Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շալուա գետի հովիտ

Մայիսի 12, 2021
Սոցիում
Շալուա գետի հովիտ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
569
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Վայկունիք գավառ

42 կմ երկարություն եւ 582 ք/կմ ջրահավաք ավազան ունեցող Շալուա գետն սկիզբ է առնում Շալուայի, Զոլասարի եւ Կուսանաց լեռնաշղթաների մոտ 2500 մ բարձրություններից բխող աղբյուրներից: Ներառելով Րախիշ, Վաղազնոգետ եւ այլ գետակներ, միավորվում է Հոչանցին, որտեղ էլ ծնվում է Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարին ու հոսում դեպի Արաքս՝ ճանապարհին ընդունելով Աղավնո եւ Որոտան գետերը: Շալուա գետի վերին հոսանքում, ծովի մակերեւույթից  մոտ 1300×1500 մ բարձրության վրա է համանուն գյուղական համայնքը՝ կազմված 4 բնակավայրից՝ Շալուա, Հիմնաշեն, Վերիշեն եւ Քարուտ:

Մատենագիտությունից տարածքում հայտնի բնակավայրեր են Շալուան, Վակունիսը, Մայրաջուրը, Արախիշը, Վաղազինը, Արտաշավին, Ալիղուլին եւ այլ գյուղեր, որոնք մինչ օրս կան, պահպանել էին իրենց պատմական անունները՝ որոշակի փոփոխությամբ։ Շալուա գյուղը փռված է գետի ձախակողմյան երկարավուն ու նեղ հարթությունում: Բնակավայրի մասին հայ մատենագրության մեջ տեղեկություն չկա, սակայն տարածքում պահպանված հայոց պատմական հուշարձանները վկայում են, որ պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք, հետագայում՝ Զառիստ, Հաջի Սամլու գավառի մեջ մտնող այս եւ մոտ 2 տասնյակ այլ բնակավայրերը ժամանակին եղել են շեն ու ծաղկուն եւ մտել Գտիչ վանքի եպիսկոպոսական թեմի մեջ: 18-րդ դարակեսից սկսած՝ Շալուայի ողջ ավազանը հայաթափվել է: Վայկունիք անվանումը Խորենացին այսպես է բացատրում. «…Որովհետեւ Տիգրանը լսել էր, թե ՎԱՅԿՈՒՆ անունով մի ելուզակ վրդովում է հայոց աշխարհը՝ գրավելով այն ամուր լեռը, որ մինչ այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում է Վայկունիք…» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան, 1990 թ., էջ 83): Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի կարծիքով` ավազակ կամ ելուզակ Վայկունը նույն հռոմեացի զորավար Լուկուլոսն է: Կան կարծիքներ, որ Տիգրան Մեծի օրոք եղել է Վայկուն անունով մի ավազակ, որ ասպատակել է Արցախ երկրում:

Տարածքում առավել հայտնի, հերոսական ու դրամատիկ պատմություն ունի ներկայիս Ղազարապատ գյուղը՝ Ալղուլին կամ Ալղուլաշենը, որի պատմական անունը դարձյալ հայտնի չէ: Գյուղը մինչեւ 1918 թ. եղել է բուն հայկական՝ բոլոր կողմերից շրջափակված լինելով թշնամիներով: 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ Ալղուլաշենը քոչվոր թարաքեամաների կողմից պաշարվել է, սակայն հայ ժողովուրդը հերոսաբար պաշտպանվել է, մինչեւ Գորիսից ցարական բանակի զինվորներն օգնության են հասել: Իհարկե, այդ օրերին Ալղուլիի կեսն այրվել էր, կային զոհեր ու վիրավորներ: Գյուղը հայաթափ եղավ 1918 թ.՝ դարձյալ ենթարկվելով ասպատակության:

Շալուա

Համանուն գետի վերին հոսանքում՝ լայնահուն տարածքում է պատմական գյուղը՝ ծովի մակերեւույթից 1500 մ միջին բարձրության վրա։ Բնակավայրի հայոց երկիր լինելու մասին է հուշում գյուղի կենտրոնական մասում մինչ օրս կանգուն միանավ, թաղակապ բազիլիկ եկեղեցին։ Սրբատունը կառուցված է անմշակ քարով ու կրաշաղախով, ներսը սվաղված է։ Հնարավոր է խորհրդային տարիներին այստեղ բնակություն հաստատած քրդերն են սվաղել, երբ օգտագործել են եկեղեցին որպես պահեստ։ Միակ մուտքն արեւմուտքից է՝ վերեւում բավականին մեծ չափերով պատուհան, որի արտաքին պատերը քանդված են։ Ճարտարապետական ոճային առումով նման է 17-րդ դարում կառուցված եկեղեցիների։ Հնարավոր է՝ եկեղեցին հին սրբատան հիմքերի վրա է կառուցվել: Արտաքին չափերն են՝ 13,5×8,45 մ։ Պատերի հաստությունը 1,3 մ եւ ավելի՝ որոշ հատվածներում։ Ներսում՝ հյուսիսային պատի մեջ, պահպանվել է մկրտության ավազանը։ Սուրբ խորանի 2 կողմում կան ավանդատներ՝ մեկական պատուհաններով։ Մի պատուհան էլ ունի Սուրբ խորանը։ Դրսի կողմից այս պատուհանը մի ամբողջական տապանաքար է. կենտրոնում նեղ երկարավուն անցք է բացված։ Կողքին, ներքին մասում տապանաքարերի բեկորներ են՝ կենցաղային պատկերներով։ Ինչպես ընդունված է, եկեղեցու տարածքում է եղել գյուղի հանգստարանը, որը խորհրդային տարիներին ավերվել է։ Տեղում պահպանվել են մի քանի խաչքար ու տապանաքար։ Եկեղեցին կառուցելիս դարձյալ որպես շինաքար են օգտագործվել տապանաքարերից մի քանիսը։ Մուտքի անկյունաքարերին կան արձանագրություններ։ Բարավորից աջ գտնվող կամարաձեւ քարը բազում խաչերով է զարդարված եւ ունի հետեւյալ գրությունը. ՏՐ ՊՈՂՈՂ ՄԽԻԹԱՐ, ՌԿ/1611/։  Մուտքի աջակողմյան անկյունաքարը, որը տապանաքարի ամբողջական կտոր է, ունի արձանագրություն. ՊՈՏՐՈՍ, ՊՈՂ/ՈՍ/ ԹՎ/ԻՆ/ ՌՃ-1100+551=1651.: Հավանաբար, այս արձանագրությունը հաշվի առնելով են եկեղեցին կոչում Պողոս-Պետրոս:

 Ժայռախաչը գետի ափին

Շալուա գետի եւ նրա ձախակողմյան Րախիշ վտակի միացման տեղում ժամանակին բնակավայր է գոյություն ունեցել։ Այստեղ մի մեծ ժայռ կա, որի վրա խաչեր են քանդակված, կան այլ նշաններ։ Կա կարծիք՝ այս քարն այստեղ է տեղեկատվական նպատակով։

Արախիշի զարմանահրաշ խաչքարը

Շալուա եւ նրա արեւելյան Արախիշ (Րախիշ) վտակի միացման տեղում, ձախափնյա հարթությունում, ծովի մակերեւույթից 1270 մ բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված: Այստեղից սկսվում է անտառապատ բավականին թեք լանջը՝ ձգվելով մոտ130 մ ուղղահայաց վեր: Իսկ վերեւում արդեն մի մեծ հարթություն է, որտեղ կան 10-ից ավելի շիրմաքարեր: Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ առանց արձանագրության: Սրանց մեջ է արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար, որն ունի արձանագրություն: Հուշակոթողը կերտված է դեղնավուն քարից: Չափերն են՝ 235x105x35 սմ, վերեւի մասը կիսակլոր է, ավարտվում է սլաքով: Կոթողը հիշեցնում է մուտք՝ եզրափակված 3 շերտով: Առաջին շերտը կազմված է կլորավուն մոտ 50 զարդանախշով, երկրորդը ամբողջական կլոր եզր է՝ բաժանված առաջինից բարակ փոսորակով: Երրորդ շերտի վրա արձանագրությունն է, որն սկսվում է ներքեւի ձախակողմյան անկյունից եւ վերջանում աջ անկյունում: Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000 թ. հունիսին: Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԷՉՍ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ « Չ… Խաչքարի ձախ անկյունը կոտրված է, եւ, բնականաբար, հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը: Սակայն վերջին Չ տառը, հավանաբար, խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700: Չ-ից հետո նշմարվում է նաեւ Կ (60 թիվ) տառի մասնիկը: Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է հայոց ՉԿ (հնարավոր է, որ եղել են տասնավոր եւ միավոր արտահայտող տառեր) թվականին: Այսպիսով՝ հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311-1320-ական թվերին (760+551=1311):

Թեգեր: ԱրցախգյուղՇալուա
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստվածաշունչը՝ մեր մեծահասակ ծնողների հոգածության մասին

Ipse dixit

«Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist