Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը

Մայիսի 14, 2021
Սոցիում
Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցած տարի, կապված նոր կորոնավիրուսի եւ դրա դեմ պայքարելու հետ, հաճախ էի անդրադառնում բուժաշխատողների, հատկապես բուժքույրերի աշխատանքին: Ճերմակ համազգեստով կանայք, ովքեր մեծ պատասխանատվությամբ էին իրենց աշխատանքն անում բուժհաստատություններում, ինչպես նաեւ հերթապահում անցումային հենակետերում:

Անցած տարի՝ այս օրերին, Արցախի սահմաններն այլ էին, ու ՀՀ-Արցախ գլխավոր 3 ճանապարհ էին գործում: Գործում էին նաեւ 3-4 անցակետեր, որտեղ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի հենակետերն էին: Միայն Քաշաթաղի շրջանում գործում էին 3 հենակետ՝ Աղավնոյում, Խնձորեսկում եւ Կովսականում: Արցախում հաստատված արտակարգ իրավիճակի առաջին օրվանից «Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժքույրերն սկսեցին աշխատել արտակարգ իրավիճակում: Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հաճախ էի այցելում այդ հենակետեր եւ լուսաբանում քաշաթաղցի բուժքույրերի նվիրական աշխատանքը: Բուժքույրեր, ովքեր զօր ու գիշեր անտրտունջ հերթապահում էին հենակետերում: «Մեր պարտքն ենք կատարում»,- ասում էին նրանք:

2020 թ. Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց Քաշաթաղի շրջանում ապրիլի սկզբին: Նույն բուժմիավորումում բուժվեցին 2 հիվանդ: Նրանց հետ կամավոր աշխատում էր երիտասարդ բուժքույր Լենան, ով կարողացավ հիվանդների մոտ 2 շաբաթ պահել բարձր տրամադրություն, համացանցում հայտնվեց տեսահոլովակ՝ պարային կատարումով: Այսօր մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը, որոնք դարձյալ մտահոգիչ էին, բայց կար նվիրում, հավատ՝ շուտով կվերանա չարիք կորոնավիրուսը, եւ կանցնենք մեր աշխատանքին: Բայց եղավ մեծ չարիքը՝ պատերազմը, եւ նույն բուժքույրերն արդեն հերթապահում էին ապաստարաններում, հիվանդանոցում, բուժկետերում: Եղավ պատերազմ, եւ նույն բուժքույրերն ստիպված հեռացան իրենց տնից ու տեղափոխվեցին տարբեր վայրեր, մնացին անգործ:

Մայիսի 12-ին ողջ աշխարհն է նշում բուժքույրերի միջազգային օրը: «Բուժքույր-գթության քույր». այս արտահայտությունը հաճախ է կիրառվում հատկապես մարդկության համար ամենամեծ չարիքի՝ պատերազմի ժամանակ: 1853-1856 թթ. տեղի ունեցավ պատերազմ՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Սարդինիայի կոալիցիայի միջեւ: Ռազմական գործողությունների մեծ մասն ընթանում էր Ղրիմի թերակղզու համար: 1854 թ. հոկտեմբերին բրիտանացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլին 38 օգնականի (միանձնուհիներ, բուժքույրեր, կամավորներ) հետ մեկնում է ռազմաճակատ եւ աշխատում դաշտային հիվանդանոցներում: Սկզբում աշխատում են Թուրքիայում, հետո՝ Ղրիմում: Ըստ տեղեկությունների՝ մինչ բուժքույրերի ճակատ մեկնելը  վիրավորների, հիվանդների գրեթե կեսը մահանում էր, հետագայում, երբ Ֆլորենսն սկսեց զբաղվել հիվանդներին եւ վիրավորներին օգնելով, մահերի թիվը հասավ ընդամենը 2-3 տոկոսի: Ղրիմյան ծանր պատերազմի ընթացքում Ֆլորենս Նայթինգեյլին կազմակերպել է գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը:

Ծնվել է 1820 թ. մայիսի 12-ին Ֆլորենցիայում, հարուստ ազնվականի ընտանիքում: Նրա գլխավոր նպատակը մարդկանց մահից եւ հիվանդություններից փրկելն էր։  Մահացել է 1910 թ. օգոստոսի 13-ին, Լոնդոնում: 1965 թ. ստեղծվեց Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN): 1974-ից աշխարհի 141 երկրում մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը (IND): Մարդասիրական այս կարեւոր առաքելությանն են հավատարմագրվել նաեւ հայ շատ բուժքույրեր, ովքեր մեծ ներդրում են ունեցել Մեծ հայրենականում, արցախյան գոյամարտում, ապրիլյան օրերին: Առավել մեծ աշխատանք կատարեցին բուժաշխատողներն արցախյան վերջին պատերազմի ընթացքում, եղան զոհեր ու վիրավորներ: Բայց բուժաշխատողը նույնպես զինվոր է: Հավատում եմ նաեւ՝ կրկին գործելու է արցախցի նվիրյալ բժիշկ Արցախ Բունիաթյանի անվան բուժմիավորումը:

Թեգեր: ԱրցախԲուժքույրՔաշաթաղ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արվեստը թնդանոթ չի սիրում

Արվեստը թնդանոթ չի սիրում

«Արցախյան կամուրջներ»

«Արցախյան կամուրջներ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist