Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բաղնիքներ, պալատներ եւ հռոմեական ակվեդուկ

Մայիսի 13, 2021
Սոցիում
Բաղնիքներ, պալատներ եւ հռոմեական ակվեդուկ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
736
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արտաշատի գետամերձ տարածքում եւ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրությունների արդյունքում հռոմեական բաղնիք, պալատներ եւ մ.թ 2-րդ դարի հռոմեական ակվեդուկի հիմքեր են հայտնաբերվել: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանն ասաց, որ Արտաշատում պեղումներ են իրականացվում դեռեւս 1970 թվականից:

«Վերջին տարիներին քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում՝ մեկը գետամերձ թաղամասն է, որն Արաքսի անմիջական հարեւանությամբ է եւ այնտեղ աշխատում է մեր ինստիտուտի արշավախումբը եւ երկրորդը ստորին քաղաքի տարածքում է՝ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա, որտեղ աշխատում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը»,-նշեց Զարդարյանը:

Նրա խոսքերով՝ գետամերձ թաղամասում բացահայտվել է մեծ հռոմեական բաղնիք, որը հարուստ է խճանկարներով, ունի կրկնակի տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ զարգացած համակարգ, բացահայտվել է նաեւ տաճարական հարթակ՝ ռեգիա, այսինքն քաղաքային ճեմատարածք, որը ծածկված է եղել, գտնվել են տարբեր կառույցներ՝ զարդարված որմնանկարներով: Զարդարյանի համոզմամբ՝ թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ տեղական մշակույթի վրա լուրջ ներգործություն է ունեցել հռոմեկան մշակույթը:

Անդրադառնալով Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրություններին՝ արշավախմբի ղեկավարն ասաց, որ այդտեղ աշխատում են մի քանի ուղղությամբ՝ բուն հնագիտական պեղումներ եւ Արտաշատի ստորին, այսինքն՝ դաշտավայրային քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Գեոֆիզիկական պեղումների շնորհիվ նախքան բուն պեղումները կարողանում են պարզել, թե հողի տակ ինչպիսի կառույցներ կան:

Զարդարյանը պատմեց, որ այդ աշխատանքները նախաձեռնել են 2018-2019 թվականներին: Այս տարի գարնանը շարունակել են պեղումները:

Երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե քառասուն հեկտար տարածք: Դեռ 1970-ական թվականներին սկսած պեղումների ժամանակ հնագետներն իմացել են, որ Արտաշատի 15 բլուրը խիտ կառուցապատված է եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել բնակելի եւ հանրային կառույցներ: Բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը հասել է շուրջ տասը կիլոմետրի, բայց հնագետները հստակ չեն իմացել, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային տարածքում:

«Մեր առաջին իսկ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է առնվազն երկու պալատական կառույց դաշտավայրային տարածքում: Շատ հետաքրքիր գեոֆիզիկական անոմալիա էր ուրվագծվում, որը մեծ տարակուսանքի տեղիք տվեց: Անընդհատ քննարկում էինք մեր կոլեգաների հետ, թե ինչ է այդ անոմալիան: Ի վերջո բացահայտեցինք հռոմեական ակվեդուկի հիմքեր: Սա եզակի երեւույթ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Մերձավոր Արեւելքի համար: Դատելով ուղղությունից եւ ակվեդուկի կառուցման օրինաչափություններից՝ մենք եկանք եզրահանգման, որ աղբյուրի ջուր է բերվել Արտաշատ ներկայիս Վեդի գետի ակունքներից: Դա մոտավորապես 30 կմ երկարություն ունեցող ակվեդուկ է եղել: Պարզել ենք նաեւ կառուցման թվագրությունը: Այն կառուցվել է մ.թ. 2-րդ դարում»,-մանրամասներ հայտնեց Զարդարյանը:

Նա հիշեցրեց, որ ակվեդուկները տիպիկ հռոմեական կառույցներ են եւ կառուցվում էին բուն Հռոմի կայսրության տարածքում եւ ոչ նրա տարաքից դուրս: «Մեր թվարկության 114 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը զավթում է Հայաստանը, եւ մինչեւ 116 թ. վերջը Հայաստանը հռոմեական կայսրության կազմում էր: Հենց այդ ընթացքում են նախաձեռնել ակվեդուկի կառուցումը: 116 թ. վերջին հռոմեացիները դուրս են գալիս, եւ ակվեդուկը մնում է անավարտ»,-հայտնեց արշավախմբի ղեկավարը:

Թեգեր: ԱրտաշատգիտությունԽոր ՎիրապհնագիտությունՀռոմՄերձավոր ԱրեւելքՄկրտիչ Զարդարյանպատմությունպեղումներ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ

Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ

Էրդողանը համոզում է Կրեմլին «ուժի դաս» տալ Իսրայելին

Էրդողանը համոզում է Կրեմլին «ուժի դաս» տալ Իսրայելին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist