Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իսկ ես սպասում էի քո հարսանիքին…

Այսօր նա կդառնար 50 տարեկան

Մարտի 31, 2022
Սոցիում
Իսկ ես սպասում էի քո հարսանիքին…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
536
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործի բերումով մայրաքաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց էի մտել: Ճեմասրահում իմ ուշադրությունը գրավեցին արցախյան գոյամարտում նահատակված այն ազատամարտիկների մեծադիր լուսանկարները, որոնք կրթօջախի նախկին սաներն են: Ծանոթ դեմքեր տեսա այնտեղ ու սրտի խոր ցավ զգացի: Աչքերիս չհավատացի, սակայն, Բորի՛ս, երբ նաև քո թախծոտ հայացքն «ընթերցեցի» այդ չխամրող լուսանկարների մեջ: Իսկ կյանքում քեզ միշտ կենսուրախ ու ժպտադեմ էի տեսել…

Այսօրվա պես հիշում եմ խոսքերդ, Բորի՛ս. «Իսկ մի՞թե Արցախում հիմա հայերի եղեռն չի կազմակերպվում: Այսպես որ շարունակվի, Ալիևը չի էլ թողնելու հայերեն խոսենք…»: Միանգամայն իրավացի էիր, Բորիս Սարուխանյան: Արցախցու դաժան ճակատագիրն այդ ինչպե՞ս էիր գուշակել…

Հետո միջնակարգն ավարտեցիր ու զինծառայության մեկնեցիր խորհրդային բանակ: Տանկային զորամասում էիր ծառայում: Երբ զորացրվեցիր և տուն վերադարձար, արդեն առաջին կարգի նշանառու էիր: Ընկերներդ մտերմաբար կատակում էին. «Հետաքրքիր մարդ ես, չէի՞ր կարող մի կարգին մասնագիտություն ձեռք բերել: Էստեղ ո՞ւմ վրա ես նշան բռնելու…»: Քո պատասխանից գոհ սրտաբուխ ծիծաղեցին տղաներն ու մեջքիդ թմթմփացրին, բայց այդ պահին նպատակահարմար չգտար նրանց հիշեցնել, որ հրաշալի լուսանկարիչ ես, ու հենց առաջին հերթին իրենք են հայտնվելու քո օբյեկտիվում, իսկ հանած լուսանկարներդ մշտապես տեղ են գտնելու նրանց հուշալբոմներում…

Տարիները սահեցին արագ: Սիրած հարսնացու ունեիր և դու ձեր տան միակ արու զավակն էիր: Ու չնայած ծնողներիդ հորդորներին, չհասցրիր ամուսնանալ… Ասացիր՝ դեռ ժամանակ շատ կա: Մինչդեռ մոռացար, որ ժամանակը չի սպասում:

Հետո Սումգայիթում ու Բաքվում հայերի եղեռն եղավ: Թուրքը խուժեց իմ և քո մայր Արցախը՝ փորձելով ամեն գնով հայաթափել մեր պապերի երկիրը և պղծել հող հայրենին: Ինչպես ասում են, հայրենիքը վտանգված էր, և օրհասական պահեր էր ապրում ժողովուրդը: Արցախահայության գլխին կրկին թուրքի յաթաղանն էր կախված: Կռիվ էր, արյուն… Հերթական գոյամարտի ճակատագիրն էր որոշվելու հայոց 10-րդ նահանգում: Եվ Արցախը մեծ ու փոքրով ոտքի վրա էր, պատրաստվում էր դիմակայել թշնամուն և նահանջելու տեղ չուներ: Դու արդեն կամավորական էիր և «մշտական գրանցում» էիր ստացել Ասկերանի շրջանի նորաստեղծ պաշտպանական գնդում:

Հարազատներիդ տեսակցելու համար մեկ օրով տուն էիր եկել: Մարտական ընկերներդ խնդրել էին քեզ հետ վերցնել լուսանկարչական ապարատդ: Ասել էին՝ պետք կգա, չի իմացվի… Նրանց խնդրանքը չմերժեցիր, իհարկե, բայց միաժամանակ քո պարտքը համարեցիր տղաներին տեղյակ պահել. «Չնեղանաք, տղերք, ես հիմա տանկի նշանառու եմ ու այսուհետև իմ տեսադաշտում թշնամուն պիտի որսամ… Լուսանկարչական ապարատը խաղաղ օրերի համար է…»:

Ու գործի անցար քո տանկով, Բորի՛ս: Փողն ուղղում էիր ազերիների մարտական մեքենաների վրա ու միշտ էլ անվրեպ էիր, ամենաբարդ ու դժվարին իրավիճակներում կարողանում էիր արագ կողմնորոշվել: Քո քաջության ու համարձակության մասին լավ գիտեին հրամանատարներդ: Դրանում կրկին համոզվեցին, երբ մասնակցեցիր Քարագլխի, Նախիջևանիկի, Աղբուլաղի ազատագրության համար մղված թեժ կռիվներին և մարտական առաջադրանքդ կատարեցիր գերազանց: Ապա հրետանավորների հետ հայտնվեցիր Մարտակերտի շրջանի այն բնակավայրերում, որոնք գերեվարել էր թշնամին: Գյուլաթաղի ազատագրության ժամանակ վիրավորվեցիր, սակայն տանկը չլքեցիր, մինչև արժանի փոխարինող չուղարկեցին:

Վերքերդ դեռ կարգին չէին սպիացել: Ու որքան էլ մայրդ՝ Ռոզան, քույրդ՝ Անահիտը աղերսում էին գոնե մի քանի օր էլ պառկել, մինչև լրիվ կապաքինվես, անզիջում էիր: Մորդ սիրալիր փարվեցիր ու փորձեցիր հանգստացնել. «Մա՛մ, այ կտեսնես, այս անգամ շուտ եմ վերադառնալու: Աղդամը վերցրեցինք թե չէ, աչքալուսանքի եմ գալու: Եթե դեմ չես, իմ տանկով Խաչեն կմտնեմ ու Գայանե հարսնացուիս էլ հետս կբերեմ… Միայն թե աղաչում եմ՝ իմ հետևից լաց չլինես, մա՜մ…»:

Մարտական ճանապարհդ Աղդամից ձգվեց մինչև Հորադիզ, մասնակցեցիր բազմաթիվ բարդ ռազմագործողությունների՝ քո հաշվին գրանցելով հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ: Հայկական ուժի հարվածներից հակառակորդը խուճապի էր մատնվել և զինադադար կնքելու խնդրանքով բանակցել էր փորձում ՊԲ հրամանատարության հետ: Զորամասի հրամանատարությունից թույլտվություն էիր ստացել մարտական առաջադրանքդ կատարելուց հետո տեսակցության գնալ հարազատներիդ, սակայն ճակատագիրն անչափ դաժան եղավ քո նկատմամբ, Բորի՛ս: 1994-ի ապրիլի 12-ին Աջարլի բնակավայրի շրջակայքում մղվող կռիվներից մեկում թշնամու գնդակը մահացու խոցեց սիրտդ:

Ավա՜ղ, առաջին անգամ քո խոսքը դրժեցիր, Բորի՛ս, ու հարսնացուիդ այդպես էլ տուն չտարար… Իսկ մայրդ, որ անհամբեր պահում էր քո և սիրած հարսնացուիդ ճամփան, մի օր էլ կարոտից մոմի պես անխոս վառվեց ու հանգավ…

Իսկ ես, Բորի՛ս, սպասում էի, թե ինձ էլ կհրավիրես քո հարսանիքին…

Թեգեր: Բորիս Սարուխանյանհերոսպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ամեն ինչով եզակի Վանդոս Ղարագյոզյանը

Ամեն ինչով եզակի Վանդոս Ղարագյոզյանը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist