անարդար եւ ոչ ճշմարտացի», «պատմաիրավական որեւէ հիմք չունեցող», միաժամանակ` չկարողանալով այն ժխտել ամբողջովին, փորձեց այսպես ասած` «զիջումների» գնալ, իսկությունը պարզելու համար «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ անել՝ խոսքի մեջ նախապես ուղղորդելով ենթադրվելիք հանձնաժողովի «պատմական եզրակացությունը», ընդունելով, թե ապրիլի 24-ը եղել է ընդամենը «փակված հակապետական կառույցների 235 առաջնորդների կալանավորման օր», իսկ այդ մոտավոր թիվը ժամանակի իրողությունից ու արդեն իսկ պատմությունից մեզ հայտնի այն մտավորականների թիվն է, ում գիշերով, գաղտագողի տեղահանեցին թրքական իշխանությունները եւ մեծ մասին, առանց որեւէ հանցանքի ու մեղադրանք ներկայացնելու, կտտանքներով ու դաժանաբար սպանեցին աքսորի ճանապարհին. նրանց սպանեցին զուտ հայ լինելու եւ հայ մտքի սերուցքը լինելու համար։ Այնուհետեւ Էրդողանն սկսում է հակասել իրեն, «մոռանում», թե տեղահանվածների ինչ թիվ է հրապարակել խոսքի սկզբում՝ նշելով. «Օսմանահպատակ հայերի այդ տեղահանության ընթացքում մահացած հայերի թիվը հազիվ 150.000 կազմի». ստացվում է հետաքրքիր թվաբանություն՝ այն, որ 235 տեղահանվածներից սպանվել է 150.000-ը, թիվ, որ գործնականում չի կարող տեղավորվել 235-ի տիրույթում, որը, սակայն, ցեղասպանվածների սոսկ 10 տոկոսն է կազմում…

Այստեղ, հարկ է գրանցել Էրդողանի հոգեվիճակի պահը. այն, որ նրա ենթագիտակցության մեջ աշխատում է ցեղասպանության զոհերի իրական` մեկ ու կես միլիոն թիվը, որն հնչում է ամենուրեք, բայց որը ժխտման կարիք ունի թրքական իշխանությունների կողմից՝ նախորդների ոճիրները «մեղմելու» եւ այսօրվա իրենց նույն ոճիրներն արդարացնելու համար, ուստի այլ ճար չկար, քան՝ «ընդամենը» մեկ զրո կրճատելով, հայտարարել, թե «մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ունեցել», իսկ թե որքանով էր տեղի ունեցածը ողբերգական մարդկության առումով, վկայում է Ռաֆայել Լեմկինսի ստեղծած «ցեղասպանություն» (անգլ.՝ genoicde) եզրը՝ նկատի առնելով հենց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, որը հանդիպում էր Նյուրնբերգյան դատավարության սեւագրային տարբերակներում, ինչը վերջնական տարբերակում փոխարինվել էր «մարդկության դեմ հանցագործություններ» ձեւակերպմամբ։ Արժե հարց տալ Էրդողանին՝ ըստ իր խոստովանած՝ 150.000 թվի, մի՞թե մարդկային կյանքեր չեն դրա տակ, տառապանքներ ու խոշտանգումներ, եւ մի՞թե քիչ է դա, եթե անգամ այդ թիվն են խոստովանում, որի համար հարկավոր է պատասխան տալ մարդկության պատմության առջեւ, եւ մի՞թե Թուրքիայի կառավարությունը չէ, որ 1919-21 թթ. մահվան էր դատապարտել ցեղասպանության գլխավոր հանցագործներին` առաջիններից մեկը խոստովանելով մարդկության հանդեպ եղեռնագործության մասին, եւ մի՞թե ինչ-որ արխիվներ բացելու կարիք կա հիմա, երբ թարմ են դեռեւս վերքերը վերջին` արցախյան պատերազմի, երբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մի նոր ցեղասպանություն կատարվեց XXI դարում եւ, որպես «հաղթության» թանգարան, ցինիզմով ու պարծենկոտությամբ ի ցույց դրվեց Բաքվում, եւ, կարծում եմ, հենց սա էլ խթան դարձավ, որ 106 տարի խնդրի վերաբերյալ «մեղմ» արտահայտված ԱՄՆ-ը իրերն իրենց անունով կոչի եւ արտասանի այդ դաժան բառը՝ հիստերիա առաջացնելով թուրքական վերնախավի շրջաններում…

Եթե օգնել է պետք Էրդողանին սեփական պատմությունը սովորելու կամ վերհիշելու, օգնողներ շատ կան, ինչպես, օրինակ, Ալի Իհսան Սաբիսի կենսագրական դրվագները, որ սփռված են համացանցում եւ հասանելի բոլորին… Հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցը, լինելով 51-րդ դիվիզիայի, ինչպես նաեւ 4-րդ բանակի հրամանատար, իր ենթակայության տակ ծառայող հայերին զանգվածաբար սպանել է տվել, մատնել սովամահության ու խոշտանգումների եւ այդ մասին պարբերաբար զեկուցել գերմանացիներին, ինչը վկայում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը. «Գեներալ Ալի Իհսանը բազմիցս եւ նպատակաուղղված կերպով գերմանացիներին որպես ի գիտություն հայտնել է, որ իր հրամանատարական գոտում թույլ չի տալու ոչ մի հայի ողջ մնալ։ Նա գերմանացի սպաների մոտ հայտարարել է, որ հայերին սպանել է իր ձեռքերով»։

Այնուհետեւ, որպես 6-րդ բանակի հրամանատար, Ալի Իհսանը մտել է Իրան, պաշարել Անդրանիկ Օզանյանի հայկական զորամիավորումները, զգուշացրել տեղացի առաջնորդներին, որ եթե հանդգնեն թաքցնել հայ փախստականներին, կսպանի բոլորին եւ, զանգվածաբար սպանելով հայ բնակչությանը, օգոստոսի 11-ին հայ պատվիրակներին խոստովանել, որ, վրիժառությունից դրդված կոտորել է Խոյի, Մակուի հայերին եւ նույն կերպ կվարվի նրանց հետ, եթե չենթարկվեն ու դավաճանեն իրեն։ Այս հայտարարությունը հաստատվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերում, որտեղ նշված է. «Ալի Իհսան փաշան, ով նախկինում ղեկավարել է Վանում տեղակայված բանակային կորպուսը, 1918 թվականի հունիսի վերջերին, որպես Ադրբեջանում օսմանյան զորքերի զորահրամանատար, մտել է Թավրիզ… Դիմելով հայերի պատվիրակությանը, նա մոտավորապես ասել է հետեւյալը. «Թող հայտնի լինի, որ Խոյ մտնելիս ես կոտորել եմ շրջանի հայերին՝ առանց հաշվի առնելու նրանց տարիքն ու սեռը…»:

Թեգեր: ԹուրքիաՋո ԲայդենՌեջեփ Թայիփ ԷրդողանՑեղասպանություն
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շալուա գետի հովիտ

Շալուա գետի հովիտ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստվածաշունչը՝ մեր մեծահասակ ծնողների հոգածության մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist