Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերթական բարեգործական ծրագրով՝ Արցախ

Ապրիլի 21, 2022
Սոցիում
Հերթական բարեգործական ծրագրով՝ Արցախ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
717
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 18-19-ին հերթական բարեգործական ծրագրով Արցախում էին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ Աշոտ Պողոսյանն ու Սուրեն Ստեփանյանը։

Բազում անգամ եմ անդրադարձել հիմնադրամի գործունեությանը հատկապես Քաշաթաղի շրջանում։ Արցախյան վերջին պատերազմը շատ բան փոխեց. այժմ Քաշաթաղի շրջանում միայն «Կյանքի ճանապարհի» վրա գտնվող Աղավնո գյուղում եւ Բերձոր շրջկենտրոնում են հայեր մնացել, մնացած բնակավայրերը թշնամու տիրապետության տակ են։ Հիմնադրամի ծրագրերի շրջանակում Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ, ինչպես նաեւ Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն, Մեծ շեն, Եղցահող եւ Լիսագոր գյուղերի դպրոցների 91 աշխատակիցների ցուցաբերվեց դրամական օժանդակություն։ Բացի այդ, հիմնադրամը մոտ 10 բազմազավակ ընտանիքի հատկացրեց կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա։ Ստեփանակերտի «Արփեն» կենտրոնին հատկացվեց 60 տուփ մուրաբա։

Առաջին կանգառն Աղավնո գյուղում էր: Գ. Նժդեհի անվ. դպրոցում համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, տնօրեն Պողոս Աղաբեկյանը, ուսուցիչները սիրով դիմավորեցին մեր պատվիրակությանը։ Դպրոցի ողջ անձնակազմին հատկացվեց նախատեսված դրամական օժանդակությունը։ Գ. Մելիքյանը հետաքրքրվեց՝ ինչի կարիք ունեն եւ դպրոցում, եւ համայնքում ընդհանրապես։ Համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը հայտնեցին շնորհակալություն՝ կարեւորելով այցը ոչ այնքան նյութական աջակցության, որքան բարոյական օժանդակության տեսանկյունից։ 2016-ի այս օրերին Ա. Չավուշյանի հետ Մատաղիսի դիրքերում էինք։ Ապրիլի 18-ին ծնվեց նրա Ավետիք որդին։ Հիշեցինք հերոսական այդ օրերը, որ կարողացանք դիմակայել թշնամուն եւ թույլ չտվեցինք մտնել մեր երկիր։ Այսօր այլ է իրավիճակը… Տնօրենը տեղեկացրեց՝ դպրոցում աշխատանքներն ընթանում են իրենց հունով, կրթական ծրագրերը կատարվում են։ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը տարիներ շարունակ, բացի բնակիչներին նյութապես օժանդակելուց, տարին մի քանի անգամ ծառատունկ էր կազմակերպում Բերձորում եւ հարակից տարածքներում, Կովսականում։ Այժմ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրերին 20-ից ավելի պուրակ ու ծառուղի կա, որոնց հիմնադիրը Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամն է եւ անձամբ ինքը։ Այս օրերին էլ հիմնադրամի աշխատակիցները զբաղված են պուրակների ու ծառուղիների խնամքով։ Ծառեր են տնկվել նաեւ Աղավնոյում։ Մեր այցի պահին այս հատվածում աշխատում էին հիմնադրամի աշխատակիցները։ Ծառուղին կոչվում է բարերար, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանի անունով։

Բերձորում մեզ դիմավորեցին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչները։ Հիմնադրամը, կենցաղային տեխնիկայից բացի, նաեւ կթու կով է հատկացնում բազմազավակ ընտանիքներին, եթե ունեն խնամելու պայմաններ ու հնարավորություն։ Բերդաձորի ենթաշրջանի համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչները Գ. Մելիքյանին հանդիպեցին Բերձոր-Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ գտնվող պուրակում, որը կրում է Վահագն Մահտեսի-Հակոբյանի անունը եւ հիմնադրվել է դարձյալ  «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի կողմից՝ ԵՊՀ ուսանողների մասնակցությամբ։ Այստեղ ուսուցիչներին հատկացվող գումարից բացի, տարբեր գյուղերի 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին հատկացվեց սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց։ Եղցահողի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Այժմ համայնքում վերաբնակեցվել են բռնազավթված տարածքներից ընտանիքներ: Եվս մոտ 15 ընտանիքի կարող են ընդունել:

Հայկ Սարգսյանն ունի 5 երեխա, բնակվում է Հին շեն գյուղում, որն այսօր շատ է մոտ թշնամու դիրքերին։ Նպատակ չունեն լքելու ծննդավայրը։ Բնակվելու են հայրենի հողում եւ կշենացնեն։ Արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ Հին շենը տվել է 10-ից ավելի նահատակ, նրանց թվում՝ ԲԻԽ-ի փոխնախագահ Առնո Մկրտչյանը, ով 1992 թ. մայիսի կեսերին ձերբակալվեց խորհրդային բանակի եւ թուրքական ՕՄՕՆ-ի կողմից եւ տանջամահ արվեց Բաքվի բանտերում։ Այժմ Բերդաձորի Եղցահողի գյուղական համայնքում, որի կազմում են նաեւ Կանաչ Թալա եւ Տասի Վերստ-Ծաղկաձոր գյուղերը, նոր բնակարաններ են կառուցվում նաեւ տեղահանված ընտանիքների համար։ Կանաչ Թալայում է բնակվում տեղահանված Յուրա Ազարյանի 3 երեխա ունեցող ընտանիքը։ Նրանց հատկացվեց սառնարան։ Եղցահող գյուղից 4 երեխայի հայր Արմեն Պետրոսյանը եկել էր Վաչագան որդու հետ։ Ստացավ իր հասանելիքը՝ լվացքի մեքենա։ Գոհ է, սակայն այսօր բոլորին հուզում է մեր երկրում ստեղծված իրավիճակը:

Հրաժեշտ տվեցինք հերոսական Բերդաձորի բնակիչներին եւ ուղեւորվեցինք Ստեփանակերտ։ Տխուր է՝ մերը չէ Շուշին, մեզ մեր տուն թողնում են խաղաղապահները՝ ստուգելով փաստաթղթերը։ Իհարկե՝ բարեհամբույր են ՌԴ բանակի զինվորականները, սակայն ծանր երեւույթ է։ Եղավ նաեւ այց Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ, որտեղ հիմնադրամի աջակցությամբ արդեն փոխվել է ակումբի կտուրը։ Նախատեսված է նաեւ օժանդակել ակումբի հիմնանորոգմանը։ Մինչ ակումբ հասնելը, այցելեցինք գյուղի դպրոց՝ ծանոթանալու պայմաններին եւ հնարավորության դեպքում աջակցելու կրթօջախին: Ինչպես գիտենք՝ ԵՊՀ-ն միացել է Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին եւ ֆինանսավորել է մեկ տան կառուցում Դահրավում։ Եղավ նաեւ այց շինհրապարակ, որտեղ կառուցվում են 100 տները։ ԵՊՀ-ի կողմից ֆինանսավորված տան պատերն արդեն կանգուն են։ Նույն օրը վերադարձանք Երեւան։

Բերձորում կանգ առանք Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակում, որտեղ նաեւ հերոսի հուշաքարն է՝ «Սա Հայաստան է, եւ վերջ» մեծատառ գրությամբ։ Այս պուրակի հարեւանությամբ է Լեդի Քոքսի անվան պուրակը, որի ծառերից մեկը վերջերս մեքենայի հարվածից ծռվել ու վնասվել էր։ Բարձրացրեցինք ծառը, հենարան տվեցինք՝ այն հույսով, որ դիմանալու է ու դառնալու է հսկա սոսի։ Մտածում եմ՝ Քաշաթաղի խորհրդանիշն է այս ծառը… Նույն ճանապարհի եզրին է նաեւ Մոնթեի անվան պուրակը՝ հուշաքարով, որի հարեւանությամբ ծաղկել է տարիներ առաջ տնկած սալորենին։ Լեգենդար հերոսի մարգարեական խոսքն է փորագրված քարին. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

Թեգեր: ԱրցախԳուրգեն ՄելիքյանՔաշաթաղօգնություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայ, հավերժիր ու ապրիր, դու էլ չի լաս, հայու կռունկ…»

«Հայ, հավերժիր ու ապրիր, դու էլ չի լաս, հայու կռունկ…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist