Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արցախը կմնա հայկական, ուժեղ եւ ինքնաբավ»

Մայիսի 14, 2021
Սոցիում
«Արցախը կմնա հայկական, ուժեղ եւ ինքնաբավ»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ավանդը Արցախի տնտեսական զարգացման ծրագրերում, ով 44-օրյա պատերազմից հետո շարունակում է մնալ արցախցիների բարեկամն արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարարների հետ ավելի ակտիվորեն է լծվել ավերածությունների վերացմանը, հայրենակիցների աջակցման գործին:

Օրերս Արցախ կատարած հերթական այցի շրջանակում բարերարը հյուրընկալվել էր հանրապետության մայր բուհում, ուր պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության հետ հանդիպմանը հավաստիացրել է, թե այսուհետ եւս իր անմիջական մասնակցությունն է բերելու տնտեսության վերականգնմանն ու բնակչության կենսական նշանակության խնդիրների լուծմանը. «Արցախն ինձ համար առանձնահատուկ դեր ունի ոչ միայն այն պատճառով, որ իմ մայրական կողմի արմատները Հադրութի Բանաձոր գյուղում են, այլեւ որ միշտ հավատացած եմ եղել հայ ազգի ապագան Արցախով պայմանավորված լինելու մեջ: Այն, ինչ կատարվել է թշնամու սանձազերծած դաժան պատերազմի ժամանակ, շատ ծանր է ու հուսահատեցնող, բայց ուզում եմ ձեզ հավատացնել, որ ամեն ինչ վերջացած չէ: Մենք չպետք է նստենք ու սպասենք հրաշքի: Այսօր պետք է կարողանանք հետ նայել ու վերլուծել մեր սխալները: Պարտադրված ենք վերացնել դրանք ու կառուցել նոր զարգացած պետություն»:

Անդրադառնալով «Ավրորա» նախաձեռնությանը, բարերարն առավելապես կարեւորել է համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունը. «Մեր նպատակն է աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունն ու ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով»: Ռ. Վարդանյանի խոսքով, «Ավրորան» աշխարհի մարդասիրական մրցանակների շարքում արդեն հանրաճանաչ է եւ երրորդ տեղն է զբաղեցնում Նոբելյան եւ Ա. Սախարովի անվան ազատության մրցանակներից հետո: Հատկանշական է, որ մրցանակի գրեթե բոլոր դափնեկիրներն այցելել են Արցախ, ճանաչել են արցախցուն եւ ապրում են նրանց ցավով. «Մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք եւ կարող ենք նաեւ օգնել աշխարհին: «Ավրորայի» շնորհիվ հայ ազգի կողմից երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ մենակ չեն թողել Մեծ եղեռնի օրերին»…

Ըստ բարերարի, դաժան պատերազմի օրերին ակնհայտ էր, որ «չենք կարող դիտողի դերում լինել եւ որոշեցինք, որ «Ավրորան» աշխարհի համար է, բայց Հայաստանն ու Արցախն էլ աշխարհի մի մասն են, եւ պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում այստեղ: Ու մենք օգնության նպատակով անմիջապես 2 մլն դոլար ուղղեցինք Արցախին` ավերված բնակավայրերի վերականգնմանը»: Ռուբեն Վարդանյանը հավելեց, թե հուսահատության մեջ հայտնված ընտանիքները պետք է հասկանան, որ մենակ չեն, եւ «Ավրորան» միշտ Արցախի կողքին է:

Որպես ասվածի վկայություն, նա ընդգծել է. «Մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ, որով այսուհետ աջակցություն կստանան այն նախագծերը, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում»: Պատերազմից հետո «Ավրորայի» մեկնարկած ծրագիրը #AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնության տրամադրումն է արցախցիներին: Ուշագրավ է, որ «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի հետ Ռ. Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախի օգնության ծրագրերի շրջանակում:

Ռուբեն Վարդանյանը, պատասխանելով ուսանողների հնչեցրած այն հարցին, թե «ինչու պարտվեցինք», մասնավորապես նշեց. «Ես փորձագետ չեմ, բայց որպես հայ մարդ, որպես այս հողի համար որոշակի գործեր արած քաղաքացի, կասեմ իմ կարծիքը: Մենք տուրիզմ էինք զարգացնում, ռեստորանային բիզնեսն էինք խթանում, գյուղատնտեսական նոր ծրագրեր էինք ներդնում, այս ամենն, իհարկե, կարեւոր է, բայց մի տեսակ մոռացել էինք ամենակարեւորը` մեր անվտանգությունը սահմանում: Ցավալի է, բայց պատճառներից մեկը ես համարում եմ նաեւ այն, որ հայաստանյան հասարակության մի չնչին մասի համար Արցախը ոչ թե հաղթանակի խորհրդանիշ էր, այլ բեռ էր ու խնդիր: Տարեցտարի այդ անջրպետը խորացավ, դա իմ կարծիքն է: Պատճառներից է նաեւ այն, որ միշտ վստահություն ենք ունեցել, որ պատերազմի դեպքում մեզ պետք է օգնեն: Ցավոք, պատմությունից դասեր չենք քաղել: Մենք պատրաստ չէինք կոմպրոմիսների: Ու սա եւս պատճառներից մեկն է: Մի բանում վստահ եմ` Արցախը կմնա հայկական: Այն պետք է լինի ուժեղ եւ ինքնաբավ: Իսկ դրան հասնելու համար պիտի համախմբվենք, զորեղ կամք դրսեւորենք, միասին հաղթահարենք դժվարությունները եւ շենացնենք Արցախը»:

Թեգեր: #AraratChallengeԱվրորաԱրցախբարերարհիմնադրամՌուբեն Վարդանյան
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Քննությունների հայտագրման գործընթացն ավարտված է

Քննությունների հայտագրման գործընթացն ավարտված է

Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը

Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist